«Սպայկա՞ն» է, արդյոք, ծաղկակաղամբի գինը գցում. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շուկայում ծաղկակաղամբի գինը կտրուկ նվազել է: Արմավիրի մարզում գտնվող «Մեհմանդար» կոչվող մեծածախ շուկայում այսօր ծաղկակաղամբի կիլոգրամը 150 դրամով է վաճառվում: Մեկ–երկու շաբաթ առաջ այն իրացվում էր 300 դրամով:

Գյուղացիները «Փաստ» օրաթերթի հետ զրույցում բողոքեցին, որ գինն արհեստականորեն է նվազել: Նրանք պատմեցին, որ օրեր առաջ Ռուսաստանի Դաշնություն արտահանվող ծաղկակաղամբը հետ է եկել: Այն շուկայում 150 դրամով են վաճառել: Իրենք էլ ստիպված ապրանքի գինը գցել են:

«Մենք չգիտենք՝ ի՞նչ տեղի ունեցավ: Խաղ էր, ինչ էր, որ ծաղկակաղամբը հետ բերեցին ու էժան ծախեցին: 20 տոննա բարձած ֆուռը եկավ կանգնեց»,– ասաց առևտրականը:

Այս սեզոնին ծաղկակաղամբ արտահանել է «Սպայկա» ընկերությունը և ևս մի քանի անհատ ձեռներեցներ: Ներկայում «Սպայկան» գյուղացիներից կիլոգրամը 200–250 դրամով ծաղկակաղամբ է ընդունում, բայց հատընտիրները:

«Մեհմանդարի» առևտրականների կարծիքով՝ այս ամենի պատճառը մենաշնորհն է: Անհատ ձեռներեցները չեն կարողանում ապրանք արտահանել:

«Խոշոր խաղացողը «Սպայկան» է: Նա այնպես է անում, որ անհատները այստեղից չկարողանան ապրանք տանել, ու ռուսական շուկայում միայն ինքը խաղա: Այնտեղ էլ խոչընդոտում են ու մեզ համար անհասկանալի պատճառներով ֆուռերը հետ են գալիս: Մեզ համար անհասկանալի է՝ ինչո՞ւ բոլոր ֆուռերը չեն կարողանում Ռուսաստան հասնել»,– բողոքեցին նրանք:

Նախորդ տարիներին գյուղացին կանգնած էր ծաղկակաղամբի իրացման առջև: Այդ հանգամանքն էլ հաշվի առնելով հողագործն այս տարի շատ չի մշակել: Ստացած բերքը կարողացել է բարձր գներով սպառել:

«Արտահանող այս տարի մեզ մոտ չի եկել, բայց կարողանում ենք իրացնել: Բերքը քիչ է՝ խնդիրներ չունենք»,– ասաց Արմավիրի մարզի Հովտամեջ համայնքի բնակչուհին:

Նորապատ համայնքում հիմնականում ձմերուկ ու ծաղկակաղամբ են մշակում: 90 հեկտար ցանքատարածություն ծաղկակաղամբն է զբաղեցնում: Այստեղ նույնպես բողոքում են բերքի ցածր գներից:

«Մի արանք շատ լավ էր՝ գինը բարձր էր, հետո՝ իջավ: Ասում են՝ դուրս չեն թողնում տանել, դրա համար շուկայում լճացում առաջացավ: Երկու օր առաջ 100 դրամով եմ վաճառել»,– փաստեց Նորապատի բնակիչ Աշոտ Բարեղամյանը:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: