«Միասին Մենք Կարող ենք». բարեգործական համերգ, որի հասույթը կուղղվի ՀՀ առողջապահության ոլորտին

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

«Միասին Մենք Կարող ենք» խորագրով բարեգործական համերգ, որը մեկ նախաձեռնության շրջանակում համախմբել է ավելի քան 4 տասնյակ արտիստների և բազմաթիվ անհատ բարերարների ու կազմակերպությունների: Առցանց համերգային ծրագրին հնարավոր կլինի հետևել մայիսի 2-ին, Երևանի ժամանակով 20:20-ին:

Իսկ նախաձեռնությունը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամինն է և ներառում է երեք ուղղություն՝ համերգ, աճուրդ և ֆլեշմոբ: Ստացված միջոցներն էլ ուղղվելու են Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի առողջապահական ծրագրերին:

Հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց՝ համերգից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է շնչառական սարքեր և դեղորայք ձեռք բերելուն:

«Վիրուսի հետևանքով մահերի քանակը սարսափեցնող է ամբողջ աշխարհում: Նույնիսկ զարգացած երկրները, ինչպիսիք են Իտալիան, Իսպանիան, ԱՄՆ-ը, չկարողացան կանխել հազարավոր մահեր հենց սարքավորումների սակավաթիվ լինելու պատճառով: Մեր երկրում նույնպես շնչառական ապարատները քիչ են, իսկ հիվանդների քանակն օրեցօր միայն աճում է: Հույս ունենք, որ հավաքագրված գումարով կկարողանանք որոշ քանակության նոր ապարատներ ձեռք բերել՝ աջակցելով ՀՀ առողջապահական համակարգին և փրկելով մարդկային կյանքեր»,- նշեց Թովմասյանը:

Բարեգործական համերգին մասնակցելու են հայ արտիստներ Երևանից, Լոս Անջելեսից, Մոսկվայից, Բեյրութից և Բրյուսելից:

«Այն արտիստները, որոնք գտնվում են Հայաստանում, ելույթ կունենան «Dvin Music Hall»-ում՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը, իսկ մյուս քաղաքներից մեզ միացած արտիստները ելույթ կունենան առցանց՝ տանից: Համերգի ընթացքում տեղի կունենա նաև բարեգործական աճուրդ, որին միացել են բազմաթիվ հանրաճանաչ և մեր կողմից սիրված անձինք՝ նվիրաբերելով տարբեր իրեր՝ «Միասին Մենք Կարող ենք» մակագրությամբ»,- մանրամասնեց Արտակ Թովմասյանը:

Ֆլեշմոբի ընթացքում էլ մասնակիցները կկիսվեն տեսանյութերով՝ ասելով «Միասին Մենք Կարող ենք», ինչպես նաև լուսանկարներով: Այս նյութերը հետագայում կօգտագործվեն մեկ տեսահոլովակում:

Համերգին հանդիսատեսը կհետևի տանից՝ վիրտուալ տեխնոլոգիաների միջոցով, ինչը հնարավորություն կտա իրապես զգալ համերգասրահում. վճարելով 5 դոլար՝ սմարթֆոնի միջոցով յուրաքանչյուրը կկարողանա միանալ և հետևել համերգին:

Արտակ Թովմասյանը հավելեց նաև, որ նախապես ծրագրում էին 25 արտիստի մասնակցություն, սակայն նրանց թիվը գրեթե կրկնապատկվել է: Իսկ բարեգործական աճուրդին են միացել այնպիսի աշխարհահռչակ դեմքեր, ինչպիսիք են Հենրիխ Մխիթարյանը, Դիդյե Դրոգբան, Պոլ Պոգբան և այլք, իսկ նկարիչ Շմավոն Շմավոնյանը կտավներ է նվիրաբերել: