Հարցն այսքան չէր սրվի, եթե Վիգեն Սարգսյանն իր «ծառայության» տարիները մանրահատակի վրա մաշած չլիներ. «Փաստ»

Լուրեր

02.02.2026 | 21:02
Գերմանիայում 5 մարդ է ձերբակալվել ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի ապրանքների անօրինական արտահանման գործով
02.02.2026 | 20:51
Վլադիմիր Հովհաննիսյանը պարգևատրվել է գրեփլինգի ֆեդերացիայի ամենաբարձր աստիճանի պատվո մեդալով
02.02.2026 | 20:40
Քարաթափում՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ տանող հատվածում
02.02.2026 | 20:27
«Իմ կյանքը վտանգված է». ՀՀ-ի հետ կապերի համար Բաքվում դատապարտված ադրբեջանցի ակտիվիստի ահազանգը
02.02.2026 | 20:14
Ալեն Սիմոնյանը ՌԴ-ում նաև Լավրովի հետ հանդիպում կունենա
02.02.2026 | 20:03
Ձյուն և ձնախառն անձրև. իրավիճակը ճանապարհներին
02.02.2026 | 19:50
6 եպիսկոպոսի արգելել են լքել ՀՀ-ն․ ինչ է սպասվում Ավստրիայում կայանալիք ժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 19:42
Գեներալ Անիլ Չաուհանը մասնակցել է ՀՀ ռազմական ակադեմիայում ՏՏ լաբորատորիայի բացմանը
02.02.2026 | 19:28
Պուտինը, Ժիրինովսկին և «ռուս աղջիկները»՝ Էփշտեյնի նոր ֆայլերում. մանրամասներ
02.02.2026 | 19:13
Արման Ավանեսյանը՝ 6-րդ տեղում. IWGA-ն հրապարակել է 2025-ի լավագույն մարզիկի արդյունքները
02.02.2026 | 18:58
Ժաննա Անդրեասյանը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականին
02.02.2026 | 18:43
ԱՄՆ-ում Բրիտանիայի նախկին դեսպանը լքել է Լեյբորիստական կուսակցությունը՝ Էփշտեյնի հետ ունեցած կապերի պատճառով
02.02.2026 | 18:29
Քննարկվել են ՀՀ-ԵՄ օրակարգի մի շարք հարցեր, կարևորել Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության 2-րդ մասի տրամադրումը
02.02.2026 | 18:20
Փետրվարի 1-ին Ուկրաինայի էներգետիկայի վրա «նպատակային հարձակումներ» չեն եղել․ Զելենսկի
02.02.2026 | 18:16
Քննարկվել են GRAWE ընկերության՝ Հայաստանի ապահովագրական շուկա մուտք գործելու հարցը
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամեն հարց ծայրահեղացնելն ու դրա շուրջ աղմուկ բարձրացնելը մի տեսակ նմանվել է հիվանդության: Եվ անկեղծ ասած հասկանալի չէ, թե ինչու են ուսանողներն անպայման ցանկանում, որ գիտությամբ զբաղվողները ստանան տարկետման իրավունք: Գիտությունից չզրկվելու համա՞ր: Շատ լավ, բայց հետաքրքիր է, թե վերջին 20 տարիներին այդ արտոնությունից օգտվող ու այսպես ասած գիտության ճանապարհով գնացած երիտասարդ գիտնականները քանի դարակազմիկ գիտական հայտնագործություն են կատարել, հանրությանը հուզող քանի՞ հարցի պատասխան են գտել, որը պատերազմող երկրի հոգսը կթեթևացներ:

Ցավոք, նման վիճակագրություն չկա: Այսինքն, փաստացի հնարավոր չէ կոնկրետ թվերով ու փաստերով ցույց տալ տարկետման իրավունքից օգտվողների կողմից պետությանը տված օգուտի չափը: Փոխարենը կարելի է անվերջ թվարկել այն անձանց անունները, ովքեր վերջում կա՛մ հայտնվել են կառավարության սպասարկման «ոլորտում» , կա՛մ երկիրն են լքել, քանի որ նորմալ գիտնականներն այլ երկրներում բավականին արժանապատիվ աշխատավարձ են ստանում, քան Հայաստանում:

Ստացվում է, որ երկու դեպքում էլ, տարկետման իրավունքը ծառայեցվում է ոչ թե երկրի շահերի, այլ անձի կարիերայի համար: Այսինքն, այն բացի սեփական անձին ծառայեցնելուց ու սեփական գրպանից, որևէ լուրջ օգուտ չի բերում ոչ երկրին, ոչ էլ երկրի գիտությանը: Սա փաստ է, սրա մասին գիտեն բոլորը, բայց մյուս կողմից հարցն այսքան հնչեղություն չէր ստանա, եթե Վիգեն Սարգսյանն իր «ծառայության» տարիները մաշած լիներ ոչ թե մանրահատակի վրա, այլ առաջնագծի խրամատներում:

Այն, որ բոլորը պետք է հավասար լինեն պետության հանդեպ և իրենց պարտքը կատարեն՝ երկու կարծիք լինել չի կարող, բայց հանուն անկեղծության նշենք, որ նրանք, ովքեր ժամանակին կարողացել են վարպետորեն օգտվել այդ օրենքից ու հիմա այլ շեշտադրումներով են նույն խնդրին մոտենում ու այն ներկայացնում, մի տեսակ ազնիվ չէ:

Ազնիվ կլիներ, որ թե օրինակ գիտությանը «մատուցած» ծառայություններն ավարտելուց ու կուսակցական աստիճանավանդակի օգնությամբ ու շնորհիվ բավականին հաջող կարիերա իրականցնելուց հետո ներկայի պետական գործիչները վայր դնեին իրենց մանդատներն ու պաշտոնները և հայտարարեին, որ հայրենիքի հանդեպ չկատարած իրենց պարտքը վերադարձնելու համար երկու տարով դադարեցնում են կարիերան, մեկնում են առաջնագիծ՝ երկրի սահմանները պաշտպանելու:

Համոզված եմ, որ այդ դեպքում ո՛չ ուսանողները կբողոքեն, ո՛չ էլ այն մարդիկ, ովքեր պատրաստ են ամենաանհավանական ձևերով իրենց երեխաներին «փրկել» բանակում ծառայելուց: Այդ դեպքում բոլորն իսկապես կհամոզվեին, որ երկիրը ոչ թե մսխելու, այլ պաշտպանելու համար է, իսկ պոպուլիզմով զբաղվելը՝ ամոթալի արարք:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: