Շիրակում տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 621 քաղաքացի, նրանցից 93-ի մոտ դրական ախտորոշում կա

Լուրեր

24.04.2026 | 23:32
Կապանում ջրանջատում կլինի
24.04.2026 | 23:15
Ադրբեջանական բանկը ներառվել է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ սահմանված 20-րդ պատժամիջոցների փաթեթում
24.04.2026 | 22:58
«Սանթոսը» հրապարակում է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
24.04.2026 | 22:50
Հպարտ էի լինել խոսնակ, երբ Կոնգրեսը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Փելոսի
24.04.2026 | 22:49
Թուրքիան կրկին Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Շառլ Միշելի բախման պատճառ է դարձել․ Politico
24.04.2026 | 22:34
Շատ էի ուզում հենց այս օրը չեմպիոն դառնալ և ստացվեց. Եվրոպայի չեմպիոն Էմմա Պողոսյանը՝ հաղթանակի մասին
24.04.2026 | 22:14
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.04.2026 | 22:13
«Լուկօյլ»-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովն այցով Արցախում է
24.04.2026 | 21:59
Հեգսեթը հայտարարել է՝ Եվրոպան Հորմուզի նեղուցի կարիքն ավելի շատ ունի
24.04.2026 | 21:47
«Միշտ Ապրիլի 24-ն ինձ համար այլ օր է եղել՝ ոչ սովորական». Սերժ Սարգսյան
24.04.2026 | 21:33
Կիսում ենք հայ ժողովրդի ցավն ու սուգը. Թուրքիայի ընդդիմադիր քրդական կուսակցության հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցին
24.04.2026 | 21:20
Պահանջում են պատասխանատվության ենթարկել Աննա Հակոբյանին․ «Անկախ դիտորդ»-ը դիմել է Վարչական դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.04.2026 | 21:12
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 193-ը 193-ի դիմաց
24.04.2026 | 21:05
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
24.04.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ապրիլի 24-ից հետո․ խաղաղությո՞ւն, թե՞ նոր լարում է սպասվում Հայաստանին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ
Բոլորը

Հունիսի 9-ի դրությամբ՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 75 հիվանդ է բուժվում, որից 42-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանից։

Հրապարակված տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 192 բնակիչ։

Մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 621 քաղաքացի, նրանցից 93-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ 28 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք:

Արձանագրվել է մահվան 10 դեպք։ Վերջին դեպքը գրանցվել էր Երևանում ախտորոշված ու այնտեղ բուժվող քաղաքացիների շրջանում, մահվան ևս երկու դեպք էլ արձանագրվել էր Գյումրիից Երևան տեղափոխված հիվանդների շրջանում, որոնք եղել էին ծանր վիճակում։ Մյուս դեպքերը գրանցվել են Անի համայնքում ու Գյումրիում։

Նշենք, որ Շիրակի մարզում կորոնավիրուսային իրավիճակը, ընդհանուր առմամբ, կայուն է։ Վարակի հիմնական օջախները շարունակում են մնալ Գյումրին ու Անի համայնքը։ Օրերս Գյումրիի երկու տեքստիլ արտադրական ձեռնարկություններում են կորոնավիրուսի դեպքեր հայտնաբերվել։

Հիշեցնենք նաև, որ նախօրեին մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել էր, որ հունիսի առաջին շաբաթվա ընթացքում նկատվում է հիվանդների թվի աճ։

«Մտահոգիչն այն է, որ 100-ից ավելի հիվանդներ հունիս ամսվա առաջին մեկ շաբաթվա ընթացքում են վարակվել, երկրում ևս ունենք մեծ աճ։ Մեր մարզում էլ աճ կա։ Ճիշտ է, երկրի աճի տեմպերի համեմատ, մեզ մոտ թվերն ավելի փոքր են, բայց մտահոգիչ է, մինչև հիմա գրանցված մեր հիվանդների մոտ 25 տոկոսը վարակվել է հունիսի առաջին մեկ շաբաթվա  ընթացքում»,- ասել էր Տիգրան Պետրոսյանը։

Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 2575 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 8-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 1252 նմուշառման հետազոտություն։

Էմմա Չոբանյան