Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության ոլորտը կարգավորող փաստաթղթերն ու ընթացակարգերը վերանայման կարիք ունեն

Լուրեր

30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
29.08.2026 | 23:33
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումը չի օգնել «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.08.2026 | 22:02
Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. Հայաստանի չեմպիոնը նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
29.08.2026 | 19:14
Պեսկովն այս պահին Մոսկվայի ու Եվրոպայի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չի տեսնում
29.08.2026 | 18:25
ՊԵԿ-ն Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ամփոփում է 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
29.08.2026 | 17:55
ՌԴ կառավարությունը երկարաձգել է դիզելային վառելիքի արտահանման արգելքը
29.08.2026 | 17:37
Պաշտոնանկություններ 3 նախարարություններում․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
29.08.2026 | 17:05
ՀՀ արդարադատության նախարարի 4 տեղակալները վերանշանակվել են պաշտոններում
29.08.2026 | 16:51
Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան
29.08.2026 | 16:20
ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
29.08.2026 | 15:55
Փաշինյանը, Ալիևը, Էրդողանը, Գուտերեշը և այլք կմասնակցեն ՇՀԿ-ի գագաթնաժողովին 
29.08.2026 | 15:36
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
29.08.2026 | 15:07
Հայաստանում մեկնարկել է որսաշրջանը․ Էկոպարեկային ծառայությունը խստացված հսկողություն է իրականացնելու
29.08.2026 | 14:39
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 29-ի դրությամբ
29.08.2026 | 14:15
Լուսինե Գևորգյանն ավարտել է աշխատանքը Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնում
Բոլորը

ԿԳՄՍ նախարարությունում կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ստեղծվում է պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչություն, որը ոչ միայն զբաղվելու է ընթացիկ հարցերով, այլ նաև մասնակցելու է ոլորտի քաղաքականության մշակման և օրենսդրության կատարելագործման աշխատանքներին:

«ԿԳՄՍ նախարարությունն արդեն մշակել և շրջանառության մեջ է դրել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը և հարակից օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը: Ոլորտը կարգավորող այլ փաստաթղթեր և ընթացակարգեր նույնպես վերանայման կարիք ունեն, այդ թվում՝ պատմամշակութային հիմնավորման նախագծերը, ինչը, ըստ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի, ելակետային հիմք է տարածաշրջանների, քաղաքների և մյուս բնակավայրերի մանրամասն հատակագծման և կառուցապատման նախագծերի համար:

Այս համատեքստում, նույն օրենքի 19-րդ հոդվածի համաձայն, ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է գործընթաց սկսել Երևանի պատմամշակութային հիմնավորման նախագծի առաջադրանքը կազմելու և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ սահմանված կարգով հաստատելու ուղղությամբ: Առանց միասնական աշխատանքի (Քաղաքաշինության կոմիտե, Կադաստր կոմիտե, Երևանի քաղաքապետարան, համայնքապետարաններ, քաղաքացիական հասարակություն) հուշարձանների, պատմամշակութային միջավայրերի պահպանման, ինչպես նաև ուրբանիստական հարցերի լուծումը որևէ հաջողություն չի ունենա:

Պատրաստ ենք քննարկել յուրաքանչյուր շենքի կարգավիճակի հարցը, հընթացս համալրել նորահայտ հուշարձանների ցանկը, ԿԳՄՍ նախարարության մասնագիտական խորհուրդների մեջ ներառել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին»,- ասված է հաղորդագրությունում: