Նկարում են իտալական 5000 դրամանոց լոլիկը, ասում են՝ թանկացավ, այնինչ կողքը 750 դրամով լոլիկ ունենք․ ՏՄՊՊՀ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 13:03
Ռուսական զորքերը կրկին հարվածել են Կիևին․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 12:59
Փաշինյանը ԵՀ հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման բարելավման հարցերը
27.10.2026 | 12:53
Իսրայելում մեկնարկել են հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո առաջին ընտրությունները․ Նեթանյահուն կարող է կորցնել պաշտոնը
27.10.2026 | 12:42
Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 12:37
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 12:34
Իսպանիայի թագուհի Սոֆիան ժամանել է Հայաստան
27.10.2026 | 12:25
Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին
27.10.2026 | 12:16
Ինչու Լամին Յամալը չի ստացել «Ոսկե գնդակը». France Football-ի ղեկավարի կարծիքը
27.10.2026 | 12:10
Մահ՝ Երևանում ծեծկռտուքի հետևանքով // ԱԺ-ն կքննարկի TRIPP-ի համաձայնագրի վավերացման հարցը․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 12:04
Ալիևը հայտարարել է, թե հանդես են եկել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախաձեռնությամբ, քանի որ չէին ցանկանում «հավերժական պատերազմ և մտադիր չէին վրեժ լուծել»
27.10.2026 | 11:57
«Wizz Air»-ը Երևանից Նիդերլանդներ ուղիղ չվերթեր է գործարկել
27.10.2026 | 11:55
Առաջարկում եք, որ կոչվի՝ Հողի և ջրի կոմիտե, բա օդն ու կրա՞կը․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

ՏՄՊՊՀ-ն օրենսդրությամբ իրավասություն չունի գները կարգավորելու, այդ ֆունկցիան Հայաստանում որևէ մարմին չունի։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի՝ առաջնային անհրաժեշտության ապրանքների թանկացումների վերաբերյալ հարցին։

«Գնաճի հետ մենք որևէ առնչություն չունենք։ Մենք գերիշխող դիրք ունեցող, կամ մենաշնորհային կամ շուկայական իշխանություն ունեցող տնտեսվարողների վարքագիծը կարգավորող մարմին ենք»,- նշեց Գևորգյանը։

Նա ընդգծեց, որ 1-2 օրում հնարավոր չէ ինչ-որ կարգավորումներ անել, դրա համար հստակ ժամանակահատված կա. «Մենք 44 ապրանքային շուկայում ամենօրյա ռեժիմով անցկացնում ենք դիտարկում, նաև մարզպետարանների աշխատակիցների միջոցով։ Բայց երբ նկարում են իտալական սորտի լոլիկը և ասում են՝ 5.000 դրամ է, այնինչ մենք կողքին 750 դրամով լոլիկ ունենք, սա բերում է նախ նրան, որ հանձնաժողովը նամակներով ծանրաբեռնվում է, երկրորդ՝ տպավորություն է ստեղծվում, որ համատարած ամեն ինչ թանկացել է, համատարած դեֆիցիտ է լինելու, վատ է լինելու։ Սա, իհարկե, չի նշանակում, որ մենք երկու ամիս սպասելու ենք, մենք մեխանիկական աշխատանք ենք կատարելու, որի փաստացի իրավասությունը չունենք: Մենք առանց որևէ պաշտոնական գրության՝ տնտեսվարողներից ամեն օր տեղեկություններ ենք ստանում, այսինքն՝ կարող է չտային, ասեին՝ վարույթ սկսի, ուզի»,- մասնավորապես նշեց ՏՄՊՊՀ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում: