Հովիկ Աբրահամյանը խոր ընկճախտի մեջ է. ՀԺ

Լուրեր

02.04.2026 | 15:35
Փաշինյան VS Շահրամանյան․ ո՞վ է ճիշտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 15:33
Աշխարհի գավաթ․ Հայ մարմնամարզիկները մեկնարկում են չորրորդ փուլում
02.04.2026 | 15:26
Իրանի նախկին արտգործնախարար Քամալ Խարազին ծանր վիրավորվել է իր տանը հարվածների հետևանքով
02.04.2026 | 15:15
«Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարը խոսել է «Հայաստանից ներմուծվող ապրանքների վերաբերյալ շարունակական բողոքների մասին»
02.04.2026 | 15:10
Փաշինյանը՝ Օվերչուկի ասածների մասին // ԱԷԿ-ի շահագործումը 5 ամսով դադարեցվել է. ԼՈՒՐԵՐ
02.04.2026 | 15:05
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Կիպրոսի դեսպանին
02.04.2026 | 14:53
Հարցաքննվել եմ 44-օրյա պատերազմի քրեական գործով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 14:45
Դավիթ Ղազինյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը ՀԷՑ-ի շուրջ իրավական գործընթացների վերաբերյալ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 14:37
8 ուժ ԿԸՀ-ում օգտահաշիվ է բացել ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու համար
02.04.2026 | 14:28
Պատրա՞ստ եք մեզ համոզել, որ ձեր իշխանության ժամանակ դատական համակարգում «մացոյականության» երևույթից ձերբազատվելու եք. Արթուր Ղամբարյանը՝ ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 14:19
Պատրաստվում ենք նրանց վերադարձնել քարե դար, որտեղ նրանց տեղն է․ Թրամփը՝ Իրանի մասին
02.04.2026 | 14:08
Պրեմիեր լիգայի ակումբները մեկ տարում 460 միլիոն ֆունտ են վճարել ֆուտբոլիստների գործակալներին
02.04.2026 | 13:59
ՊՊԾ-ն կարող է զենք էլ գործադրել, եթե վտանգ է սպառնում. Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 13:51
Ինդոնեզիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
02.04.2026 | 13:42
Պուտինին երևի տեղյակ չէին պահել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

 

«Հայտնի դարձավ, որ նոյեմբերի 2-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը ՀՀ նախկին վարչապետին հրավիրել է Արցախ, որտեղ նրանք շրջել են գեղատեսիլ վայրերով, միասին աղոթել:

Բակո Սահակյանը Հովիկ Աբրահամյանին հենց այնպես չէր հրավիրել Արցախ, դրա համար լուրջ քաղաքական պատճառներ կային: Մասնավորապես, մեր տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանը վերջին շրջանում լուրջ անդրկուլիսային ակտիվություն է ցուցաբերել: Հիշում ենք, որ անցած խորհրդարանական ընտրություններից առաջ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ Աբրահամյանը քաղաքական ասպարեզ է վերադառնալու ԲՀԿ դրոշի ներքո. նրա որդին՝ Արտաշատի նախկին քաղաքապետ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանն, ամեն դեպքում, պատգամավորի մանդատ ստացավ հենց «Ծառուկյան» խմբակցության կազմում:

Ըստ որոշ տեղեկությունների, վերջին շրջանում Հովիկ Աբրահամյանն իր քաղաքական ծրագրերը իսկապես փորձել է լուծել՝ ԲՀԿ-ն որպես հենարան օգտագործելով: Բայց նրա խնամին՝ Գագիկ Ծառուկյանը, այս հարցը կտրուկ փակել է՝ հասկացնելով, որ հերթական անգամ քաղաքական անհեռանկարային ինտրիգների մեջ չի մտնի ու թույլ չի տա, որ Աբրահամյանն իր ամբիցիաներն ու քաղաքական պլանները կառուցի իր ու իր կուսակցության միջոցով:

Դրանից հետո Հովիկ Աբրահամյանը՝ հստակ տեղեկատվություն ունենալով վարչապետ Կարեն Կարապետյանի ու Սերժ Սարգսյանի բարդ ու ոչ միանշանակ հարաբերությունների մասին, մասնավորապես, գնահատելով ստեղծված իրավիճակը, որ նրանք ինչ-ինչ անհամաձայնություններ ունեն, փորձել է օգտագործել նաև այդ հանգամանքը: Ավելի ստույգ՝ Աբրահամյանը տարբեր խողովակներով, հիմնականում Կարապետյանի շրջապատի երկրորդ էշելոնի ներկայացուցիչների միջոցով, մեսիջներ է ուղարկել Կարեն Կարապետյանին, որ պատրաստ է համագործակցել վերջինիս հետ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի:

Ու հենց Աբրահամյանի այս ակտիվության կապակցությամբ էլ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է Հովիկ Աբրահամյանին Արցախ՝ որտեղ աղոթքի հետ միասին նրան հասկացրել է, որ զերծ մնա նման գործելաոճից՝ զգուշացնելով նման անդրկուլիսային խաղերի հնարավոր բոլոր հետևանքները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: