Սպիտակի ԲԿ-ն վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար․ մարզպետ
Սպիտակի բժշկական կենտրոնը վաղվանից կվերապրոֆիլավորվի և կծառայի կորոնավիրուսով հիվանդների բուժման համար: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։
«Այս որոշումն է կայացվել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ քննարկումների արդյունքում:
Սա հնարավորություն կտա միաժամանակ ստացիոնար բժշկական ծառայություն մատուցել ավելի մեծ թվով հիվանդների: Տեղերը, սակայն, անսահմանափակ չեն:
Սիրելի լոռեցիներ, հայրենակիցներ, ևս մեկ անգամ խնդրում եմ, #կրեքդիմակ, #փրկեքկյանքեր»,- գրել է մարզպետը: