ՀՀ ԱԻՆ-ի 8 աշխատակից վարակված է կորոնավիրուսով, 46-ը՝ ինքնամեկուսացված

Լուրեր

10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
Բոլորը

Հայաստանում համավարակի տարածման առաջին օրվանից սկսած, արտակարգ դրության ամբողջ ընթացքում, ԱԻ նախարարության բոլոր ստորաբաժանումներն իրականացրել են թիրախային կանխարգելիչ միջոցառումներ: Խստագույնս պահպանվել են պարետատան նախանշած ուղղություններով բոլոր հանձնարարականները, դիմումներն ընդունվել են բացառապես առցանց, առավելագույն ծավալով աշխատանքը կազմակերպվել է հեռավար. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

«Ամենօրյա ռեժիմով ջերմաչափվել են բոլոր աշխատակիցները, դիմակների և ձեռնոցների կրումը եղել է պարտադիր: Աշխատասենյակներում, ճաշարանում և մյուս վայրերում պահպանվել է սոցիալական հեռավորություն:

Այսօր ունենք կորոնավիրուսով վարակված 8 հիվանդ և 46 ինքնամեկուսացված աշխատակից:

Կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ, նախարարությունում իրականացվում են շինարարական և ներքին հարդարման աշխատանքներ, որպեսզի ԱԻՆ-ականներն աշխատեն հարմարավետ լուսավոր պայմաններում՝ որոշակիորեն թոթափելով առկա հոգեբանական լարվածությունը»,- ասվում է հաղորդագրությունում։