«Ընդունել ենք 12 միջոցառում, և հիմա ժամանակն է ամփոփելու այս փուլի աշխատանքները». վարչապետ

Լուրեր

11.06.2026 | 19:03
Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.06.2026 | 18:53
ԱՄԷ առաջնորդները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին
11.06.2026 | 18:44
Կայա Կալլասը կարող է լքել պաշտոնը․ Ֆրանսիան և Գերմանիան ցանկանում են բարեփոխել ԵՄ դիվանագիտական ​​ծառայությունը․ FT
11.06.2026 | 18:29
ՌԴ հարձակման հետևանքով Կոնոտոպը մնացել է առանց էլեկտրաէներգիայի և ջրի, Պավլոգրադում վիրավորվել է 12 մարդ
11.06.2026 | 18:21
ՆԳՆ-ն 304,7 մլն դրամի՝ ձեռնաշղթաներ ձեռք կբերի․ հայտնի է օգտագործման նպատակը
11.06.2026 | 18:18
«Լուծարում՝ առանց պաշտոնական ծանուցման»․ ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանը քաղաքական ենթատեքստ է տեսնում
11.06.2026 | 18:13
«Մայր Հայաստան»-ի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
11.06.2026 | 18:10
Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին // ՊՆ սպա է մահացել․ ԼՈՒՐԵՐ
11.06.2026 | 18:05
Մեր քաղաքացիներին պետք է սովորեցնենք «ձուկ որսալ»․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 17:58
Մխիթարյանն ընդգրկվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն տրանսֆերների թվում Գլեյզերների օրոք
11.06.2026 | 17:50
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այսօր «շատ ուժեղ» կհարվածի Իրանին, նաև սպառնացել գրավել Խարգ կղզին
11.06.2026 | 17:44
ԵԱ. Հայտնի են կանանց Հայաստանի Մ-17 և Մ-19 հավաքականների մրցակիցները
11.06.2026 | 17:33
«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է ՀՀ-ից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը
11.06.2026 | 17:28
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
11.06.2026 | 17:20
Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել Արաքս գետի ջրային պաշարների բաշխման վերաբերյալ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը՝ կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ուղղությամբ իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության վերաբերյալ։

Բացելով քննարկումը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մենք այս ձևաչափով արդեն գրեթե մեկ ամիս ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, և մեր նպատակն ի սկզբանե եղել է և շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակի բերած տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելուն ուղղված միջոցառումներ ընդունելը։ Այս պահի դրությամբ մենք ընդունել ենք 11 միջոցառում, այսօր ևս մեկը գրավոր ընթացակարգով ընդունվել է, այսինքն՝ 12 միջոցառում և կարծում եմ՝ հիմա ժամանակն է ամփոփելու այս փուլի աշխատանքները՝ հասկանալու համար, թե միջոցառումներից որոնք են, որ արդյունավետ են աշխատում, որոնք են, որ այնքան էլ արդյունավետ չեն, և մենք ինչ փոփոխություններ պետք է մտցնենք մեր մոտեցումներում և մարտավարության մեջ՝ ճգնաժամին առավել արդյունավետ հակազդելու համար»։

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է 1-ին և 2-րդ միջոցառումների ընթացիկ արդյունքները։ Նրա խոսքով՝ 1-ին միջոցառման մասով կա որոշակի առաջադիմություն, նոր հայտեր են ստացվում։ Ընդհանուր հաստատված վարկերի քանակն այս պահի դրությամբ կազմում է 214, ծավալը՝ 9 մլրդ 715 մլն դրամ: Ընդ որում՝ նշված վարկային ռեսուրսներից 828 մլն 500 հազար դրամն ուղղվելու է 2055 աշխատակցի աշխատավարձերի վճարմանը։ 2-րդ միջոցառման շրջանակում հաստատվել է 770 վարկային հայտ, որից գյուղատնտեսության ոլորտին տրամադրված միկրովարկերի քանակը կազմում է 479։ Հաստատված վարկային գումարի ծավալը 1 մլրդ 844 մլն դրամ է, որից գյուղոլորտին արդեն իսկ հատկացված վարկային ռեսուրսների ծավալը կազմում է 346.5 մլն դրամ։ ԿԲ նախագահը նշել է, որ մոնիթորինգի արդյունքների համաձայն՝ 479 հաստատված գյուղվարկերի մեծ մասն արդեն իսկ ծառայում է նպատակին և ներդրվել է տնտեսության մեջ։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է 3-րդ միջոցառման կատարման ընթացքին. հաստատվել է 102 վարկային հայտ՝ 947 մլն դրամ ծավալով։ Նրա խոսքով՝ ներկայում շրջանառության մեջ է միջոցառման որոշ չափանիշների փոփոխությունների նախագիծը, և դրա հաստատմամբ ակնկալվում է, որ այս միջոցառման շրջանակում տրամադրվող վարկային ռեսուրսների ծավալը կավելանա ևս 700-800 մլն դրամով։

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը զեկուցել է, որ 5-րդ միջոցառման շրջանակում արդեն կատարվել է 6149 շահառուի վճարում՝ 937.3 մլն դրամ ծավալով։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է սոցիալական օժանդակության ծրագրերի ընթացքի մասին. 4-րդ միջոցառմամբ աջակցություն է տրամադրվել 964 շահառուի, 6-րդ միջոցառմամբ՝ 6723 շահառուի։ Միևնույն ժամանակ շահառուների նույնականացման գործընթացը շարունակվում է, և հնարավոր է՝ շրջանակն ընդլայնվի։ 7-րդ միջոցառման շահառուների ցանկն ընդլայնվել է 2000-ով, և աջակցությունը կտրամադրվի 5957 հղի կնոջ, ներկա ցուցանիշներով այս միջոցառման ընդհանուր ծավալը կազմում է 597 մլն 700 հազար դրամ։ 8-րդ միջոցառման շրջանակում արդեն առկա է 39000 հաստատված դիմում՝ 2.6 մլրդ ընդհանուր բյուջեով, դիմումների ստացումը շարունակվում է։ 9-րդ միջոցառումը ևս իրականացման փուլում է, ընթացքի մեջ է դիմումների ստացման գործընթացը, որից հետո կատարվում է շահառուների նույնականացում և ցանկերի համադրում։ Նշված աշխատանքների ավարտից հետո գումարները սեղմ ժամկետում կփոխանցվեն շահառուներին։

Զեկուցվել է նաև 10-րդ, 11-րդ և 12-րդ միջոցառումների կատարման մասին։

Մտքերի փոխանակության ընթացքում արձանագրվել է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներն արդյունավետ ընթացք ունեն։ Ապա քննարկվել է կորոնավիրուսի սոցիալական հետևանքների մեղմման միջոցառումների կատարումը։ Անդրադարձ է եղել դրանց իմպլեմենտացիայի աշխատանքներին։ Արծարծվել են այդ ծրագրերի որոշ բաղադրիչների բարելավումներին վերաբերող հարցեր, որոնք թույլ կտան բարձրացնել դրանց հասցեականությունը և արագացնել նախատեսված աջակցության տրամադրումը։

Վարչապետը հանձնարարել է շարունակել մշտադիտարկումը, հետևել ծրագրերի ընթացքին և ամենօրյա կտրվածքով ներկայացնել միջանկյալ հաշվետվություններ։