Իրանում մտադիր են մահապատժի ենթարկել Սոլեյմանիի գտնվելու վայրը ամերիկացիներին հայտնողին

Լուրեր

26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
26.09.2026 | 15:37
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-29-ին կնվազի 3-5 աստիճանով
26.09.2026 | 15:07
Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության կոնգրեսի առաջին փոխնախագահ
26.09.2026 | 14:45
ԿԸՀ-ն հաստատել է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի համարները և քարոզչության կարգը
26.09.2026 | 14:25
Իրանի ԱԳՆ-ում ԱՄՆ-ի պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» են անվանել
26.09.2026 | 14:00
CHANGAN-ի նոր մոդելներն ու հատուկ առաջարկները՝ Armenian Auto Show-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.09.2026 | 13:51
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
26.09.2026 | 13:33
ChatGPT-ի օգտատերերի 53 պատկեր է արտահոսել․ OpenAI-ն հայտնել է ԱԲ գործակալների նոր միջադեպի մասին
26.09.2026 | 13:06
Հայաստանն ու Ռուանդան համաձայնագիր են ստորագրել հատուկ անձնագրերով քաղաքացիների մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին
26.09.2026 | 12:45
Նավթի գները նվազել են
26.09.2026 | 12:34
Մոլդովան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ վառելիքի թանկացման և ջրի պակասի պատճառով
Բոլորը

Թեհրանը հայտնել է ամերիկյան ենթադրյալ լրտեսին մահապատժի ենթարկելու մտադրության մասին, որը, քննիչների պնդմամբ, ամերիկացիներին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գտնվելու վայրը։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սոլեյմանին, հիշեցնենք, հունվարին սպանվեց ամերիկյան անօդաչուի հարվածի արդյունքում։

Իրանի Արդարադատության նախարարության ներկայացուցչի տեղեկացմամբ՝ Մահմուդ Մուսավի-Մաջդի գործով մահապատժի վճիռը հաստատվել է Գերագույն դատարանի կողմից և շուտով ի կատար կածվի։

ԱՆ ներկայացուցիչը չի հայտնել, թե երբ է մահապատժի ենթարկվելու Մուսավի-Մաջդը, միաժամանակ, նշելով, որ նա աշխատել է և՛ ամերիկյան ԿՀՎ-ի, և՛ իսրայելական «Մոսադ»-ի համար, և խոշոր չափի պարգևի դիմաց նրանց տեղեկություններ փոխանցել գեներալ Սոլեյմանիի գտնվելու վայրի ու տեղաշարժի մասին։

AP գործակալությունն էլ նշել է, որ իրանական Արդարադատության նախարարության ներկայացուցչի այս հայտարարությունից հետո հարցեր են առաջացել, թե Մուսավի-Մաջդն ինչպես կարող էր Սոլեյմանիի տեղաշարժի մասին տեղեկություններ ունենալ։ ԿՀՎ-ն և «Մոսադ»-ը դեռևս րեն մեկնաբանել Թեհրանի հաղորդումները։

Նշենք, որ փետրվարին էլ իրանական դատարանը մահապատժի վճիռ էր կայացրել մեկ այլ ենթադրյալ ամերիկյան լրտեսի՝ Ամիր Ռահիմպուրի գործով։ Նրան մեղադրում էին Իրանի ատոմային ծրագրի մասին ԱՄՆ-ին տեղեկություններ փոխանցելու համար։