«Ես մենակ չեմ» ֆիլմն արժանացել է միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակի

Լուրեր

27.10.2026 | 15:39
Ֆինլանդիայի և Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ՝ ուկրաինական պատերազմը դադարեցնելու հարցով
27.10.2026 | 15:30
COP17․ ինչի շուրջ են երկրները համաձայնել, և ինչ հարցեր են դեռ վիճելի
27.10.2026 | 15:18
Ինգա Մանուչարյանը հաջող հանդիպում է անցկացրել Հունաստանում
27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
Բոլորը

Հայաստանում 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին պատմող «Ես մենակ չեմ» (I am not alone) ֆիլմը ստացել է իր տասներորդ մրցանակը՝ այս անգամ «RiverRun» միջազգային կինոփառատոնում: Այս մասին նշված է ֆիլմի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Նշենք, որ ֆիլմի ռեժիսոր Կարին Հովհաննիսյանը, որն ի դեպ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի որդին է, ֆիլմը ստեղծելիս մեծապես օգտվել է Factor.am-ի՝ հեղափոխության օրերին նկարահանած կադրերից:

Հրապարակվել է նաև ժյուրիի հայտարարությունը, որում ասվում է. «Ժյուրիի գլխավոր մրցանակը հանձնվում է «Ես մենակ չեմ»-ին, որի ռեժիսորը Կարին Հովհաննիսյանն է: Այս հրապուրիչ ֆիլմը մեզ հիշեցնում է լավագույն վավերագրական կինոարտարդրության ուժը՝ բացելով մեր աչքերը այն պատմության առաջ, որը մենք չգիտեինք, այն ներկայացվում է արտիստիզմով ու վարպետությամբ»:

Ֆիլմը գնում է Նիկոլ Փաշինյանի հետքով. լրագրողը և քաղբանտարկյալը դառնում է քաղաքական ակտիվիստ, քայլերթ իրականացնում ընդդեմ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի:

«Ամեն ինչ սկսվում է նրանից, որ մի մարդ շրջում է երկրով մեկ՝ քայլարշավը մեր աչքի առաջ դարձնելով զանգվածային շարժում: Ֆիլմի դիտումն ավելին է, քան քաղաքական շարժման մասին պասիվ դիտարկումը. Հովհաննիսյանը դիտողին ամբողջովին ընկղմում է պատմվածքի մեջ՝ անօդաչու թռչող սարքերի նկարահանած գեղեցիկ տեսարաններից մինչև շարքային քաղաքացիների բջջային հեռախոսների կադրերը»,- ասվում է հայտարարությունում։

Ժյուրիի կարծիքով՝ ֆիլմը լուսավոր և ոգեշնչող է, ժյուրին նկատել է՝ ընտրելով բարդ թեմա, այն խիստ խմբագրած պատմվածքում հետաքրքրաշարժ կերպով ներկայացվելով՝ ցույց են տրվում բարդ և հրատապ պատմության բազմաթիվ կողմերը: «Ընտրական տարվա կեսին «Ես մենակ չեմ»-ը ժողովրդի ուժի հզոր հիշեցումն է»,-ասված է հայտարարությունում:

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2019-ին սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի Սքոթիըբենք թատրոնում: Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆիլմի գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է: