Հեռավար «ԴասԱ»-ին միացել են հարյուրավոր աշակերտներ մայրաքաղաքից‚ մարզերից և սփյուռքից 

Լուրեր

30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
Բոլորը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ֆեյսբուքյան հարթակում հեռավար հանդիպում է անցկացրել «ԴասԱ» ծրագրի մասնակիցների համար։

Նշենք‚ որ արտակարգ դրության առաջին իսկ օրերից «ԴասԱ»-ն տեղափոխվել է առցանց տիրույթ։ Ինտերակտիվ դասերը‚ որ պարբերաբար իրականացվում են‚ այս օրերին բացառիկ հնարավորություն են աշակերտների հետաքրքրվածությունը ծրագրի և դասական երաժշտության նկատմամբ ակտիվ պահելու համար։ Նվագախմբի երաժիշտների կողմից վարվող դասերը «ԴասԱ»-ի ֆեյսբուքյան էջով հեռարձակվում են երկուշաբթի օրերին՝ ծրագրի մասնակիցներին նախապատրաստելով առաջիկա համերգին‚ որը հեռարձակվում է հինգշաբթի օրերին։ Երաժիշտներն աշակերտներին նախապես ծանոթացնում են հնչող երաժշտության հեղինակի‚ ստեղծագործության հետ։

Սերգեյ Սմբատյանի հեռավար դասը մեծ արձագանք է ստացել աշակերտների շրջանում. դասին միացել էին դպրոցականներ ինչպես մայրաքաղաքից‚ այնպես էլ մարզերից և սփյուռքից։ Դասն ունեցել է մեծ դիտողականություն՝ ուղիղ եթերի ընթացքում միաժամանակ շուրջ 700 դիտում։ Տեսանյութն ունի ավելի քան 1500 մեկնաբանություն և մեծ տարածում օգտատերերի կողմից։ Վերջիններս մեկնաբանությունում իրենց շնորհակալություն էին հայտնում նախաձեռնության համար և առաջարկում նման հեռավար դասերն իրականացնել պարբերաբար։

Սերգեյ Սմբատյանն իր խոսքում նշեց‚ որ ինտերակտիվ այս շփումը հնարավորություն է հանրության հետ խոսել երաժշտության‚ բարձր արժեքների մասին։ Դիրիժորը նկատեց‚ որ բազմաթիվ խնդրանքներ կան մարզերի աշակերտներից՝ «ԴասԱ» ծրագիրը նաև մարզերում իրականացնելու համար‚ և առցանց դասը մարզերի երեխաների հետ շփման համար լավ սկիզբ է։ Մաեստրոն շեշտեց‚ որ իր և նվագախմբի անդամների համար շատ ոգևորող է տեսնել այն արձագանքը‚ որ կա պատանի սերնդի մոտ դասական երաժշտության‚ «ԴասԱ» ծրագրի նկատմամբ։ Ըստ դիրիժորի՝ եթե ծրագրի մեկնարկին ցանկանում էին ոգևորել աշակերտներին‚ նրանց մեջ սերմանել հետաքրքրություն դասական երաժշտության նկատմամբ‚ ապա այժմ իրենք են ոգևորվում երեխաների արձագանքից ու այն գաղափարից‚ որ իրենց մոտ դա ստացվել է։ Սերգեյ Սմբատյանը նշեց‚ որ երաժշտությունը կարող է փոխել կյանքի որակը‚ և այս օրերին‚ երբ մենք զրկված են շփումներից‚ հնարավորություն ունենք հարստացնել մեր էներգետիկ պաշարները երաժշտությամբ։ Երաժշտությունն ունի այդ ուժը‚ և այն այս օրերին մարդկանց միջև դարձել է հաղորդակցման ինքնատիպ մի գործիք։

Մեկ ակադեմիական դասաժամի շրջանակներում Սերգեյ Սմբատյանը ներկայացրել է Ս. Ռախմանինովի կենսագրությունը‚ ստեղծագործական ուղին‚ խոսել է Դաշնամուրի թիվ 2 կոնցերտի մասին‚ որի կատարման տեսագրությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և դաշնակահարուհի Գլորիա Քամփաների կատարմամբ կներկայացվի այսօր՝ ժամը 19.00‚ նվագախմբի ֆեյսբուքյան էջով։ Ի դեպ‚ հեռավար դասին միացել է նաև մենակատարը՝ Գլորիա Քամփաները‚ ով նույնպես խոսել է Ռախմանինովի ստեղծագործական ուղու‚ պատմել Ռախմանինովի երաժշտության իր ընկալումների մասին‚ դասի մասնակիցներին նվիրել է նաև փոքրիկ կատարում։

Մեստրո Սմբատյանը հեռավար դասի ընթացքում պատասխանել է նաև աշակերտների հարցերին‚ որոնք առնչվում էին առցանց համերգների էմոցիոնալ մթնոլորտին‚ դիրիժորի մասնագիտական հմտություններին‚ երաժշտական գործիքներին և այլ թեմաների։

Սերգեյ Սմբատյանի հեռավար դասը կարող եք դիտել հետևյալ հղմամբ https://bit.ly/34LQdVh