Շիրակի մարզում կորոնավիրուսով 13 հիվանդ կա. վարակվածներից մեկը բժիշկ է. Տիգրան Պետրոսյան

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Շիրակի մարզում կորոնավիրուսով 13 հիվանդ կա, որոնցից մեկը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկներից է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

«Մի բժիշկ ունենք վարակված, դեպքը երեկ է հաստատվել։ Ճիշտ է, նա չի աշխատել հիվանդանոցի տուբերկուլյոզային բլոկում, որտեղ բուժում են ստանում վարակակիրները, բայց, մեծ հավանականությամբ, շփում է ունեցել այնպիսի մարդու հետ, որը մինչև թեստավորում անցնելը բուժօգնության կարիք է ունեցել: Հիմա մեկուսացվել է նրանց շփման շրջանակը»,- մարզպետը:

Նրա խոսքով՝ հիվանդացության դեպքերն արձանագրվել են Գյումրի ու Անի համայնքներում։ Այս ընթացքում էլ գրանցվել է մահվան մեկ դեպք՝ խոսքը Մարալիկի բնակչի մասին է, մի հիվանդ էլ արդեն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Մոտակա օրերին սպասվում է, որ դուրս գրվողների թիվը կավելանա։

Մեկուսացվածների հստակ թիվ, ըստ մարզպետի, չկա, քանի որ այն պարբերաբար փոփոխվում է։

«Վարակակիրների շփման շրջանակի բացահայտման գործողություններ են իրականացվում։ Այս փուլում շատ կարևոր է օջախների տեղայնացումը, ամբողջ խնդիրը ռիսկի շղթան նվազեցնելն է»,- ասաց Տիգրան Պետրոսյանը։

Էմմա Չոբանյան