ՍԱՏՄ ղեկավարը Մարտունու շուկայում շրջայցի ժամանակ խախտումներ է արձանագրել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ կառույցի աշխատակիցներն այսօր շրջայց են կատարել Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի կիրակնօրյա շուկայում։ Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ շրջայցի ժամանակ արձանագրել են պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ:
Մասնավորապես՝
– չեն եղել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակ աղբարկղեր,
– չի պահպանվել սոցիալական հեռավորությունը,
– աշխատակիցների ջերմաչափումը լիարժեք չի կատարվել,
– բացակայել են ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանները: