Ժամանակն է, որ Իսրայելի լիդերներն իրական առաջնորդություն ցուցաբերեն, և Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը. The Jerusalem Post

Լուրեր

18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
Բոլորը

Իսրայելական The Jerusalem Post պարբերականը հոդված է հրապարակել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին։ Հրապարակման մեջ նշվում է, որ Իսրայելի տարբեր առաջնորդներ պետության պատմության տարբեր ժամանակահատվածներում հրապարակավ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, իսկ ահա որպես միասնական ազգ ու պետություն՝ Իսրայելը հրաժարվում է դա անել։

«Չնայած Իսրայելի պատմությանը և արաբական պետությունների կողմից հրեաների նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ու ջարդերի հավաքական վերքերին, ինչպես նաև Հոլոքոստին, Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, ոչ էլ շեշտը դնում է Հայոց ցեղասպանության ուսուցման վրա։ Փաստը, որ Կնեսեթը ձախողել է Հայոց ցեղասպանության ճանաչումը տարբեր քաղաքական պատճառներով, արտահայտում է բարոյական ձախողումը։ Իսրայելը Թուրքիայի արձագանքի վախի պատճառով հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպնությունը։ Այսօր Թուրքիայի հետ հարաբերությունները փոխվել են նախագահ Էրդողանի՝ Իսրայելի նկատմամբ ցուցաբերած թշնամանքի պատճառով։ Սակայն Իսրայելը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասվում է հոդվածում։

Հոդվածում ներկայացված է, թե ինչպես է սկսվել ու իրագործվել Հայոց ցեղասպանությունը, նշվում է նաև, որ ի տարբերություն Գերմանիայի՝ Թուրքիան ու թուրք առաջնորդները հրաժարվում են ընդունել Հայոց ցեղասպանության փաստն ընդհանրապես. մինչ օրս չի եղել ճանաչում ու որևէ փոխհատուցում հայ ժողովրդին, թեև, շատ պատմաբանների պնդմամբ, հայերի ցեղասպանությունը Հոլոքոստի նախահայրն է։

Հոդվածագիրը կոչով դիմում է Իսրայելի առաջնորդներին՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Ժամանակն է, որ Իսրայելի առաջնորդներն իրական առաջնորդություն ցուցաբերեն ու որպես պետություն ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։ Հրեական պետության համար Հայոց ցեղասպանությունը չճանաչելն այսօրվա Իսրայելի համար ամենամեծ խորհրդանշական ձախողումն է։ Կան բաներ, որոնք քաղաքական շահերից վեր պիտի լինեն։ Դրանցից մեկը Հոլոքոստի ճանաչումն է, որն անում են գրեթե բոլոր ազգերը, ազգերի մի մասն էլ ճանաչում է Հայոց ցեղապանությունը, մյուս մասը՝ ոչ։ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Իսրայելի պատմական մարտահրավերի մի մասն այս հարցում միջազգային հանրության մնացյալ մասի բարոյական հստակության պակասն է, որը Թուրքիային ավելի մեծ ուժ է տալիս՝ «պատժելու» պետություններին, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։ Իսրայելի գոյությունը կախված չէ Թուրքիայից և այն բանից, թե ինչ է մտածում բռնապետ էրդողանը: Եվ ժամանակն է, որ Թուրքիայի ահաբեկման քաղաքականությունը մերժվի բոլոր ազգերի կողմից»,- ասվում է հոդվածում։

Էմմա Չոբանյան