10 միլիոն եվրո արժողությամբ տեսանկարահանող սարքերի ճակատագիրը «որոշված չէ»

Լուրեր

25.11.2024 | 12:46
«ՏաԹևեր»-ը երրորդ անգամ ճանաչվել է լավագույնն աշխարհում
25.11.2024 | 12:35
Վրաստանի ՆԳՆ-ն ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայինների է տեղակայել խորհրդարանի շենքի մոտ
25.11.2024 | 12:26
2024 թվականի 3-րդ եռամսյակում Հայաստանում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով
25.11.2024 | 12:15
Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է Վրաստանի կառավարության նոր կազմը
25.11.2024 | 12:07
Լեհաստանի նախագահը Հայաստան է ժամանում
25.11.2024 | 12:00
Կոպիրկինը պնդում է՝ ՌԴ-ն կատարում է ՀՀ-ի հանդեպ պարտավորությունները, Վրաստանի խորհրդարանի առաջին նիստն է․ ԼՈՒՐԵՐ
25.11.2024 | 11:51
Սոչի-Անթալիա թռիչքն իրականացնող օդանավը վայրէջքի ժամանակ հրդեհվել է
25.11.2024 | 11:40
ՌԴ-ն ակնկալում է հասնել Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշի՝ 14-16 միլիարդ դոլարի․ Սերգեյ Կոպիրկին
25.11.2024 | 11:29
Մարդիկ տեղյակ չեն, որ դա ներդրում է, և գումար է ավելանում․ պատգամավորը՝ կուտակային կենսաթոշակի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 11:18
Կոպիրկինը հայտարարել է, թե «ՌԴ-ն հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովման պարտավորություններին և՛ երկկողմ, և՛ ՀԱՊԿ-ի ձևաչափով»
25.11.2024 | 11:07
Մոտոցիկլավարը մահացել է, վարորդը դիմել է փախուստի
25.11.2024 | 10:55
Վիլնյուսում բեռնատար ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա
25.11.2024 | 10:44
Տպավորություն է՝ փրկօղակ եք ուզում սարքեք, ասեք՝ անհասկանալի ընկերությունում ներդրում արեք․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 10:33
Կենսաթոշակային ֆոնդերի ծավալը հասել է 1 տրիլիոնի, ինչը լուրջ թիվ է․ ԿԲ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 10:18
Վրաստանի խորհրդարանում գործարկվել է անվտանգության դեղին մակարդակ
Բոլորը

2017 թվականի ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում նախադեպային եղավ ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրումը և կիրառումը։ «4+4+4» ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածություններից առաջնայինը, ընդդիմության պահանջով, տեսանկարահանող սարքերի ապահովումն էր։ Թե ընտրատեղամասերում գրանցված խախտումներն ինչպես արձանագրեցին այդ սարքերը, դա հարցի այլ կողմն է, խնդիրն այն է, թե 10 մլն եվրո արժեցած սարքերի հետագա ճակատագիրը ո՞րն է լինելու։

Factor.am-ի հարցին ի պատասխան, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նախ հայտնել էր, որ խորհրդարանական ընտրություններից հետո տեսանկարահանող սարքերը կկիրառվեն նաև Երևանի ավագանու ընտրություններում, մեր ճշտող հարցին, թե Երևանի քաղաքային ընտրություններից հետո ի՞նչ է լինելու տեսանկարահանող սարքերի հետ, նախարարը պատասխանել էր՝ կգտնեն համապատասխան կիրառություն։

Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, թե ի՞նչ է լինելու տեսախցիկների հետ Երևանի ավագանու ընտրություններից հետո, Կառավարության լրատվական վարչությունից բառացիորեն պատասխանել են՝ «դեռ որոշված չէ»։ Տեղեկացնենք, որ Factor.am-ը ահազանգ էր ստացել, որ ընտրատեղամասերում տեղադրված տեսանկարահանող սարքերը նախատեսված են ոչ թե ներսի, այլ դրսի նկարահանումների համար և ամենայն հավանականությամբ ընտրությունների ավարտից հետո տեսախցիկները տեղադրվելու են հանրապետության փողոցներում՝ վարորդների կողմից կատարված խախտումներն արձանագրելու համար։

«Նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- այս հարցի առնչությամբ ասված է նախարարությունից ստացված հարցման պատասխանում։

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ մի շարք ընտրատեղամասերից դիտորդներն ահազանգում էին տեսանկարահանման սարքերի անսարքության մասին։ Մեր հարցին, թե խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեսանկարահանման քանի՞ սարք է անսարք եղել կամ քանիսի՞ մոտ են տեխնիկական խնդիրներ առաջացել, որն էլ ազդել է ուղիղ եթերի հեռարձակման աշխատանքների վրա, լրատվական վարչությունից պատասխանում են, թե «բոլոր սարքերը սարքին են եղել՝ աշխատել են, տեսաձայնագրել են և´ ընտրություններին նախորդող երեկոն, և´ ընտրությունների ամբողջ գործընթացը, և´ ընտրություններին հաջորդող օրը, և´ ձայների հաշվարկման գործընթացը»։ «Ինչ վերաբերում է ուղիղ հեռարձակմանը, ապա ընտրությունների օրվա առաջին ժամերին, դիտողների քանակի զգալի ծանրաբեռնվածությունից ելնելով, տեղի են ունեցել մի շարք տեղամասերից ուղիղ հեռարձակման ընդհատումներ, ինչն արագ՝ 1-2 ժամվա ընթացքում, կարգավորվել է:

Հարկ է նշել, որ անկախ ուղիղ հեռարձակման ընդհատումներից՝ ընտրություններին մասնակցող քաղաքական բոլոր ուժերը, այնուամենայնիվ, լիարժեք հնարավորություն են ունեցել հետևել ամբողջ գործընթացին՝ ուղիղ միանալով ցանկացած ընտրատեղամաս ոչ թե եթերային հեռարձակմամբ, այլ սերվերի հետ հաստատված կապուղու միջոցով, այսինքն՝ եթե նույնիսկ ուղիղ հեռարձակումը տեխնիկական պատճառներով ինչ-որ ժամանակահատվածում հանրության համար տեսանելի չի եղել, ապա քաղաքական բոլոր ուժերը հեռարձակմանը հետևելու հնարավորություն ունեցել են առանց ընդհատումների»,- ասված է հարցման պատասխանում։

Հիշեցնենք, որ տեխնիկական սարքավորումները ձեռք էին բերվել միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորման շնորհիվ․ 7 միլիոնը հատկացրել էր ԵՄ-ն, որից շուրջ 4 միլիոն եվրոն տրամադրվել է ընտրողների ինքնության հաստատման տեխնոլոգիայի ներդրման, 2 մլն եվրոն՝ ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման համար։ Ընտրական նորամուծությունների համար գումար է ծախսվել նաև ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդից՝ մոտ 160000 եվրո։ Ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքերի տեղադրման և քվեարկության ընթացքը ուղիղ հեռարձակելու գործընթացը սպասարկելու համար հայտ էր ներկայացվել միայն հայ-կանադական «Ի Այ Սի Տելեկոմ» ընկերության կողմից․ այդ գործառույթներն իրականացնելու համար ընկերությունը պահանջել էր 3.8 միլիոն դոլար, մինչդեռ դոնոր կազմակերպություններն 1,6 միլիոն եվրո էին հատկացրել այդ գործառույթի համար։ Արդյունքում շուրջ 500 ընտրատեղամասում տեսանկարահանող սարքեր չտեղադրվեցին։

 

Սեդա Ղուկասյան