Մի՛ թերագնահատեք հիվանդությունն ու մի՛ գերագնահատեք ձեր օրգանիզմի հնարավորությունները. Գերմանիայում բնակվող հայ բժիշկը վարակվել է կորոնավիրուսով

Լուրեր

05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
Բոլորը

Գերմանիայի Բրեմեն քաղաքում բնակվող և աշխատող հայ բժիշկ Տարոն Սարիբեկյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ վարակվել է կորոնավիրուսով:

«Այո՛, հարգելի սիրելիներ, ես ձեր այն ծանոթն եմ, ով COVID-19 դրական է և ունեցել է համարյա բոլոր հնարավոր սիմպտոմները։ Մի՛ թերագնահատեք հիվանդությունն ու մի գերագնահատեք ձեր օրգանիզմի հնարավորությունները։ Այո՛, հիվանդությունը թեև անախտանիշ կարող է ընթանալ, բայց դա բացարձակ կապ չունի ձեր երիտասարդ լինելու հետ, ծանր կարող եք տանել նաև դուք»,- գրել է բժիշկը։

Factor.am-ի հետ զրույցում Տարոն Սարիբեկյանն ասաց՝ իր օրինակից ելնելով՝ չի կարող ասել, որ եթե երիտասարդ ես, մեծ է հավանականությունը, որ սիմպտոմներ չեն դրսևորվի, քանի որ այս հիվանդությունը շատ անսպասելի է զարգանում:

«Շատ տարօրինակ կերպով՝ չենք կարողանում գտնել կոլերացիան, թե սիմպտոմների առաջացումը որքանով կապ ունի տարիքի հետ, որովհետև կան տարեց պացիենտներ, ովքեր անախտանիշ են անցկացնում վիրուսը, նույնը վերաբերում է երիտասարդներին: Բայց, օրինակ, իմ պարագայում, կողքից չունենալով որևէ հիվանդություն և լինելով երիտասարդ՝ սիմպտոմներն ամբողջ ուժգնությամբ արտահայտվեցին»,- նշեց բժիշկը:

Տարոն Սարիբեկյանը նկարագրեց իր մոտ արտահայտված ախտանշանները՝ սարսուռ մարմնում, ջերմության բարձրացում՝ մինչև 38.5 աստիճան, մարմնի կոտրտվածություն, համի զգացողության կորուստ. «Առաջին երեք օրը ծանր էր, հետո ախտանշանները սկսեցին նահանջել: Թոքաբորբ չունեցա, փառք Աստծո, երևի օրգանիզմիս իմունային համակարգը թույլ չտվեց: Հոսպիտալացման ցուցում չկար, քանի որ այստեղ հոսպիտալացնում են, երբ սատուրացիան՝ թթվածնով հագեցվածությունը, նվազում է 90-ից: Այնպես որ՝ տանն եմ անցկացրել»:

Վարակի աղբյուրը հայտնի է՝ Տարոն Սարիբեկյանը վարակվել է հիվանդանոցում, որտեղ աշխատում է, բուժքույրերից մեկից: «Չգիտեինք, որ ինքը վարակված է, և առանց դիմակի շփվել ենք իր հետ: Հաջորդ օրն արդեն թեստավորվեցին բոլորը: Ես արդեն ունեի սիմպտոմներ, այդ պատճառով եկան տուն, թեստավորեցին, հաջորդ օրն արդեն իմացա, որ դրական է պատասխանը»,- պատմում է բժիշկը:

Տարոն Սարիբեկյանն ասում է՝ եթե նախկինում տարբեր առիթներով ասում էր, որ հիվանդությունը կարող է անախտանիշ և շատ թեթև ընթանալ՝ մեծ խուճապ չառաջացնելու համար, հիմա բոլորին հորդորում է ավելի ուշադիր լինել:

«Որովհետև հիմա տեսնում եմ՝ ինչքան համատարած թքած ունեն մարդիկ, նույնիսկ ասում են՝ այդ վիրուսը չկա, եթե կա՝ շատ հեշտությամբ է ընթանում և այլն: Ո՛չ, սիրելիներ, այնպես չէ, որ բոլոր դեպքերում է հեշտությամբ ընթանում: Եվ դա ասում է մարդ, որը 29 տարեկան է՝ ծեր չէ, կողմնակի հիվանդություններ չունի, բայց անցել է բավականին ծանր ախտանշանների միջով: Չեմ ասում՝ մահամերձ էի, բայց իսկապես շատ ծանր հիվանդ էի: Որպես մասնագետ՝ հորդորում եմ բոլոր նրանց, ովքեր ասում են՝ այդ վիրուսը չկա կամ դա բլեֆ է, լուրջ վերաբերվել: Դա վիրուս է, որը նոր է, որն այս պահին չունի հստակ ապացուցված արդյունավետությամբ դեղորայքային բուժման միջոց, ինչն արդեն նշանակում է, որ կարող է պոտենցիալ մարդու կյանքին վտանգ սպառնալ»,- նշեց նա:

Որպես մասնագետի՝ Սարիբեկյանին բավարարում են Հայաստանի Կառավարության, մասնավորապես՝ Առողջապահության նախարարության ձեռնարկած քայլերը կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և հիվանդներին սպասարկելու ուղղությամբ:

«Դրանք, իհարկե, միջազգային փորձից վերցված քայլեր են, բայց ձեռնարկված միջոցառումները շատ լավ եմ գնահատում: Պետք էր սահմանափակումներ մտցնել, հասկանալ, թե այդ պայմաններում ինչ արագությամբ է հիվանդությունը զարգանում և տարածվում, իսկ այդ ընթացքում ժամանակ շահել՝ հիվանդներին պատշաճ բուժօգնություն մատուցելու համար: Իսկ հիմա, ինչպես ամբողջ աշխարհում, առնչվելու ենք այն իրավիճակին, երբ բուժաշխատողների սակավության պատճառով ոչ բոլորը կստանան լիարժեք օգնություն, քանի որ դա ուղղակի ֆիզիկապես հնարավոր չի լինի»,- եզրափակեց Տարոն Սարիբեկյանը: