Կիևը՝ ամենաաղտոտված օդն ունեցող 3-րդ քաղաքը աշխարհում. մեծացել է վնասակար նյութերի կոնցենտրացիան

Լուրեր

18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
Բոլորը

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի և մարզի էկոհամակարգերում օրական գրանցվում է 37 հրդեհ, որոնց մարմանը լծված է 1000-ից ավելի հրշեջ, տեղեկացրել են մայրաքաղաքային իշխանությունները։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ֆորմալդեհիդի, ծծմբի երկօքսիդի և ազոտի կոնցենտրացիայի առավելագույն թույլատրելի չափն արդեն իսկ գերազանցվել է։

Կիևի իշխանությունները բնակիչներին կոչ են արել առանց ծայրահեղ անհրաժեշտության դուրս չգալ փողոց, փակ պահել բնակարանների պատուհանները։ Տեղական իշխանության տվյալներով՝ մայրաքաղաքում և մարզում ճառագայթման ֆոնը մնում է նորմայի սահմաններում։

Ապրիլի 18-ի ժամը 15։00-ի դրությամբ՝ աղտոտված օդ ունեցող քաղաքների շարքում Կիևը երրորդն է։ Ըստ Օդի որակի համաշխարհային վարկանիշի՝ առանձին ժամերի օդի աղտոտվածությունը Կիևում կազմել է 151 միավոր։

Մյանմարի նախկին մայրաքաղաք Յանգոնում այդ միավորը 156 է, Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում՝ 154, Չինաստանի մայրաքաղաք Պեկինում՝ 117, իսկ հնդկական Նյու Դելիում՝ 93։

Ուկրաինայի ՆԳ գործերի նախարար Արսեն Ավակովը մայրաքաղաքի օդի աղտոտվածության հիմնական պատճառ է նշել Ժիտոմիրի շրջանի անտառային հրդեհները։ Նրա խոսքով՝ հազարի հասնող մարդիկ հրդեհների մարումն իրականացրել են տասնյակ հատուկ սարքավորումների ու ինքնաթիռների օգնությամբ։

Մի քանի օր առաջ էլ Չեռնոբիլի ատոմակայանի մեկուսացման գոտուց հրդեհի ծուխը հասել է Կիև։ Ուկրաինայի մայրաքաղաքում ու մարզում հրդեհը սկսվել էր ապրիլի 4-ից և քամու միջոցով տարածվել։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Չեռնոբիլի ատոմակայանի մեկուսացման գոտում ճառագայթման ֆոնը նորմայի սահմաններում է։