Առաջիկայում սննդամթերքի պակաս է սպասվում՝ կապված կորոնավիրուսի հետ. Հայաստանն ի վիճակի է մինչև 4-5 ամիս իրեն ապահովել հացազգիներով. Հրաչ Բերբերյան

Լուրեր

02.11.2024 | 20:53
Բացվեց «Լույսեր» բնակելի համալիրը՝ կանաչապատ բակերով և նորարար լուծումներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2024 | 19:46
Ծանրորդ Ջուլիետա Ավանեսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
02.11.2024 | 19:41
Մարտունի քաղաքի մոտակա սարալանջին այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ
02.11.2024 | 19:00
Ժողովրդին տալիս են հաց և հանդես ու քանդում են Երևանը, ուղեղները թամաշաներից մթագնել է. Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2024 | 18:52
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում հրդեհ է բռնկվել
02.11.2024 | 18:40
Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղի մոտ. այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ
02.11.2024 | 18:27
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Հայաստանում կմասնակցի համաժողովի
02.11.2024 | 17:34
ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարները քննարկել են Հայաստանում առողջապահական զբոսաշրջության զարգացման միտումները
02.11.2024 | 16:34
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
02.11.2024 | 15:55
Չինաստանում մեկնարկել է Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը
02.11.2024 | 15:41
ՃՏՊ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ կան տուժածներ
02.11.2024 | 15:28
ԱԺ հանձնաժողովի անդամները մասնակցել են ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին
02.11.2024 | 15:05
«Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը
02.11.2024 | 14:49
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ
02.11.2024 | 14:34
Իրանի գերագույն առաջնորդը սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին կործանարար պատասխանով
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Ագրագյուղացիական միավորում ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի հետ

– Պարո՛ն Բերբերյան, կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրության ռեժիմը որքանո՞վ կարող է խանգարել գյուղատնտեսական աշխատանքներին: Կխնդրեմ ներկայացնեք՝ ի՞նչ վիճակ է հանրապետությունում:

– Աստծված մեզ հետ է, բնությունը շատ լավ է, գյուղատնտեսական տարին վատ չի սկսել: Մի փոքր խնդիր ունեինք Շիրակի գոտում ոռոգման համակարգի հետ կապված, բայց, կարծես թե, այստեղ էլ անձրևներն ու ձյունն իրենց գործն արեցին, այդ վտանգն էլ հաղթահարեցինք: Այնպես որ՝ տարին վատ չի սկսվում: Միակ թերությունն այս տարվա, որ մեղվի թվաքանակը, կարծես, հանրապետությունում նվազել է, և լավ փոշոտում չեղավ այգիներում՝ կապված և՛ եղանակի, և՛ մեղվաքանակի պակասի հետ: Գիտնականները սա կապում են բջջային կապի հետ, ինչը, հնարավոր է, վնաս է հասցնում մեղվաբուծությանը: Այսինքն՝ խնդիրը ծառերի փոշոտումն է, որ վատ է կատարվում, և պտղի պակաս բերք կունենանք:

– Ցրտահարության վտանգի մասին էր խոսվում: Արդեն տվյալներ ունե՞ք, ինչ վիճակ է այս առումով, որքա՞ն է վնաս է հասցվել դրա հետևանքով:

– Չգիտեմ ինչու՝ հանրապետությունում կան մարդիկ, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում՝ ապատեղեկացնել մեր ֆերմերներին ցրտահարություններով, աղետներով: Միամյա կուլտուրաների փոքր ցրտահարությունների դեպքեր ունենք Արարատյան հարթավայրում, որը շատ հեշտ կվերականգնվի, մեկ էլ նախալեռնային գոտիներում մեկ-երկու տեղ ցրտահարության փոքր օջախներ ունենք, որն ընդանուր բերքի վրա չի կարող ազդեցություն ունենալ: Ցրտահարության մեծ վտանգ չկար, դա ապատեղեկատվություն էր:

– Արտակարգ դրության պայմաններում Կառավարությունը գյուղատնտեսության ոլորտին աջակցության ծրագրեր է մշակել: Դրանք բավարար համարո՞ւմ եք:

– Իհարկե՝ ոչ: Մենք տարաձայնություն ունենք Կառավարության հետ. նախ՝ այդ ֆինանսավարկային համակարգը, սուբսիդավորման համակարգը պետք է վերանայվի: Բազմիցս ասել ենք, որ Հայաստանի գյուղատնտեսությանը հիմնական հարվածը, որ այսօր այս վիճակում ենք, հասցրել են բանկերը: Այսօր էլի նույն աշխատաոճով, բանկերի միջոցով փորձում են գյուղացուն սուբսիդավորվող վարկեր տալ, ինչը մենք անընդունելի ենք համարում: Պետք է սուբսիդավորվեն այն ուղղությունները, որոնք ապագա ունեն Հայաստանում, ոչ բոլոր ուղղությունները կարելի է սուբսիդավորել: Եվ պետք է սուբսիդավորել այն ֆերմերներին, որոնք արժանի են:

– Իսկ որո՞նք եք համարում Հայաստանում ապագա ունեցող ուղղությունները:

– Մենք արդեն ներկայացրել ենք Կառավարությանն առաջարկ՝ ռազմավարական ուղղությունների զարգացման համար: Տեսնենք՝ ինչ կլինի: Խոստացել են անտոկոս վարկ կհատկացնել, որպեսզի այդ ծրագրերը կարողանանք իրականացնել: Խոսքը հացազգիների մասին է, անասնակերի մասին, որովհետև մենք երկու տարվա ընթացքում ունենք արդեն գրեթե 30 տոկոս ցանքատարածությունների պակաս՝ ինչպես ցորենի, այնպես էլ գարու. 110 հազար հեկտարից ցորենի ցանքատարածությունները հասել են 60 հազար հեկտարի: Նույնը գարու պարագայում: Ռազմավարական երկրորդ հարցն էլ կարտոֆիլն է: Վերջին երկու տարում Բելառուսից կարտոֆիլ են ներկրում, թող գետինը մտնեն: Սա այն հանրապետությունն է եղել, որ մշտապես կարտոֆիլն արտահանել է: Այստեղ սխալ քաղաքականության, սխալ սերմնաբուծության, սորտաթարմացման խնդիր է: Չմոռանանք, որ առաջիկայում սննդամթերքի պակաս է սպասվում՝ կապված կորոնավիրուսի հետ, գոնե մենք մեր հանապազօրյա հացը պետք է ունենանք: Հայաստանն այսօր ի վիճակի է մինչև չորս-հինգ ամիս իրեն ապահովել հացազգիներով: Եթե Կառավարությունը մեզ նեցուկ եղավ, տարին լավ կփակենք, կունենանք սերմացուի պաշար, որ այսօր չունենք ընդհանրապես հանրապետությունում, այսինքն՝ հաջորդ տարիներին երաշխավորված բերք կունենանք:

– Իսկ ինչո՞ւ չենք կարողանում սերմնացուի պաշարի հարցը լուծել և անընդհատ ներկրում ենք: Այդ հարցը Հայաստանում լուծել հնարավո՞ր է:

– Մենք կարող ենք մուլտիֆիկացիա անել, Հայաստան ներկրել էլիտար դասի սերմեր, վերարտադրել և վերաբաշխել: Մեր միավորումն ունի 2-3 խոշոր ֆերմերներ, որոնք մի քանի հազար ֆերմերների ապահովում են կարտոֆիլի տնկանյութով: Այստեղ քանակի հարցն է, որ մեր միավորումն այդ ուժերը չունի, պետության նման հզոր չի, որ կարողանա բոլորին ապահովել: Մեր այդ փորձը կիրառելով՝ կարելի է մեկ-երկու տարում հասցնել այն մակարդակի, ինչ ունեցել ենք լավագույն տարիներին: Սերմնաբուծությունը գոտիական սորտափորձարկում է պահանջում երեք տարի, այսինքն՝ պետք է հասկանանք, թե որ սերմը որտեղ է պիտանի, որ գոտիականությունում, ինչ բերք կարող է ապահովել: Նույն սերմը կարող է Շիրակի գոտում բարձր բերքատվություն ապահովել, իսկ Արարատյան հարթավայրում ընդհանրապես բերք չտալ:

– Կորոնավիրուսի հետևանքով ստեղծվելիք իրավիճակի հետ կապված կանխատեսումները, կարծես, այնքան էլ լավատեսական չեն: Հայաստանի գյուղոլորտը պատրաստ է մարտահրավերներին:

– Հայաստանի միակ խնդիրն այսօր կադրային է, որ մենք Կառավարությունում չունենք այն կադրերը, որոնք այդ հարցերը կլուծենք: Այսօր մեր գյուղատնտեսությունն այն վիճակում է, որ սրանից վատ չի կարող լինել: Այդպես էլ չիմացանք հեղինակի անունը, թե ով առաջարկեց փակել Գյուղատնտեսության նախարարությունը: Բայց կգտնենք վաղ թե ուշ, և նա դրա համար պատասխան կտա: Գիտեք՝ այսօր ամենավատ վիճակում գտնվող բնագավառն էլի 20 տոկոս ՀՆԱ է ապահովում, և ՀՆԱ ապահովող ոլորտն այսօր գերատեսչություն չունի, ո՞նց կարող էր այդպիսի բան անել: ԱՄՆ-ում Պաշտպանության նախարարությունից հետո երկրորդը գյուղնախարարությունն է՝ իր հզորությամբ, շրջանառու միջոցներով, ՀՆԱ-ով… Եվ այսօր ցաքուցրիվ անել այն, ինչ տարիներով ստեղծվել է: Կունենանք լավ կադրեր, երկիրը երկու-երեք տարում ոտքի կկանգնի:

Թամարա Հակոբյան