Նոր սկանդալ Շիրակի պետական համալսարանում. պրոռեկտորը հրաժարական է տվել. Գագիկ Համբարյան

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ տեղեկացրել է, որ  սեփական դիմումի համաձայն հրաժարական է տվել Շիրակի համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Բագրատ Պողոսյանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև:

 

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն,երեկ աշխատանքային օրվա ավարտին չդիմանալով Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի կշտամբանքներին և վիրավորանքներին, սեփական դիմումի համաձայն հրաժարական է տվել ուսումնական գծով պրոռեկտոր Բագրատ Պողոսյանը,ով այս պաշտոնին էր նշանակվել 2017 թ-ի ապրիլին…
Տեղի ունեցավ այն,ինչին մենք սպասում էինք…Ռեկտոր Սահակ Մինասյանին պետք էր քավության նոխազ, որի վրա պետք է բարդեր իր իսկ կատարած հանցագործությունները և ապօրինությունները…Պարկեշտ և ոչ կոնֆլիկտային Բագրատ Պողոսյանը ամենահարմար թեկնածուն էր, որի վրա ռեկտոր Մինասյանը կփորձի բարդել ԿԳ նախարարի կողմից բարձրաձայնած 9-10 «թերությունները»…Սակայն ԲՈՒՀ-ում և հենց նույն նախարարն էլ գիտեն, որ այդ և շատ այլ ապօրինությունների հեղինակը հենց նույն ռեկտոր Սահակ Մինասյանն է…

Բագրատ Պողոսյանը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ և ի տարբերություն պարոն Մինասյանի և նրա շրջապատի, ովքեր բացարձակ պատկերացում չունեն, թե ինչ բան է ԲՈՒՀ-ական կրթությունը, բավական բանիմաց է և արհեստավարժ մասնագետ է ՝ 5 տարի զբաղեցնելով ուսումնամեթոդական վարչության պետի պաշտոնը…

Բագրատ Պողոսյանի հրաժարականը «մեղմելու» և աղմուկից խուսափելու համար ռեկտոր Մինասյանը վերջինիս նշանակել է Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար,որի արդեն նախկին դեկանին էլ, ըստ լավատեղյակ աղբյուրների նշանակելու է Բագրատ Պողոսյանի փոխարեն պրոռեկտոր, միևնույն ժամանակ ստեղծելով նոր հաստիք՝փոխպրոռեկտորի ու այդ պաշտոնին նշանակելով իր յուրայիններից մեկին… Գիտենալով Սահակ Մինասյանի աշխատաոճը համոզված եմ,որ Պողոսյանը շատ երկար չի հանգրվանի դեկանի ԺՊ-ի պաշտոնում…Աղմուկից հետո ռեկտորը Բագրատ Պողոսյանին տարրական դուրս կշպրտի ԲՈՒՀ-ից…

Համալսարանում ստեղծված անառողջ մթնոլորտն այն աստիճանի է հասել, որ իմ ունեցած տեղեկությունների համաձայն, իր պաշտոնից ցանկանում է հրաժարվել նաև պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, որի հետ հարաբերությունները միշտ լարվրած են եղել…Սակայն, ԲՈՒՀ-ում ասում են,որ նրան այդ քայլից դրդում է հրաժարվել նրա եղբայրը՝ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը… 


Հ.Գ.Հետաքրքիր է, ի՞նչ են մտածում երկրի իշխանությունները Շիրակի պետհամալսարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ… Որքա՞ն պետք է շարունակվի այս ամենը…Քանի մարդու «գլուխ» պետք է տրորի ռեկտոր Մինասյանը, էլ ինչ ապօրինություններ և հանցագործություններ պետք է գործի ԿԳ նախարարի ընկերը… Պարոն Մինասյանի բեսպրեդելը և անօրինականությունները, ինչպես նաև ամբողջ ԲՈՒՀ-ի կոլեկտիվը խրոնիկ սթրեսային վիճակում պահելն ուղղակիորեն կազմաքանդում են համալսարանը և կաթվածահար անում ուսումնական պրոցեսը… 500 միլիոն դրաm փոշիացնողը վստահ է,որ ինքն անպատժելի է…»: