ԱՄՀ գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանի հայտը և հնարավորություն տվել երկրին դիմագրավել COVID 19-ի հետևանքներին

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը ավարտել է Պահուստային ծրագրի (SBA- Stand-By Arrangement) շրջանակում Հայաստանի Հանրապետության կատարողականի երկրորդ հերթական ստուգումը: Նշենք, որ 180 միլիոն փոխառության հատուկ իրավունքի (ՓՀԻ)՝ շուրջ 248 միլիոն ԱՄՆ դոլար չափով եռամյա ծրագիրը հաստատվել էր 2019 թ. մայիսին։

«Ըստ այդմ՝ Հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է ծրագրի միջոցները Հիմնադրամում ՀՀ քվոտայի չափով (128․8 միլիոն ՓՀԻ կամ շուրջ 175 միլիոն ԱՄՆ դոլար) ավելացնելու հայտը։ Արդյունքում Հայաստանի Հանրապետության համար անմիջապես հասանելի են դառնում 205․94 միլիոն ՓՀԻ չափով (շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլար) փոխառու միջոցներ։

Փոխառու միջոցների ներգրավումը հնարավորություն կտա ՀՀ կառավարությանը ֆինանսավորելու նոր կորոնավիրուսային համավարակի տարածման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմմանն ուղղված միջոցառումները։

Հիմնադրամի գործադիր խորհուրդը վերահաստատել է հակաճգնաժամային կառավարման ուղղությամբ ՀՀ իշխանությունների գործունեության արդյունավետությունը։

«2019թ.  բարձր կատարողականից հետո Հայաստանի տնտեսությունը ծանր հարված կրեց COVID-19 համավարակի հետևանքով: Կառավարությունը զսպման համատարած միջոցառումների ընդունմամբ նախաձեռնողաբար հակազդեց ճգնաժամին` միաժամանակ աջակցելով առավել տուժած ոլորտների ընկերություններին և խոցելի անհատներին»,- նշել է Հիմնադրամի կառավարիչ տնօրենի և նախագահի տեղակալ Թաո Ժանգը։

Նաև նշվել է, որ իշխանությունների բարեփոխման օրակարգի իրականացումը կամրապնդի կայուն և ներառական աճը: Այն ընդգրկում է հակակոռուպցիոն համընդգրկուն ծրագրի սահմանումը, գործարարության միջավայրի բարելավումը և փոքր ու միջին ձեռնարկություններին աջակցությունը, առողջապահության և կրթության ոլորտների հզորացումը»,- ասված է հաղորդագրությունում: