COVID-19-ից մահանալու հավանականությունն ավելի բարձր է, քան նմանատիպ այլ վարակներից․Դ․ Մելիք-Նուբարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կորոնավիրուսից մահանալու հավանականությունը շատ ավելի բարձր է, քան նմանատիպ այլ վարակներից, որոնց մարդկությունը սովոր է։ Ակնհայտ է, որ կորոնավիրուսից պետք է զգուշանալ։ Այս մասին այսօր՝ կորոնավիրուսի միֆերի վերաբերյալ մասնագիտական քննարկման ընթացքում նշեց ԵՊԲՀ դասախոս, հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։

«Եթե զուգահեռներ տանենք H1N1 վարակի հետ, ապա, համաձայն ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի՝ համավարակի առաջին տարում՝ 2009 թվականին, այնտեղ մահացել էր ընդամենը շուրջ 12․500 մարդ։ Բայց ներկայում մենք տեսնում ենք, որ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում նույն ԱՄՆ-ում մահերի թիվը գերազանցել է 100 հազարը։ Որոշ եվրոպական երկրներում մահաբերությունը մինչև 10% կարող է լինել»,- ասաց Մելիք-Նուբարյանը։

Մասնագետը ներկայացրեց կորոնավիրուսի մահաբերության վրա ազդող գործոններից մի քանիսը․ «Առաջինը բնակչության տարիքային կազմն է և խրոնիկական հիվանդություններ ունեցողների տեսակարար կշիռը։ Վիճակագրությունը վկայում է, որ կորոնավիրուսի դեպքում 40 տարեկանից բարձր մահացության հավանականության կորն էապես ավելանում է։ Երկրորդ գործոնն առողջապահության համակարգի պատրաստված լինելն է, որովհետև եթե մենք կարողանում ենք այդ կորը հարթեցնել, կանխարգելել առողջապահության համակարգի գերբեռնվածությունը, ինչ-որ մի պահի կկարողանանք նվազեցնել վարակի տարածումը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան