Ձեռնպահ մնալ խնդրին քաղաքական երանգավորում տալուց, վերադառնալ ուսումնական բնականոն գործընթացին. ԵՊՀ-ում հայտարարություն է ընդունվել

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Նոյեմբերի 9-ին ԵՊՀ-ում  ռեկտորատի նիստ է հրավիրվել և ռեկտորատի անդամները՝ ռեկտոր Արամ Սիմոնյանի ղեկավարությամբ, քննարկելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ զարգացումները, ձայների բացարձակ մեծամասնությամբ հայտարարություն  են ընդունել:

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ ուսումնառության հիմքով զորակոչից տարկետում ստանալու իրավունքի մասին դրույթի կապակցությամբ այս օրերին շրջանառվում են մի շարք թեզեր ու պնդումներ, որոնք, մեր համոզմամբ, անհիմն են, ոչ օբյեկտիվ, հաճախ՝ չափազանցված:

Նախ՝ օրինագծում ամրագրված դրույթի իմաստը սխալ է մատուցվում. իրականում տարկետման իրավունքը չի վերացվում, այլ փոխվում է դրա իրացման ձևը. ուսումնառության մեկ մակարդակի ողջ տևողությամբ զորակոչից տարկետման հնարավորություն տրվում է նրանց, ովքեր պարտավորվում են ուսումնառության ավարտից հետո առնվազն եռամյա ժամկետով սպայի կարգավիճակով զինծառայություն անցնել ՀՀ զինված ուժերում:

Այնուհետ նշվում է՝ եթե ասպիրանտների համար տարկետման հնարավորություն չլինի, ապա գիտնականների վերարտադրությունը կընդհատվի: Իրականում երիտասարդ գիտնականները միայն նրանք չեն, ովքեր զորակոչից տարկետում են ստանում՝ ասպիրանտուրայում ուսանելու համար, այլ նաև՝ զինվորական ծառայություն անցած և ուսումնառությունը շարունակող տղաները, հայցորդները, իգական սեռի ներկայացուցիչները:

Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ ՊՆ-ի հետ պայմանագրային հարաբերությունների հիմքով տարկետումից հրաժարվող արական սեռի ներկայացուցիչները կզորակոչվեն 18 տարին լրանալուն պես: Մասնագիտական կրթաբլոկը 1-ին կուրսում մեծ տեսակարար կշիռ չունի։ Հետևապես ուսանողին, ով դեռ չի էլ կարող լրջորեն զբաղվել գիտությամբ, գիտական գործընթացի ընդհատման վտանգ չի սպառնում:

«Բանակը զրկվում է կրթված զինծառայողներից» թեզը ևս չափազանցված է, քանի որ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՊՆ-ի հետ պայմանագրային հիմունքով ուսումնառությունն ավարտածները զինծառայություն կանցնեն բանակում։

Թեզերից մեկն էլ առնչվում է դպրոցականների մոտիվացիային՝ իբր, արական սեռի ներկայացուցիչ դպրոցականները, իմանալով, որ անգամ ստանալով ընդունելության բարձր միավոր, միևնույնն է, զորակոչվելու են բանակ, չեն ձգտի լավ սովորել, բարձր բալերով ընդունվել բուհեր: Համոզված ենք, որ դպրոցում բարձր առաջադիմություն ցուցաբերող աշակերտների մեծ մասի շարժառիթը պայմանավորված է նրանց աշխարհընկալմամբ, ստացած դաստիարակությամբ և կրթությամբ և ոչ զինծառայությունից տարկետում ստանալու հեռանկարով: Լավ սովորող աշակերտը կշարունակի լավ սովորել և բարձր միավորներով բուհ ընդունվել՝ անկախ նրանից՝ ժամանակավորապես կընդհատվի՞ նրա ուսումնառությունը զինծառայությամբ, թե՞ կմիահյուսվի զինծառայությանը:

Համոզված ենք, որ սույն օրենքի պատշաճ կիրառումը կապահովի սոցիալական արդարության մակարդակի բարձրացում:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն, որ մեր երկիրը կանգնած է բազմաթիվ հիմնախնդիրների առաջ, որոնց լուծումը պահանջում է հասարակական փոխըմբռնում և միասնություն,

հորդորում ենք «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբին.

դադարեցնել դասադուլի կոչերը և վերադառնալ ուսումնական բնականոն գործընթացին,

ձեռնպահ մնալ իրավիճակը սրող ու ապակայունացման միտում ունեցող քայլերից, խնդրին քաղաքական երանգավորում տալուց, գիտակցաբար կամ անգիտակցաբար խնդիրը որոշ սուբյեկտների քաղաքական ու անձնական շահերին ծառայեցնելուց:

Միևնույն ժամանակ դիմում ենք ՀՀ պաշտպանության նախարարին՝ առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել բուհերում ուսումնառության տևական ընթացք անցած, բարձր առաջադիմություն ցուցաբերած զինակոչիկների, մասնավորապես դպրոցական և ուսանողական միջազգային օլիմպիադաների մեդալակիր զինակոչիկների նկատմամբ՝ հնարավորինս նպատակային օգտագործելով բուհերում նրանց ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները և շարունակական դարձնելով նրանց մասնագիտական գործունեությունը»,- ասված է հայտարարությունում։