Ճոճկանի մանկապարտեզում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդություններ

Լուրեր

15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:13
Շվեյցարիան աջակցում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին. Իգնասիո Կասիս
15.10.2026 | 14:04
Արծվաշենը տեղաշարժվում, մոտեցվում է. մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելով, պատկերացրեցի՞ք՝ ինչ եմ ասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:59
Բենզալցակայանի քանդման պատճառը Մեսրոպ Մանուկյանը չէ, այն ինքնակամ է. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:54
ՌԴ-ն ասում է` տնտեսապես շահավետ չի, ասում եմ` կոնսեցիան վաճառեք, մեր գլխի ճարը տեսնենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:48
13-ամյա դստեր նկատմամբ սեռական բռնություն գործադրած հայրը ձերբակալվել է
15.10.2026 | 13:42
Թուրքիան նախարարի մակարդակով COP17-ին մասնակցելու է, Ադրբեջանի վերաբերյալ տեղեկատվություն չունեմ․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:36
Հարց է՝ նոր բանագնացի կարիք կա՞, թե՞ չկա. Միրզոյան՝ ՀՀ-Թուրքիա բանակցությունների մասին
15.10.2026 | 13:25
Էդ հարցը դրել եմ երեկ. Փաշինյանը մանրամասներ պատմեց ռուս պաշտոնյայի հետ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 13:16
Բաքվի կողմից կառուցողական մոտեցում կա. Միրզոյանը՝ անկլավների փոխանակման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լոռու մարզի Ճոճկան համայնքի մանկապարտեզում նոյեմբերի 6-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկում, որի ընթացքում հիվանդացել է 8 երեխա, նրանցից  5-ը հոսպիտալացվել է Ալավերդու բժշկական կենտրոն, 3-ը բուժումը ստանում է ամբուլատոր պայմաններում: Հիվանդներից 4-ը հայտնաբերվել են ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների կողմից իրականացված բակային համայցերի արդյունքում: Հիվանդների վիճակը գնահատվել է միջին և թեթև, ծանր ընթացքով դեպքեր չեն արձանագրվել:  Այս մասին  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 2, ամբուլատոր՝ 3 հիվանդ։ Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար:

Հիվանդության վարակի աղբյուրը, առաջացման պատճառը բացահայտելու և հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» կողմից բոլոր տնային օջախներում և մանկապարտեզում իրականացվել են համաճարակաբանական հետազոտություններ և հակահամաճարակային ու կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում՝ ախտահանում:

Համաճարակաբանական հետազոտությունների շրջանակում կատարվել են մանկապարտեզի սննդամթերքի նմուշառումներ, ինչպես նաև կենսանմուշներ են վերցվել սաներից (հիվանդներ և նրանց կոնտակտավորներ) և աշխատակիցներից՝ լաբորատոր հետազոտության նպատակով:

Լաբորատոր հետազոտությունների արդյունքում հիվանդների, կոնտակտավոր երեխաների և մանկապարտեզի աշխատակիցների մոտ հայտնաբերվել է շիգելլա (մանրէային դիզենտերիայի հարուցիչ) և ռոտավիրուս:

Մանկապարտեզից վերցված սննդամթերքի լաբորատոր հետազոտության արդյունքում պանրի և մակարոնով փլավի նմուշներում հայտնաբերվել է ռոտավիրուս:

Համաճարակաբանական և լաբորատոր հետազոտությունների արդյունքներով Լոռու մարզի Ճոճկան համայնքի մանկապարտեզի սաների շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացման հավանական պատճառը մանկապարտեզում սննդամթերքի երկրորդային ախտոտումն է, որի համար աղբյուր են հանդիսացել մանկապարտեզի այն աշխատակիցները, ում մոտ լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել է շիգելլոզ և ռոտավիրուսային վարակ:

Բռնկման տեղայնացման և վերացման նպատակով իրավասու մարմիններին առաջարկվել է ժամանակավորապես փակել Ճոճկանի մանկապարտեզը՝ մինչև վարակի աղբյուրի չեզոքացումը և փոխանցման մեխանիզմների ընդհատումը: Միաժամանակ գյուղում իրականացվել է աղիքային վարակների վերաբերյալ գիտելիքների տարածում: