Եղնուկյանի գործը 1–2 դատական նիստի ընթացքում կարող էր քննվել ու փակվել. «Փաստ»

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ Կարո Եղնուկյանին դատարանից տեղափոխել էին Նոր Նորքի Գր. Լուսավորիչ հիվանդանոց՝ արյան ճնշման կտրուկ բարձրացման պատճառով։ Եղնուկյանի դուստր Էլմոնը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ հայրիկի ճնշումը հատել էր 220/120 սահմանը։ Եղնուկյանի մոտ նման խնդիր էր եղել նաև նախորդ շաբաթ՝ կրկին դատարանի շենքում ճնշումն էր բարձրացել, որի ժամանակ մինչ շտապօգնության բժիշկների ժամանումը նրան 3 դեղահաբ էին տրամադրել և երակային ու մկանային ներարկումներ կատարել։

Մինչ բարձր ճնշմամբ հիվանդանոց տեղափոխվելը, Եղնուկյանը դատարանում հանդես եկած իր խոսքում նշել էր, որ փաստացի դա իր վերջին հայտարարությունն է, քանի որ նախորդ դատական նիստին դատավորը մերժել էր միջնորդությունները գործը առանձնացնելու և կալանքը փոխելու վերաբերյալ։

Գր. Լուսավորիչ հիվանդանոցում Եղնուկյանը երկու ժամ էր պահվել ու դուրս գրվել։ Էլմոնն ասաց, որ իրենց չեն թողել մոտենալ հորը, սակայն խոսել են բժիշկների հետ, ովքեր նշել են, թե առողջության վատթարացումը սթրեսի հետևանք է՝ հավելելով, որ դեղորայքի ընդունման դեպքում նման բան տեղի չէր ունենա։ Սրան Եղնուկյանի հարազատները հակադարձել էին, որ դատարան գնալուց առաջ Կարո Եղնուկյանը ընդունել էր իրեն տրամադրված դեղահաբը։

«Մայրս փորձեց գլխավոր բժշկից ճշտել՝ հնարավոր է բժշկական հաստատությունը ինչ–որ միջնորդություն կամ փաստաթուղթ ներկայացնի, որ հայրիկիս արգելվում է գտնվել դատարանի դահլիճում իր առողջական վիճակից ելնելով, սակայն մեզ սկսեցին օրենքներ ներկայացնել և որ իրենք չեն կարող նման բան տրամադրել, նշելով, թե դա իրենց լիազորությունների մեջ չէ։ Սակայն իրականում եթե նրանք հիվանդին դնեն առաջնային տեղում, պետք է մտածեն, թե որ պայմաններն են նպաստող և որոնք՝ ոչ առողջական վիճակի վատթարացման համար»,– նշեց Էլմոնը։

Էլմոնի խոսքով՝ Կարո Եղնուկյանը հայտարարել էր, որ դատարանն իրեն դատապարտել է 3–4 տարի դատարան գնալ–գալու, մանավանդ այն դեպքում, որ հայրն այդ գործի հետ կապ չունի։ Թե ինչու 3–4 տարի, Էլմոնն այսպես պատասխանեց. «Հաշվի առնելով, թե մինչև հիմա դատական պրոցեսը ինչ ընթացքով է գնացել և արդեն 4–րդ ամիսն է, բայց մինչև հիմա դեռևս դատաքննություն որպես այդպիսին չի սկսվել, միաժամանակ հաշվի առնելով գործի ծավալը՝ մոտավոր հաշվարկով այդքան կտևի դատական պրոցեսը։ Հայրիկը շեշտում է, որ ինքը բացարձակապես կապ չունի այդ դատական գործի հետ, մատնանշում է, որ կոնկրետ իր գործում չկա ո՛չ վկա, ո՛չ ցուցմունք, ո՛չ առերեսում, ընդամենը հինգ գաղտնալսված հեռախոսազանգ, որը մեկ կամ երկու նիստի ընթացքում կարող էր քննարկվել ու գործը փակվել»։

Ըստ Եղնուկյանի դստեր՝ այդ նիստերը հոր առողջության վրա ազդում են, իսկ հայրը նպատակ չունի ինքնասպանություն գործել։

Հարցին, թե հնարավոր են համարում առողջության վատթարացման դեպքում հոր նկատմամբ կալանքի փոփոխման, Էլմոնը դրական արձագանքեց. «Հնարավոր է, բայց միայն այն դեպքում, եթե Սերժ Սարգսյանը թողնի։ Ուրիշ ոչ մի տրամաբանություն չկա, թե ինչու գոնե կալանքը չի փոխվում։ Քաղաքական հաշվեհարդար ու հետապնդում է»։

Եղնուկյանի դուստրը նշեց, թե դատարանը մերժել է թե՛ գրավի դիմաց ազատ արձակումը, թե՛ կալանքի փոփոխությունը։ Հարցին, թե հայրիկին օգնելու համար ինչ քայլեր են ձեռնարկելու և արդյոք իշխանության ներկայացուցիչների մոտ կգնան, պատասխանեց, որ անիմաստ է դա. «Այն մարդու մոտ, ում անմիջական հրամանով հայրիկը հայտնվել է բանտում, ես չեմ գնա, նախ ինքնասիրության ու սկզբունքի հարց է, երկրորդն էլ՝ ուղղակի անտրամաբանական։ Խնդրելով այս երկրում ոչինչ չի փոխվել ու չի փոխվի։ Մենք գտնում ենք, որ ամենաարդարացի պայքարի միջոցը Եվրոպական միության կառույցներին Հայաստանում քաղբանտարկյալների մասին ինֆորմացիան փոխանցելն է, և այս դատական պրոցեսը ՄԻԵԴ հասցնելն է»։

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: