Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի և այլոց. երկրորդ նախագահի ընտանիքը ո՞ւմ է դատի տվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ է դատական հայց ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։

Հիշեցնենք, որ նախորդ անգամ դատական հայցը պաշտպանական կողմը ետ վերցրեց։ Հայցվոր կողմը զրպարտություն էր համարել Փաշինյանի հետևյալ խոսքերը․«Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»,- ասել էր Փաշինյանը:

Դատական նիստի ընթացքում, սակայն, Փաշինյանի ներկայացուցիչն ասաց, որ այս խոսքերը Ռոբերտ Քոչարյանի հասցեին ուղղված չեն եղել։ Քոչարյանի պաշտպանն էլ հայցը հետ վերցրեց և գործը այսքանով փակվեց։

Օրերս Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի երկրորդ գործն է մուտքագրվել դատարան։

Նշենք, որ այս անգամ վարչապետի դեմ հայցի հիմք է հանդիսացել «Այո»-ի քարոզարշավի շրջանակներում նրա ելույթները:

Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը մասնավորապես օրինակ բերեց վարչապետի այն ելույթը, որտեղ նա ասել էր․ «Այդ փողերը Սերժ Սարգսյանի մոտ են և նրա ընտանիքի, Ռոբերտ Քոչարյանի մոտ են և նրա ընտանիքի, Գագիկ Խաչատրյանի մոտ են և նրա ընտանիքի և մյուսների: Թող բերեն ու վերադարձնեն»։

Հայցը ներկայացվել է ապրիլի 3-ին, մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքը միայն վարչապետին չէ, որ դատի են տվել։

Վերհիշենք, թե վերջին երկու տարում Քոչարյանների ընտանիքը ում դեմ ինչ հայց է ներկայացրել։

Նախորդ տարի էլ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել գործարար Սիլվա Հմաբարձումյանի դեմ, հիմք է հանդիսացել Համբարձումյանի հայտարարությունը, թե նա կաշառք է տվել Ռոբերտ Քոչարյանին։ Համբարձումյանը մասնավորապես ասել էր, թե 2008 թ-ին խոշոր գործարք է կատարել արաբների հետ և իրեն չխանգարելու համար վճարել Քոչարյանին։

Այս տարվա փետրվար ամսին այս գործը կասեցվեց, քանի որ փաստի առթիվ նաև քրեական գործ կա հարուցված։ Զրպարտության և վիրավորանքի համար Ռոբերտ Քոչարյանը նախորդ տարվա մարտ ամսին էլ դատի է տվել նաև ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանին։ Այս գործով դատական նիստը պետք է կայանա ապրիլի 28-ին։ Հայցի հիմք են դարձել Արամ Մանուկյանի հետևյալ արտահայտությունները՝ Քոչարյանը ժողովրդի փողերն է գողացել, նա Մարտի 1-ի կազմակերպիչն է և համանման այլ ձևակերպումներ։ Ի դեպ Մանուկյանը նշում է, որ ինքը 20 տարի շարունակ ավելի վատ արտահայտություններ էլ է արել և ուրախ է, որ իր դեմ նման հայց է ներկայացվել։

Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, նախորդ տարի դատական հայց էր ներկայացրել այն ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ։ Իսկ պատճառը եղել էր Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի համատեղ ասուլիսի ժամանակ Վանեցյանի արած հայտարարությունը, որտեղ նա խոսել էր «Կոնգրես» հյուրանոցի ձեռքբերման մասին և նշել, որ կաշառքով է Քոչարյանների ձեռքն անցել։ Այս և այլ արտահայտությունների համար է Սեդրակ Քոչարյանը հայց ներկայացրել Վանեցյանի դեմ: Դատարանը, սակայն, մերժել էր հայցը։ Գործը այսքանով փակվել է։

Ի դեպ հետագայում Արթուր Վանեցյանը անդրադառնալով այս դեպքին, ասել էր , որ շտապողականություն է դրսևորել ու խոսել է էմոցիաներից դրդրված։

Սեդրակ Քոչարյանը նաև դատական հայց է ներկայացրել քաղաքագետ Արա Պապյանի դեմ։ Ըստ հրապարակումների՝ հայցի հիմք են հանդիսացել Պապյանի հնչեցրած այն տեսակետները, թե Քոչարյանի ժամանակ Հայաստանի տնտեսությունը զարգացել է 8 անգամ, մինչդեռ կարող էր 18-20 անգամ զարգանալ, եթե գործարարների նկատմամբ ճնշումներ չլինեին: Պապյանը նաև հայտարարել էր, թե անձամբ դեպքեր գիտի, որ մարդկանց ճնշել են, ծեծել, թույլ չեն տվել բջջային հեռախոսների ներկրման ու վաճառքի ոլորտում բիզնեսով զբաղվել, որովհետև դա եղել է Սեդրակ Քոչարյանի բիզնես ոլորտը։ Այս գործով հաջորդ դատական նիստը հունիսի 4-ին է։

Եվս 3 հայց էլ Ռոբերտ Քոչարյանի, Բելլա Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի կողմից ուղղված են «Ժամանակ» օրաթերթի և 1-in.am լրատվականի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան