Արցախի Ոստիկանությունը սուտ է տարածում՝ փորձելով կոծկել սեփական հանցագործությունը. Դանիել Իոաննիսյան

Լուրեր

12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
Բոլորը

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախում վերջերս տեղի ունեցած նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած  խախտումներին ու Արցախի ոստիկանության արձագանքին.

«1. Ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակները կազմվում են ոստիկանությունում, հրապարակվում են ոստիկանության կայքում և տրամադրվում են տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահներին՝ հիմնական ցուցակների հետ միասին: Ոստիկանությունը դրանք չի հրապարակել, ինչը ԱՀ ՔՕ 150-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն է:
Յուրաքանչյուր մարդ կարող է համոզվել ասածիս ամբողջական ճշմարտացիության մեջ (տես ԱՀ Քրեական և Ընտրական օրենսգրքերն ու ոստիկանության կայքը):

2. Նշված ցուցակներում ոստիկանությունը նշում է միմիայն անձանց անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն ու ծննդյան օր/ամիս/տարեթիվը: Անձնագրի համարը լրացվում է ընտրական հանձնաժողովի անդամի կողմից՝ քվեարկության ժամանակ: Ստեփանակերտի թիվ 1/11 և 1/13 ընտրական տեղամասերի ընտրողների ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակները պարունակում են կրկնողություն: Նույն անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն ու ծննդյան օր/ամիս/տարեթիվը:
Ոստիկանությունը երկու ցուցակներում էլ գրել է ամբողջությամբ նույն տվյալները: Թե այդ տվյալների դիմաց ո՞մ անձնագրի համարն է նշվել և ո՞վ է ստորագրել/քվեարկել՝ առանձին քննության հարց է (պետք է պարզվի, թե արդյո՞ք Իննայի անվան դիմաց այլ ընտրող է քվեարկել և ինչու):

Բայց այն, որ ոստիկանությունը երկու ցուցակներում էլ ամբողջությամբ նույն մարդու անունն է գրել, փաստ է, որի ապացույցը կդնեմ մեկնաբանությունում:

Ասեմ ավելին, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում օգտվում են նույն ծրագրից, ինչ որ ՀՀ-ում: Իսկ այդ ծրագիրը բացառում է նման սխալները: Դա կարող էր լինել միայն ծրագրից հանված ցուցակում տպելուց առաջ ավելացնելու դեպքում: Դա էլ, իր հերթին, ԱՀ ՔՕ 150-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործություն է:

Եվ քանի որ ոստիկանությունում կատարել են 1-ին կետում նշված հանցագործությունը, մենք չենք էլ կարող ստուգենք, թե 2-րդ կետում նշված հանցագործությունից (բացի մեր՝ պատահաբար բացահայտածից) քանի հատ է եղել:

Հ.Գ. Կյանքումս երկրորդ անգամ եմ լսում, որ որևէ մարմին քննի իր իսկ ներսում տեղի ունեցածի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումը (առաջինը Բերձորի հայտնի հերոսությունն էր): Ակնհայտ է, չէ՞, որ Ոստիկանությունը չէր ասելու «այո, մենք հանցագործություն ենք արել»:

Բայց եթե Արցախի ոստիկանությունը ևս մեկ անգամ այսօրինակ անհեթեթ հաղորդագրություն տարածեց, դատական կարքով հերքում ենք պահանջելու»:

 

Նշենք, որ Արցախի ոստիկանությունն իր հերթին  տեղի ունեցածի առնչությամբ հաղորդագրություն էր տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Ի պատասխան «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի` «Ոստիկանության կողմից միևնույն ընտրողին մեկից ավել ցուցակում ներառելու մասին» ֆեյսբուքյան հրապարակմանը, ԱՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ համապատասխան ստուգումների արդյունքում պարզվել է, որ զույգ քույրեր Իննա և Աննա Վիտալիի Աբրահամյանները, ովքեր ընտրական հանձնաժողովի անդամներ են, մասնակցել են ընտրություններին և քվեարկել ըստ ընդգրկված ընտրատեղամասի, Աննա Աբրահամյանը` Ստեփանակերտի թիվ 1/11, իսկ Իննա Աբրահամյանը՝ թիվ 1/1Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ոստիկանությունը:
Ծրագրի 1 տառի վրիպակի պատճառով երկուսի անունն էլ ընտրական ցուցակներում Իննա է նշվել, սակայն նրանք ճիշտ են քվեարկել՝ ամեն մեկն իր փոխարեն: (Տես՝ լուսանկար 1)
Անդրադառնալով ՀՀ սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների քվեարկությանը մասնակցելուն, տեղեկացնենք, որ խոսքը վերաբերում է Սերգեյ Գեորգիի Առստամյանին, Գյուլչորա Խորենի Պետրոսյանին և Ռազմիկ Միքայելի Առաքելյանին, ովքեր բնակվում են Ստեփանակերտում, նշված օրը չեն բացակայել և յուրաքանչյուրը համապատասխանաբար, Ստեփանակերտի թիվ 1/23, թիվ 1/19 և թիվ 1/27 ընտրատեղամասերում մասնակցել են քվեարկությանը, ավելին Գյուլչորա Խորենի Պետրոսյանը հանդիսացել է նախագահի թեկնածու Մ.Պողոսյանի վստահված անձը`գտնվելով ընտրատեղամասում:
Իսկ ինչ վերաբերում է Թամարա Վագիֆի Գևորգյանի` ՀՀ սահմաններից դուրս գտնվելով քվեարկությանը մասնակցելու դեպքին, նշենք, որ վերջինս գտնվում է ՀՀ սահմաններից դուրս և Ստեփանակերտի թիվ 1/23 ընտրատեղամասում նրա անվան դիմաց՝ ընտրացուցակի 1118-րդ համարի տակ լրացվել է եղբոր՝ Հրանտ Վագիֆի Գրիգորյանի` քվեարկությանը մասնակցելու տվյալները, իսկ վերջինիս անվան տվյալների՝ ընտրացուցակի 1119-րդ համարի տողը մնացել է դատարկ, հասկանալի է, որ շփոթմունք է, դիտավորություն չկա: (Տես՝ լուսանկար 2)
Լրացուցիչ ցուցակների պատճենները չտրամադրելու և չհրապարակելու առումով նշենք, որ օրենքի նորմ չի հանդիսանում լրացուցիչ օրինակ պահելը, ինչը տրամադրվել է յուրաքանչյուր ընտրատեղամասի և կարող է ձեռք բերվել ԿԸՀ-ի միջոցով, հիմնական ցուցակների հետ հրապարակել հնարավոր չէ, քանի որ լրացուցիչ ցուցակների որոշ մասը կազմվում է տեղամասում` ընտրությունների օրը մինչև քվեարկության ավարտը: