ԱԺ-ում ծեծկռտուքի հեղինակները պետք է ենթարկվեն պատասխանատվության․ իրավապաշտպանները դատապարտում են կատարվածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 13:34
Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղարկել է այսօրվա նիստը հարձակման սպառնալիքի պատճառով
22.11.2024 | 13:23
Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին
22.11.2024 | 13:10
Երանոս գյուղում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում
22.11.2024 | 12:57
Կուրսկի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով ԿԺԴՀ բանակի գեներալ է վիրավորվել.WSJ
22.11.2024 | 12:44
Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ
22.11.2024 | 12:32
ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի առնչությամբ
22.11.2024 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը «կողմնակալ, ոչ օբյեկտիվ և անարդար» է անվանել Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձևը
22.11.2024 | 12:19
12 մեդալ՝ հայ ըմբիշներին, Պուտինը՝ ուկրաինական հակամարտության գլոբալ բնույթ ստանալու մասին․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 12:12
Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը
22.11.2024 | 11:59
Հայաստանում 2025 թ․ փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ կանցկացվեն
22.11.2024 | 11:46
Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ
22.11.2024 | 11:35
ՌԴ-ն Հյուսիսային Կորեային 1 մլն բարել նավթ է մատակարարել զենքի ու զինծառայողների դիմաց
22.11.2024 | 11:22
Նախագահը ստորագրել է «ՀՀ 2024 թ․ պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքը
22.11.2024 | 11:11
Գորիսի աշակերտները յուրացնում են անտառվերականգնման հմտությունները․ ՄԱԿ ՊԳԿ-ն դասընթաց է կազմակերպել
22.11.2024 | 10:55
ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն հայտարարել են Կիևին իրենց աջակցությունը շարունակելու մտադրության մասին
Բոլորը

«Սա մեր և իմ ամենամեծ պարտությունն է հեղափոխությունից հետո»․ այսպես պիտի իր՝  վարչապետ ընտրվելուց ուղիղ երկու տարի անց կատարվածը Աժ ամբիոնից  գնահատեր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Նոր Հայաստանի խորհրդարանում արձանագրված աննախադեպ ծեծկռտուքին։ Ընդ որում, Աժ դահլիճն այսօր մարտադաշտի վերածվեց հենց Փաշինյանի և կառավարության անդամների ներկայությամբ։ Լարվածությունը սկսվել էր Բաբկեն Թունյանի ելույթից․ «Սոցցանցերում մի վայնասուն է, որ ժողովուրդ ձեր բանկային գաղտնիքները պաշտպանված չեն, ձեզ հետևում են։ Ով էդպես է կարծում ինքը կամ բութ ա, կամ սրիկա ա»։ Այս հայտարարությանը պատասխանեց Էդմոն Մարուքյանը՝ հորդորելով նման հայտարարություններչ չանել, քանի որ դրանով լարվածություն է մտցվում։«Էդ բաները որ ասում եք, դա լարվածություն ա առաջացնում, մի արեք տենց բաներ»։ Ընդդիմադիր պատգամավորի այս դիտարկումը դուր չեկավ իշխանական պատգամավոր Սասուն Միքայելյանին, ով տեղից սպառնաց «ցխել» Մարուքյանին։ Դրանից հետո արդեն իրադարձությունները արագ զարգացան․ Մարուքյանը իջավ ամբիոնից դեպի իրեն եկող Սասուն Միքայելյանին ընդառաջ եւ սկսվեց ծեծկռտուքը։ Նախ հարվածեց Միքայելյանը, ապա գործընկերոջը օգնության հասան «Իմ քայլի» պատգամավորներ Արտակ Մանուկյանը եւ Վահե Ղալումյանը։

ԱԺ նախագահը ստիպված եղավ ընդհատել նիստը։ Քիչ առաջ բռունցքները գործի դրած Սասուն Միքայելյանը միջադեպի մասին հակիրճ էր․ «Լա՛վ էլի»։

Շուրջ երեք ժամ ընդմիջումից հետո պատգամավորները վերադարձան ԱԺ դահլիճ։ Ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխության հռչակած արժեքները, հայտարարեց Էդմոն Մարուքյանը․ «Միջադեպը պիտի ունենա հետևանքներ, քաղաքական հետևանքներ, և տեղի ունեցածը մեր պրոբլեմն էլ է, բայց ավելի շատ հեղափոխության առաջնորդի պրոբլեմն է։ Եվ մենք հիմա կլքենք դահլիճը՝ և ապագայում կանենք եզրահանգումներ»։

Իսկ հեղափոխության առաջնորդը բռնության ենթարկված Էդմոն Մարուքյանին քստմնելի սադրանքի մեջ մեղադրեց։ Փաշինյանն ասաց՝ հեղափոխական թիմը հետևողականորեն ենթարկվում է բարոյական և հոգեբանական բռնությունների, նպատակ կա խեղճացնել քաղաքական մեծամասնությանն ու քայքայելու ժողովրդի վստահությունը։

«Էս ամբիոնից էր նույն մարդն ասում՝ մեզ «պադյեզդներում» ծեծելու են, նրանք մեզ ուզում են դարձնել իրենց «պադյեզդներում» ծեծողներ։ Նրանք մեզ ուզում են հավասարեցնել «քիլլերների», ուզում են մեզ շեղել մեր արժեքներից, հանել հավասարակշռությունից։ Եվ այո՛, Հայաստանում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ իշխանությունը ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից։ Սա է ճշմարտությունը»։

Իրավապաշտպանները խստորեն դատապարտում են ծեծկռտուքն Ազգային ժողովում։ Ըստ Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի՝ այսօրվա ծեծկռտուքը օրեր առաջ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ու Էդմոն Մարուքյանի միջև հայհոյախառն միջադեպը չդատապարտելու հետևանք է․ «Հարց է առաջանում այլ պատգամավորների մեջ՝ թերևս խրախուսելի է ընդդիմությանը նվաստացնելը, և սկսում է մրցավազք՝ ով ավելի շատ կարող է ցույց տալ իր հավատարմությունը իշխանությանը, մասնավորապես՝ վարչապետին։ Հաշվի առնելով Սասուն Միքայելյանի բարձր կրթական ցենզը, նա Ալեն Սիմոնյանից առաջ գնաց ու հիշեց իր երանելի՝ ՀՀԿ-ի անդամ եղած ժամանակները, երկրապահ եղած ժամանակները, երբ իր մտերիմ ընկերներն էին հակոբհակոբյաններն ու մանվելգրիգորյաննները և այդ նույն ոճով վիրավորեց Մարուքյանին և ուզեց ցույց տալ՝ ինքը իսկական տղամարդ է, և կարող է ձեռնամարտով դաստիարակել Մարուքյանին»։

Ի՞նչ փոխվեց հեղափոխությունից հետո, հարց է բարձրացնում Ավետիք Իշխանյանը․ «Հիշենք, որ Մանվել Գրիգորյանը ով էր՝ նա ԵԿՄ-ի նախագահն էր, նրա որդին իր ունակությունների շնորհիվ դարձել էր Էջմիածնի քաղաքապետ, և Մանվել Գրիգորյանը ընդդիմության համար սարսափազդու կերպարն էր։  Այժմ մենք ունենք Սասուն Միքայելյան, որը ԵԿՄ նախագահն է, նրա որդին իր ունակությունների շնորհիվ Հրազդանի քաղաքապետն է, և նա հիմնական դերակատարն է «Իմ քայլը» խմբակցությունում, ահաբեկելու մարդկանց։ Փոփոխություններն, իհարկե, մեծ են»։

Տևական ժամանակ է՝ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդի նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունք կա իշխանական պատգամավորների կողմից, ասում է Ժաննա Ալեքսանյանը՝ ընդգծելով՝ «Իմ քայլականներն իրենց արտոնյալ են ուզում զգալ՝ չդատապարտելով բռնարարքը, արդարացնելով»։ Ժաննա Ալեքսանյանն առաջարկում է քրեական ենթամշակույթի վեթինգ անցկացնել պատգամավորների շրջանում․

«Իմ քայլի» պատկերացումները թիմայինն է, էսպիսին է, որ թիմով պետք է հարձակվեն  ինչ-որ մարդու վրա։ Լավ ա զենքի գործադրում չեղավ, Սասուն Միքայելյանը երևի հիշել էր իր հերոսական անցյալը՝ Շուշիի ազատագրման օրը։ Սա կրիմինալ հոգեբանության արդյունք եմ համարում։ Սարսափելին այն էր՝ ինչ-որ մեկը հարվածել էր Էդմոն Մարուքյանին մեջքից։ Ամենատխուրն այն էր, որ վարչապետի ներկայությամբ էր այդ ամենը տեղի ունենում։ Ով որ հարվածել է Էդմոն Մարուքյանին, և Սասուն Միքայելյանը առաջին հերթին, պետք է մանդատը վայր դնի և լքի ԱԺ-ն»։

Ըստ Արթուր Սաքունցի՝ ապշեցուցիչ է այն, որ «Իմ քայլից» որոշ պատգամավորներ, փոխանակ հանդարտեցնելու դրությունը, իրենք միացան Սասուն Միքայելյանի բռնարարքին։ Իրավապաշտպանը կրկնակի անընդունելի է համարում ոչ բռնի, թավշա հեղափոխությամբ իշխանության եկած ուժի կողմից  բռնության գործադրումը։

«Ընդհուպ մինչև պետք է դիտարկել նման վարքագիծ ունեցող պատգամավորների համատեղելիությունը ԱԺ պատգամավորի մանդատին։ Քաղաքական դիկուրսիայում կարող են բառերը սուր լինել, կարող են սուր էմոցիաներ լինել, բախումներ՝ կարծիքների, բայց մենք հավակնություն և ակնկալիք ունենք բոլորովին նոր քաղաքակիրթ քաղաքական մշակույթի, որի համար ընտրված են։ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր կա կրիմինալ մտածողություն, սա կրիմինալ մտածողության տիպիկ դրսևորում էր՝ խմբակցության որոշ անդամների կողմից»,- ասաց Սաքունցը։

Հայաստանում արժեքային հեղափոխություն տեղի չի ունեցել՝ բռնարարքներն ու սպառնալիքները ինչպես նախկինում, այսօր էլ առկա են քաղաքական մշակույթում, կարծում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։ Ցավով արձանագրեց՝ քաղաքական գործիչներն այդպես էլ պատասխան չեն տալիս բռնարարքների համար՝ ինչպես ՀՀԿ-ի օրոք էր։

«Պարտադիր Էթիկայի հանձնաժողովը պիտի քննի ու ունենա կոնկրետ պատգամավորի՝ Սասուն Միքայելյանի հանդեպ որևէ սանկցիա, որովհետև ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող անձը երբ ստանում է սպառնալիքներ, գլուխը ջարդելու և վիզը կտրելու տեսքով, դա անընդունելի է, դա պառլամենտարիզմի բոլոր կանոններին հակասում է»,- նշեց Զարուհի Հովհաննիսյանը։

Տարակուսելով, թե ինչպես իշխանությունը չընդունեց սեփական սխալն ու պատասխանատվություն կրեց կատարվածի համար, իրավապաշտպանները պահանջ են դնում՝ կատարվածը քննել Էթիկայի հանձնաժողովում ու արժանի գնահատականի արժանացնել բռնարար պատգամավորների արարքները։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան