Ալեքսանդր Եսայանը պատասխանում է Գուրգեն Խաչատրյանին

Լուրեր

02.07.2026 | 02:50
ԱԱ-2026. Բելգիան կամային հաղթանակ տարավ 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:57
ԱԺ պատգամավորի երդման տեքստը կփոփոխվի․ օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել
01.07.2026 | 22:41
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին
01.07.2026 | 22:26
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
01.07.2026 | 22:05
ԱԱ-2026. Անգլիան դժվարությամբ դուրս եկավ 1/8 եզրափակիչ, Հարի Քեյնը՝ հաղթական դուբլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 22:00
Ուրսուլա ֆոն դեր Լայենը գալիս է լուրջ ծրագրով՝ աջակցելու ՀՀ-ին․ ՌԴ-ն հակահայկական է՝ սահմանափակումներ մտցրեց․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 21:57
Պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել
01.07.2026 | 21:39
Թրամփը հայտարարել է, որ Իրանի ապամիջուկայնացման գործընթացը «լավ է ընթանում»
01.07.2026 | 21:25
ԵՄ-ն 200 մլն եվրո կհատկացնի Հարավային Կովկասում կապի նախագծերի, 20 մլն եվրո՝ խաղաղությանն ուղղված նոր ծրագրի համար․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
01.07.2026 | 21:13
Վարչական դատարանը բավարարել է Մայր Աթոռի հայցն ընդդեմ ոստիկանության
01.07.2026 | 20:51
Ռուսաստանը սկսել է բենզին ներմուծել Հնդկաստանից. Reuters
01.07.2026 | 20:47
Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ Ալիևը՝ ԵՀ նախագահին
01.07.2026 | 20:36
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց «Ինտերի» հետ պայմանագիրը
01.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն գազն անջատի, ՀՀ-ն պիտի ԵՄ-ից գնի այն գազը, որն իրենք Ադրբեջանից են գնել․ դա փրկօղակ կլինի․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.07.2026 | 20:21
Հայտնի են Հայաստանի լողափնյա վոլեյբոլի առաջնության հաղթողները
Բոլորը

«Յուքոմ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանի կողմից տարածված հայտարարությանն արձագանքել է նաև «Յուքոմ»-ի սեփականատերերից Ալեքսանդր Եսայանը:

Նա հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Ինպես ես և եղբայրս բազմիցս նշել ենք ելույթներում և հայտարարություններում, Ucom ընկերության բաժնետերերի, մասնավորապես մեր և Խաչատրյան եղբայրների, միջև ծագել է բացառապես բիզնեսի զարգացման վերաբերյալ անհամաձայնությունների պատճառով: Կառավարման պաշտոնից հրաժարվելը քայլ էր, որը կատարվեց այն ժամանակ, երբ պարզ դարձավ Խաչատրյանների ետնաբեմային պայմանավորվածությունների մասին: Ապրիլի 20-ին, երբ նոր տնօրենի պաշտոնը ստանձնեց Ա. Խաչատրյանը, մենք գրանցել ենք նոր կազմակերպություն, որն այժմ արդեն ստրատեգիական պլանավորման փուլում է: Չեմ կարող հասկանալ Գ. Խաչատրյանի ելույթի «հասարակական ճնշում» եզրույթը և կրկին հաստատում եմ, որ մենք միայն շարժվել ենք բիզնես տրամաբանությամբ, բանակցել ձեռքբերման գնի շուրջ, բացատրել դրա ձևավորման բիզնես տրամաբանությունը, և առաջարկել մոտ 180 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար կազմակերպության մոտ 94% բաժնետոմսերի համար: Մեր բանակցությունները և բիզնես պայմանավորվածությունները երբեք կապված չեն եղել պետության և Խաչատրյան ընտանիքի միջև ծագած խնդիրների հետ: Վստահեցնում ենք, որ նոր հիմնադրված կազմակերպությունը կբարձրացնի Հայաստանում և տարածաշրջանում հեռահաղորդակցության և թվային ծառայությունների որակի ընկալումը և կդառնա առաջատար հայկական կազմակերպություն»:

Հիշեցնենք, որ այսօր Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն էր տարծել և նշել, որ բարձրաստիճան պաշտոնյաների մասով ճնշումներ են եղել, որ հրաժարվեն «Յուքոմ» ընկերությունից:

 

Թեմայի առնչությամբ կարդացեք նաև՝

«ՕԼՆԵԹ». Ucom-ի նախկին տնօրենը հեռահաղորդակցության ոլորտի նոր ընկերություն է հիմնել

Մենք դիմումը հետ ենք վերցնում, Արա Խաչատրյանը թող գրանցվի, հանգստանա. Հայկ Եսայան

«Յուքոմի»  շուրջ սկանդալը նոր թափ է ստանում. Հայկ Եսայանը պնդում է՝ ինքն է տնօրենը, ոչ թե Արա Խաչատրյանը

«Յուքոմ» ընկերության նոր գործադիր տնօրենն Արա Խաչատրյանն է. ընկերության տնօրենների խորհուրդը հաստատում է Factor TV-ի տեղեկությունը. ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

Նոր գլխավոր տնօրենը թիմի հետ համատեղ կապահովի բիզնեսի շարունակականությունը. «Յուքոմ»