ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոնանկության պատճառը Արտակ Դավթյանի որդու հարսանիքին մասնակցությունն է

Լուրեր

19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 01:11
ԱԺ պատգամավորներին Անկախության 35-ամյակի առթիվ պարգևավճարներ կտրվեն․ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները կհրաժարվեն դրանցից
18.09.2026 | 23:14
Nestlé-ն և «Աշան»-ը մեկնաբանել են ընկերություններում ժամանակավոր կառավարում սահմանելու՝ Պուտինի հրամանագիրը
18.09.2026 | 23:00
Ադրբեջանը, Թուրքիան ու Ուզբեկստանը Ղարաբաղում, Նախիջևանում ու Կասպից ծովում զորավարժություններ կանցկացնեն
18.09.2026 | 22:46
Մ-4 ճանապարհին կանխվել է քարաթափման վտանգը․ վտանգավոր ժայռաբեկորները հեռացվել են
18.09.2026 | 22:25
Սեպտեմբերի 19-ին և 20-ին ՄՔԾ մի շարք ստորաբաժանումներ կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումները
Բոլորը

 Factor.am-ը դեռ երեկ գրել էր, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքին մասնակցել են բարձրաստիճան սպաներ։ Եվ ահա՝ այսօր հայտնի դարձավ, որ արտակարգ դրության պայմաններում որդու հարսանիքը կազմակերպելու պատճառով պաշտոնից ազատման դիմում է գրել Արտակ Դավթյանը, իսկ քիչ անց պարզ դարձավ, որ պաշտոններին հրաժեշտ են տալիս նաև ոստիկանապետ Արման Սարգսյանը և ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Մինչ կփորձեինք վարչապետի խոսնակից ճշտել մեր տեղեկությունները, որ այս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատումը ևս պայմանավորված է այդ հարսանիքին մասնակցությամբ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, այդ փաստը հաստատեց պարետատան նիստում։

Վարչապետը, դիմելով ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին, նախ խոսեց հակահամաճարակային կանոնների մասին` ընդգծելով, որ պաշտոնյաները սեփական վարքագծով պետք է լինեն օրինակ, ապա ասաց, որ չի կարող այնպես լինել, որ բարձրաստիճան պաշտոնյաները վարչապետի ուղերձներին հակասող քայլեր անեն եւ դա մնա անհետեւանք․ «Բարձրաստիճան պաշտոնյաների գործողությունները չեն կարող հակասել վարչապետի ուղերձներին, չի կարող լինել նման իրավիճակ»,- նշեց Փաշինյանը։