Դիմակահանդես․ պաշտոնյաները հորդորում են դիմակ կրել, բայց իրենք չեն կրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
Բոլորը

Երեկվանից արդեն ուժի մեջ է մտել պարտադիր դիմակ կրելու կամ այն ունենալու պարետի որոշումը։ Եթե փակ տարածք մտնեք առանց դիմակի՝ կարող եք տուգանվել 100.000 դրամով, իսկ եթե բաց տարածքում եք՝ դիմակ կրելը պարտադիր չէ, սակայն պարտադիր է այն ձեզ մոտ ունենալը, հակառակ պարագայում կտուգանվեք արդեն տասը հազար դրամով։

«Հիմա ասում ենք կրեք էդ անտերը ժողովուրդ ջան, ունեցեք մոտներդ»,- այսօր առանց դիմակի ԱԺ-ի ամբիոնից ելույթ ունեցող Արարատ Միրզոյանը քաղաքացիներին նման կոչ արեց։

Տարակուսելի է, որ ինչպես Աժ նախագահը, այնպես էլ մեծ թվով այլ պաշտոնյաներ հորդորում են մարդկանց դիմակ կրել, սակայն իրենք անձամբ իրենց օրինակով դա ցույց չեն տալիս։ Փակ տարածքներում դիմակների կրումը պարտադիր սահմանվելու առաջին իսկ օրը առանց դիմակի հանդիպումների էին վարչապետը, ԱԺ պատգամավորները, դատավորները, փոխքաղաքապետները և այլ պաշտոնյաներ։

Ինչևէ, նշենք նաև, որ մինչ իշխանությունները պարտադրում են դիմակ կրել, սակայն իրենք չեն կրում, դիմակի գներն աճում են, օրինակ, եթե մինչև արտակարգ դրության սահմանումը մեկ դիմակը կարելի էր գնել 30 դրամով, ապա հիմա, երբ շատացել են արդեն նաև տեղական արտադրողները, դիմակի գները սկսվում են 200-դրամից։

Հավելենք, նաև որ ամիսներ առաջ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարում էր, թե դիմակ կրելու անհրաժեշտություն չկա, սակայն վերջերս նա մտքափոխվեց և սկսեց հորդորել դիմակ կրել։ Իսկ իր՝ դիմակներ չկրելու հայտարարությունն էլ առողջապահական թիվ մեկ պաշտոնյան բացատրեց նրանով, որ այդ փուլում երկրում ուղղակի դիմակների դեֆիցիտ էր։

«Մենք օր ենք ունեցել, որ ընդամենը 1000 դիմակ ենք ունեցել: Այդ կոչերը միտված են եղել դիմակների ճշգրիտ հասցեատերերին հասնելու տրամաբանությունից, որպեսզի դիմակը պարզապես չօգտագործվի քաղաքացու կողմից, սակայն դրա պատճառով բժիշկը, որ տասնապատիկ ավելի մեծ ռիսկի տակ է, չկարողանա դիմակ կրել»,– ասել էր նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան