Պատասխանատվության է կանչվել Ադրբեջան պետությունը․ Սիրանուշ Սահակյանը՝ Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ որոշման մասին

Լուրեր

09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում Գուրգեն Մարգարյանի սպանության, Սաֆարովի արտահանձնման, պատժի կրումից ազատելու գործով որոշումը։ ՄԻԵԴ-ը եզրահանգել է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովի պատիժը չկատարելու համար որևէ հիմնավորում չի եղել՝ Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածը՝ կյանքի իրավունքը, ինչպես նաև 14-րդ հոդվածը՝ խտրականության արգելքը։ Ադրբեջանը ձախողել է իր սպայի կողմից էթնիկ ատելության հողի վրա իրականացված հանցանքի համար ազատազրկման ապահովումը, ում ներել են ու ապահովել նրա առաջխաղացումը։ «Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիան՝ ազատելով հայ սպային Հունգարիայում սպանած և արտահանձնված Ռամիլ Սաֆարովին»,- նշվում է ՄԻԵԴ որոշման մեջ։

«Տասնվեց տարվա դադարից հետո մենք վերականգնել ենք արդարությունը»,- ասում է ՄԻԵԴ-ում դիմումատուների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նա հիշեցնում է, որ 2006 թվականին Հունգարիայի դատարանը ցմահ ազատազրկման էր դատապարտել Սաֆարովին։ Այս վճռով կար սահմանափակում, որ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման հարցին կարող էին անդրադառնալ 30 տարի անց։

«Ադրբեջանական և հունգարական իշխանությունների ակտիվ աշխատանքի արդյունքում 2012 թվականին մարդասպանը հանձնվեց, արտահանձնմանը հաջորդեց նախագահական հրամանագրով վերջինիս ներումը, հերոսացումը, նյութական խրախուսումը և այլն։ Մարդասպանը դեռևս շարունակում է վայելել անպատժելիությունը»,- հայտարարեց Սահակյանը։

Առաջին ձեռքեբերումը, ըստ նրա, այն է, որ պատասխանատվության է կանչվել Ադրբեջանը և պետությունն է հանձնառու այս որոշման կատարմանը․ «Ցավոք, չի արձանագրվել Հունգարիայի կողմից խախտումների փաստը, չենք բացառում այս գործով Բարձր պալատ դիմելը և Հունգարիայի պատասխանատվությանը հասնելը»։

Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ սա առաջին դեպքն է, երբ միջազգային դատական ատյանն արձանագրում է ադրբեջանական պետության հակահայկական քաղաքականությունը՝ խտրականություն, ատելություն․ «Այս վճռի իրավական հետևանքները պետք է լինեն այն, որ Ադրբեջանը պետք է ապահովի հակահայկական խտրականության վերացումը»։

Նշենք, որ Գուրգեն Մարգարյանի ընտանիքը չի պահանջել դրամական փոխհատուցում։

Փաստաբան Լևոն Գևորգյանի խոսքով՝ իրենք ներկայացրել են անհրաժեշտ փաստերն այն մասին, որ Ադրբեջանի վարած քաղաքականությունում խտրականության փաստը բացահայտ է․ «Խոսքը գնում է ոչ միայն ներման փաստի մասին, որ տեղի է ունեցել Ռամիլ Սաֆարովի փոխադրման իսկ հաջորդ օրը, այլ նաև այն մասին, որ պետական մակարդակով քաջալերման և հերոսացման հայտարարություններ են արվել Ադրբեջանի քաղաքական էլիտայի կողմից։ Բացահայտվել է այդ երկրի կողմից հակահայ քաղաքականությունը, և դա համարվել է անհերքելի»։

Լևոն Գևորգյանը ներկայացրեց, որ Ադրբեջանն այս ընթացքում փորձ է արել հիմնավորումներ բերել Ռամիլ Սաֆարովի՝ հոգեկան խանգարումների, սթրեսային վիճակի մասին, սակայն այդ արդարացումը չի անցել։

«Եվրոպական դատարանը փաստացի արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից տեղի է ունեցել կյանքի իրավունքի ընթացակարգային նորմի խախտում, չի ապահովվել պատշաճ պատիժ հանցագործության համար։ Ադրբեջանը Ռամիլ Սաֆարովի գործողությունները ճանաչել ու ընդունել է որպես սեփական։ Դա պետությունն արել է՝ նրան ռազմական աստիճան շնորհելով, բնակարանով պարգևատրելով, դրամական բավարարումով։ Սա միակ հատվածն է, որ ՄԻԵԴ-ը մեզ հետ չի համաձայնել։ Այստեղ տեսնում ենք նաև հետագա աշխատանք անելու և խնդիրը բարձրացնելու ՄԻԵԴ Բարձր պալատի առջև»,- ասաց փաստաբանը։

Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդների ներկայացուցիչները սպասում են, որ Ադրբեջանը կփորձի բողոքարկել իր դեմ կայացրած այս որոշումը։