Վերադարձ բնականոն աշխատանքի. Ucom տնօրենների խորհրդի հայտարարությունը՝ ուղղված ընկերության աշխատակիցներին

Լուրեր

18.12.2025 | 17:40
Դատարանը մերժել է անվանի ֆուտբոլիստին բանտից վաղաժամ ազատ արձակելու խնդրանքը
18.12.2025 | 17:35
Եկել եմ աջակցելու եպիսկոպոսներին. Նարեկ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:34
Կեղծ աճուրդներ է կազմակերպել․ Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել
18.12.2025 | 17:30
Ինչու է Սամվել Կարապետյանի և տիկնոջ նկարը կախված Վեհարանում․ Նարեկ Կարապետյանի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:28
Ժամերգություն Մայր Աթոռում․ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 17:21
Մալաթիայի «Ոսկու շուկա»-ի տնօրենը ձերբակալվել է ապօրինի զենք կրելու կասկածանքով
18.12.2025 | 17:19
Գնացե՛ք Մայր Աթոռ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կոչը դատարանից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:15
Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղման․ Փաշինյան
18.12.2025 | 17:13
Իջևանի Գետահովիտ բնակավայրում կկառուցվի ՈՒԵՖԱ-ի ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ
18.12.2025 | 17:09
ՌԴ գործընկերներին խնդրել եմ շտապ զբաղվել ՀՀ տարածքում երկաթուղու որոշ հատվածների վերականգմամբ․ Փաշինյան
18.12.2025 | 17:07
Բենթլի քշող սրբազա՞նն է մաքրելու մեր եկեղեցին․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:04
Մալխաս Ամոյանը հաղթել է UWW-ի «Տարվա վերադարձ» անվանակարգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 17:00
«Վե-հա-փառ», «Հե-ռա-ցիր». իրարամերժ բացականչություններ Մայր Աթոռի բակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 16:53
«Շտկում եմ խառնաշփոթը». Թրամփը նախատոնական ուղերձում գովաբանել է իրեն, իսկ Բայդենին մեղադրել խնդիրների համար
18.12.2025 | 16:49
Եկել ենք մասնակցելու եկեղեցու պաշտպանությանը, կարծում եմ՝ չենք ձերբակալվելու․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի կապի և հեռահաղորդակցության Ucom ընկերության տնօրենների խորհուրդը, ընկերության ներսում ստեղվծած իրավիճակի հանգուցալուծման և բիզնես շարունակականության ապահովման նպատակով, աշխատակիցներին նամակ է ուղարկել, որում, մասնավորապես, ասվում է

«Սիրելի գործընկերներ, շնորհակալություն, որ ձեր պատասխանատու քայլերով ապահովում եք ընկերության անխափան գործունեությունը։ Այսօր, երբ պանդեմիայով պայմանավորված աշխատանքն ու ուսուցումն իրականացվում են հեռավար տարբերակով, մեր հանձնառությունը բաժանորդների կապի և հասանելության ապահովումն է՝ կյանքի բնականոն ընթացքը շարունակելու համար։

Մենք հասկանում ենք, որ վերջին շաբաթների անորոշությունն ու անհանգստությունը դժվարին կացության մեջ է դրել ձեզ։ Գիտակցում ենք, որ ձեզանից շատերը կանգնած են եղել երկընտրանքի առաջ և թիմային ոգու պահպանման համար քայլեր են կատարել։ Բարձր ենք գնահատում նաև բոլոր այն մարդկանց ռացիոնալ մոտեցումն ու չեզոքությունը, որոնք չեն ներգրավվել բաժնետիրական վեճերի մեջ։  Որպես իրավիճակի հանգուցալուծում կարևոր ենք համարում ընդգծել, ընկերությունը չի նախատեսում քննարկման առարկա դարձնել աշխատակիցների գործողությունները ճգնաժամային օրերին՝ այդ ամենը թողնելով անցյալում։

Այսօր միակ օրակարգը թիմի վերամիավորումն է մեկ նպատակի շուրջ՝ որպես հայկական տելեկոմ օպերատոր լավագույնս մատուցել ծառայությունները մեր բաժանորդներին։ Այդ առիթով «Յուքոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի հանձնառությունը ընկերության աշխատակիցների համար հետևյալն է.

  1. Քանի որ օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման դիմումի հետկանչի եռօրյա ժամկետը լրացել է, բայց տեղեկացված ենք, որ բազմաթիվ աշխատակիցներ, ովքեր ցանկանում են շարունակել իրենց աշխատանքային պարտավորությունների կատարումը, կաշկանդված են այս հանգամանքից, տեղեկացնում ենք, որ ինչպես դուք ավելի վաղ տեղեկացվել եք, դիմումի հետկանչի հնարավորություն ունեք նշված ժամկետներում։  Մենք հասկանում և հարգում ենք կատարած քայլերը, բայց կարևորում ենք, որ որոշումները կայացվեն իրավիճակի ռացիոնալ վերլուծությամբ։
  2. Տեղեկացված ենք, որ տարբեր աղբյուրներով ձեզ փոխանցվել են Ընկերությունում աշխատատեղերի կայունությունն ու երկարաժամկետությունը կասկածի տակ դնող դատողությունները։ Պաշտոնապես հայտարարում ենք ու փաստում, որ ընկերությունը կայուն է, շարունակական և կրճատումներ չեն նախատեսվում։
  3. Գիտակցում ենք, որ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով դուք կարող եք անհանգստություն ունենալ աշխատավարձերի ստացման վերաբերյալ։ Տեղեկացնում ենք, որ տնօրենների խորհուրդը ներգրավել է լրացուցիչ միջոցներ, որպեսզի աշխատակիցների աշխատավարձի փոխանցումն ու գործըթնացների շարունակականությունն ապահովված լինի։ Նորանշանակ գլխավոր տնօրեն Արա Սերգեյի Խաչատրյանի գլխավորությամբ այս հարցը կարգավորվել է և ձեզ լրացուցիչ կծանուցվի։
  4. Տեղյակ ենք, որ ընկերության որոշ ստորաբաժանումներում անորոշություն կարող է լինել աշխատանքի պրոցեսների կազմակերպման մասով։ Համաճարակով պայմանավորված աշխատանքային սահմանափակումների պատճառով այս հարցը փոքր ինչ դանդաղ կարող է ընթանալ, բայց վստահ ենք, որ ընկերությունը՝ նորանշանակ գլխավոր տնօրենի գլխավորությամբ, արագ այս հարցը ևս կկարգավորի, ինչպես որ կարգավորել է մնացած հարցերը։ Խնդրում ենք զինվել համբերությամբ և, բնականաբար, նախաձեռնող լինել։
  5. Թեև վերջին տարիներին տնօրենների խորհրդի գործունեությունը միջնորդավորված է ներկայացվել աշխատակիցներին, կարևոր ենք համարում անմիջական կապի և թափանցիկության վերականգնումը՝ ի բարօրություն ընկերության։ Ընկերության աշխատակիցների առաջ տնօրենների խորհրդի աշխատանքի հաշվետվողականությունն ապահովելու համար ստեղծվել է [email protected] էլ-հասցեն, որի միջոցով դուք ուղիղ ու անմիջապես կտեղեկանաք ընկերությանը վերաբերող առանցքային հարցերի մասին։

Առաջ նայելով Ucom-ի զարգացմանը, վստահ ենք, որ մեզ մեծ բարձունքներ ու հպարտության պահեր են սպասվում, իսկ մինչ այդ, կարգավորման համար նախատեսում ենք նոր հնարավորություններ և ներդրումներ ներգրավել»։

 

Թեմայի առնչությամբ կարդացեք նաև՝

«ՕԼՆԵԹ». Ucom-ի նախկին տնօրենը հեռահաղորդակցության ոլորտի նոր ընկերություն է հիմնել

Մենք դիմումը հետ ենք վերցնում, Արա Խաչատրյանը թող գրանցվի, հանգստանա. Հայկ Եսայան

«Յուքոմի»  շուրջ սկանդալը նոր թափ է ստանում. Հայկ Եսայանը պնդում է՝ ինքն է տնօրենը, ոչ թե Արա Խաչատրյանը

«Յուքոմ» ընկերության նոր գործադիր տնօրենն Արա Խաչատրյանն է. ընկերության տնօրենների խորհուրդը հաստատում է Factor TV-ի տեղեկությունը. ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

Նոր գլխավոր տնօրենը թիմի հետ համատեղ կապահովի բիզնեսի շարունակականությունը. «Յուքոմ»