Խաչատուրյան քույրերի գործի քննության ժամկետը երկարաձգվել է. ՌԻԱ Նովոստի

Լուրեր

07.07.2026 | 01:01
ԱԱ-2026. Իսպանիան հաղթանակ կորզեց Պորտուգալիայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.07.2026 | 00:39
Ուժեղ քամին հենասյուներ է վնասել Արմավիրի մարզում․ մի շարք բնակավայրեր հոսանքազրկվել են
06.07.2026 | 23:30
Վաղը Գյումրի, Երևան քաղաքների մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
06.07.2026 | 23:19
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 23:10
Մարթա Կոսը ծիրանի ջեմ է պատրաստել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 23:00
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով
06.07.2026 | 22:47
Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել
06.07.2026 | 22:32
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.07.2026 | 22:17
Ֆրանսիան մեղմացրել է իր դիրքորոշումը SAMP/T ՀՕՊ համակարգը Թուրքիայում վաճառելու հարցում․ Reuters
06.07.2026 | 22:01
Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր. ՔԿ-ն մանրամասնել է
06.07.2026 | 21:50
Ամփոփվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը. հայտնի են մրցանակակիրները
06.07.2026 | 21:39
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
06.07.2026 | 21:25
ՈՒԵՖԱ-ն քննադատել է ՖԻՖԱ-ի՝ ԱԱ-2026-ում ֆուտբոլիստի կարմիր քարտը չեղարկելու որոշումը
06.07.2026 | 21:10
Ընդդիմադիր ուժերը դատապարտել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործողությունները
06.07.2026 | 21:07
Ծառուկյանի առյուծներին տեղափոխել են Կենդանաբանական այգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության համար մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործի քննության ժամկետը վերջին անգամ երկարաձգվել է մինչև մայիսի կեսերը: Հենց այդ ժամանակ էլ Քննչական կոմիտեն կարող է ավարտել հետաքննությունը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում տալով Խաչատուրյան քույրերի փաստաբան Ալեքսեյ Լիպցերին։

2019-ի դեկտեմբերին Քննչական կոմիտեից հայտնել են, որ Խաչատուրյան քույրերի գործի քննությունն ավարտվել է, նրանց մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ խմբակային սպանության համար: Հունվարի վերջին քույրերի պաշտպանական կողմը նշել է, որ Գլխավոր դատախազությունը գործը վերադարձել է քննչական մարմնին՝ լրացուցիչ նախաքննություն անցկացնելու համար, քանի որ աղջիկների գործողություններում, ըստ Դատախազության, անհրաժեշտ պաշտպանության տարր է նկատվում։

«Խաչատուրյան քույրերի գործի քննության ժամկետը վերջին անգամ երկարաձգվել է մինչև մայիս: Մեզ մնում է ծանոթանալ նոր նյութերի հետ, որոնք հայտնվել են այն բանից հետո, երբ Գլխավոր դատախազությունը գործը վերադարձրել է Քննչական կոմիտեին: Եթե քննչական մարմինը չհասցնի դա անել նշված ժամկետում, ապա այն կարող է կրկին երկարաձգվել»,- հայտարարել է Խաչատուրյան քույրերի պաշտպան Ալեքսեյ Լիպցերը:

Հիշեցնենք՝ ռուսաստանաբնակ Խաչատուրյանների ընտանիքում աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել անցյալ տարվա հուլիսին: 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի մարմինը հայտնաբերել էին բազմաթիվ կտրած-ծակած վերքերով: Քննության տվյալներով՝ նրան սպանել են երեք դուստրերը:

Աղջիկների պնդմամբ՝ թմրանյութի ազդեցության տակ գտնվող հայրը դանակով հարձակվել է իրենց վրա, իրենք էլ հարկադրված են եղել պաշտպանվել: Քույրերը պնդում են նաև, որ տևական ժամանակ հայրը ծաղրուծանակի է ենթարկել իրենց: Քննչական մարմինները պարզել են, որ աղջիկները չեն ստել հոր վերաբերմունքի առնչությամբ, այդ թվում՝ սեռական բնույթի ոտնձգության: Մարիա, Քրիստինա և Անգելինա Խաչատուրյաններն ամբողջությամբ ընդունել են մեղքը:

Այնուամենայնիվ, քույրերին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ խմբակային սպանության համար: Նրանց 8-20 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում: Պաշտպանական կողմն իր հերթին պնդում է, որ տեղի ունեցածն անհրաժեշտ ինքնապաշտպանություն է։

Նելլի Մելքոնյան