Պուտինը հրահանգել է կրճատել COVID-19-ի կանխարգելման համար կիրառվող դեղամիջոցների կլինիկական ուսումնասիրությունների ժամկետը․ Interfax

Լուրեր

18.10.2026 | 19:05
Աշխարհը միջազգային հարաբերությունների նշանակալի փոփոխությունների փուլում է․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:54
Սպասելու ժամանակ չունենք․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացման արարողությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 18:27
COP17-ի պաշտոնական բացման արարողությունը․ ՈւՂԻՂ
18.10.2026 | 18:22
Քաղաքացին մոլորվել է «Հրեշտակների ձոր» տանող ճանապարհին․ նրան հայտնաբերել են
18.10.2026 | 17:42
Ռուբիոն հերքել է Starlink-ի աշխատանքի միտումնավոր դանդաղեցման մասին մեղադրանքները
18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը հանձնարարել է մինչև մայիսի 15-ը որոշումներ կայացնել, որոնք ուղղված կլինեն նոր կորոնավիրուսի կանխարգելման համար օգտագործվող դեղամիջոցների նախակլինիկական և կլինիկական ուսումնասիրությունների պարզեցմանը, դրանց տևողության կրճատմանը, ինչպես նաև պետական գրանցմանը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ համապատասխան փաստաթուղթը հրապարակված է Կրեմլի կայքում։ Համաձայն Պուտինի հրամանի՝ նախարարներին հանձնարարվում է նախնական կլինիկական փորձաքննություններին զուգահեռ՝ անհրաժեշտ որոշումներ կայացնել նաև կլինիկական փորձաքննություններ անցկացնելու համար։

Հրահանգում նշված է, որ կառավարությունը պետք է ապահովի նաև դեղամիջոցների արդյունավետության և անվտանգության մոնիթորինգ, ինչը կներառի նաև դրանց կիրառումից հետո առաջացած բարդությունները։

Հավելենք, որ վերջին տվյալներով` Ռուսաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը 27.938 է, իսկ մահվան ելքերինը՝ 232։ Միայն վերջին 24 ժամում ՌԴ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 3448 նոր դեպք։

Նելլի Մելքոնյան