Արցախում հնարավոր կլինի կորոնավիրուսի թեստավորում իրականացնել
Արցախի Հանրապետությունում բազմապրոֆիլ լաբորատորիա է ստեղծվում, վերանորոգման աշխատանքներն ավարտվում են: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Արդեն տեղում է նաև անհրաժեշտ սարքավորումների մեծ մասը: Բազմապրոֆիլ լաբորատորիան հնարավորություն կտա նոր կորոնավիրուսի թեստավորումն իրականացնել Արցախում: