Ծանր սեզոնից դուրս եկանք ու ավելի վատ իրավիճակում հայտնվեցինք. Գյումրիում սրճարանային բիզնեսը դժվար օրեր է ապրում

Լուրեր

18.12.2025 | 13:48
Պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացվել է շուրջ 6 միլիոն դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 7 գույք․ Դատախազություն
18.12.2025 | 13:40
Ադրբեջանցի դատախազն առաջարկել է Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման
18.12.2025 | 13:33
Արմեն Գրիգորյանն ու Վերնոն Քոքերը քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը
18.12.2025 | 13:24
Ռուբեն Վարդանյանը փորձել է Հայաստան տեղափոխվել՝ իմանալով, որ կա ադրբեջանական կողմից ձերբակաման որոշում․Շահրամանյանը՝ Վարդանյանի կոորդինատները Ադրբեջանին տրամադրելու մեղադրանքի մասին
18.12.2025 | 13:18
Ռուսաստանը և ԱՄՆ-ն այս հանգստյան օրերին բանակցություններ կանցկացնեն Մայամիում. Politico
18.12.2025 | 13:11
ՌՊԼ․ Սպերցյանը` նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ
18.12.2025 | 13:07
Վաղարշապատի համայնքապետարանը գրավոր իրազեկում չի ստացել այսօր Մայր Աթոռում հավաք անցկացնելու մասին
18.12.2025 | 13:02
Ռուսական զորքերն ԱԹՍ-ներով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային
18.12.2025 | 12:56
Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին․ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 12:46
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
18.12.2025 | 12:34
Վրաստանն արգելել է իր քաղաքացիներին քվեարկել արտասահմանում գտնվելու ընթացքում
18.12.2025 | 12:26
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Ազգային տոնի առիթով
18.12.2025 | 12:16
Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնությունից 10 օր անց հանցագործության շարժառիթը պարզված չէ․ որ դատավորներն են մերժել կալանավորել մեղադրյալներին
18.12.2025 | 12:05
Մայր Աթոռում հավաք ու պատարագ նույն ժամին // ԱՄՆ-ը կշրջափակի Վենեսուելայի նավթատարները․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Դոնի Ռոստովի նավահանգստին. կան զոհեր ու վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կորոնավիրուսի համավարակի հետևանքով Գյումրիում սրճարանային բիզնեսը  դժվար օրեր է ապրում։ Մայիսի 4-ից Հայաստանում սահմանափակումները թուլացվեցին, և բացօթյա սրճարանները վերսկսեցին աշխատանքը։ Սակայն Գյումրիում սրճարաններն աշխատում են քիչ հաճախորդներով։

Herbs and Honey սրճարանի հիմնադիր ու տնօրեն Արտուշ Եզիազարյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ օրական այցելուների թիվը շուրջ 10-ի է հասնում, սահմանափակումների թուլացումից հետո էլ անմիջապես չեն աշխատել, քանի որ Գյումրիում վատ եղանակ էր՝ ուժեղ անձրև ու ցուրտ։ Հիմա աշխատում են, սակայն  նախկին ակտիվությունը չկա։

«Իրականում այցելուներ ունենք, բայց քիչ։ Օրինակ՝ համաճարակից առաջ մեզ մոտ շաբաթ-կիրակի օրերին լավ արդյունքի էինք հասել՝ զբոսաշրջիկների, այդ թվում՝ ներքին զբոսաշրջիկների առումով։ Հիմա դրսից զբոսաշրջիկներ պրակտիկորեն չկան։ Սա շատ է ազդում մեզ վրա։ Հիմնականում մեր հաճախորդները դրսից էին, մենք առաջին տուժողներից ենք, այսպես ասեմ»,- նշեց Արտուշ Եղիազարյանը։

Գյումրիի համար, հատկապես զբոսաշրջության առումով, խոստումնալից տարի էր սպասվում, սակայն համավարակի պատճառով բոլոր պլաններն ի դերև եղան։

«Լավ պլաններ ունեինք իրականում՝ հա՛մ պետությունը, կառավարությունը, հա՛մ գյումրեցիները։ Շատ մեծ ջանքեր գործադրեցինք Գյումրիի համար ու իրականում շատ մեծ բում, շատ լավ սեզոն էր սպասվում։ Եկանք, հասանք, որ պիտի սկսվեր բումը, և կապը կտրվեց։ Գյումրին դեռ աղքատ քաղաք է, նոր պիտի սկսվեին  փոփոխությունները։ Օրինակ՝ մեր ոլորտը շատ ծանր ձմեռ է ունենում Գյումրիում։ Երևանում ձմռանը ռեստորաններում, սրճարաններում էլի տեղ չկա, իսկ մեզ մոտ այդպես չէ։ Շատ ծանր սեզոնից դուրս եկանք ու ավելի վատ իրավիճակում հայտնվեցինք»,- ասաց սրճարանի տնօրենը։

Նա նաև նշեց, որ սրճարանի աշխատակիցներն օգտվել են կառավարության աջակցության 6-րդ և 8-րդ ծրագրերից, ընկերությունն էլ օգտվել է 3-րդ միջոցառումից, որը նախատեսում է ցածր տոկոսով վարկերի տրամադրում՝ երեք տարի ժամկետով։

Մեր զրուցակիցը նաև մի շարք առաջարկներ ներկայացրեց՝ ստեղծված տնտեսական բարդ իրավիճակից դուրս գալու համար։

«Տնտեսությունը, կոպիտ ասած, տալ-առնելը չի, մարդիկ իրար մեջ հարստության փոխանակում են անում։ Եթե մարդը, սպառողը գումար չունեցավ, տնտեսությունը չի շարժվի, այսինքն՝ պետք է այնպես անել, որ մարդիկ փող աշխատեն։ Չեմ ասում՝ առձեռն փող տան, բայց տնտեսության մեջ գումարներ ներարկեն, ենթակառուցվածքներ վերանորոգեն, դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, որպեսզի տնտեսական ակտիվություն սկսվի, մարդիկ սկսեն աշխատել, գումար վաստակել»,- ասաց Արտուշ Եղիազարյանը՝ հավելելով, որ շատ կարևոր է նաև ներքին զբոսաշրջության զարգացումը։

«Ներքին զբոսաշրջությունը պետք է քաջալերել պետական մակարդակով։ Պետք է քաջալերենք ինքներս մեզ։ Օրինակ, կարծեմ մեր ՀՆԱ-ի մոտ 20-25 տոկոսն է ընդհանուր զբոսաշրջության չափաբաժինը։ Հիմա մեր պետությունը պիտի դա դիվերսիֆիկացնի։ Իմիջիայլոց, այդ 20-25 տոկոսի մեջ շատ չնչին տոկոսն է կազմում ներքին զբոսաշրջությունը։ Այսինքն՝ մենք պետք է սովորենք մեր գումարները Հայաստանում ծախսել։ Ու ոչ միայն վարակ լինի, որ այդպես անենք, այլ ընդհանրապես»,- ասաց նա։

Էմմա Չոբանյան