Թուրքիան և Ադրբեջանը պաշտպանական արդյունաբերության ոլորտում 500 մլն դոլարի պայմանագրեր են ստորագրել

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրվել են պաշտպանական արդյունաբերության արտադրանքի մատակարարման վերաբերյալ մի շարք պայմանագրեր, ինչպես նաև փոխըմբռնման հուշագիր։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին սոցիալական ցանցում գրել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարար Հալուք Գյորգյունը։

Նրա խոսքով՝ երկու երկրների պաշտպանական կարողությունները ամրապնդող պայմանագրերը ներառում են՝

  • TUSAŞ-ի հետ պայմանագիր՝ HÜRKUŞ ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ,
  • ASELSAN-ի հետ փոխըմբռնման հուշագիր՝ ALP-100 ռադարի մատակարարման վերաբերյալ,
  • BAYKAR-ի հետ պայմանագիր՝ «Mızrak» խելացի  թափանցող զինամթերքի մատակարարման վերաբերյալ,
  • BAYKAR-ի հետ պայմանագիր՝ «Antidot» համակարգի մատակարարման վերաբերյալ,
  • ROKETSAN-ի հետ պայմանագիր՝ «Barbaros» առափնյա պաշտպանության համակարգի մատակարարման վերաբերյալ։

Հալուք Գյորգյունը նշել է, որ պայմանագրերի ընդհանուր արժեքը գերազանցում է 500 միլիոն դոլարը։

«Մաղթում եմ, որ այս պայմանագրերը օգուտ բերեն երկու եղբայրական երկրներին»,- հավելել է նա։

Հաղորդվում է, որ 14 HÜRKUŞ-II ինքնաթիռներ կփոխանցվեն Ադրբեջանին։ Ընդհանուր առմամբ, Թուրքիան նախատեսում է  իր սեփական ռազմաօդային ուժերի համար արտադրել 55 HÜRKUŞ-II ինքնաթիռ։ Սեպտեմբերի 28-ին առաջին երկու ինքնաթիռները պաշտոնապես փոխանցվել են Թուրքիայի ռազմաօդային ուժերին, իսկ մինչև 2026 թվականի վերջը սպասվում է ևս 12 ինքնաթիռի մատակարարում։

HÜRKUŞ-II-ը TUSAŞ ընկերության կողմից մշակվել է որպես նոր սերնդի ինքնաթիռ՝ ռազմական օդաչուների բազային պատրաստության համար։

Նշենք, որ Բաքվում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ն անցկացվում է ADEX պաշտպանական միջազգային VI ցուցահանդեսը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի