ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում. Եվրանեսթ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Եվրամիության Եվրանեսթ բյուրոն ուղերձ է հղել, որն ամբողջությամբ  ներկայացնում ենք ստորև.

 

  1. Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները հայկական և ադրբեջանական ուժերի միջև (…), հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը,  որը չունի ռազմական լուծում՝  բովանդայկային  բանակցությունների վերսկսման, բարեխղճորեն և վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումների և երկխոսության միջոցով:

 

  1. Իրավունքի գերակայության առնչությամբ մեզ համար ընդունելի են մեր քաղաքացիների բարձր ակնկալիքները՝ ապահովելու ամուր և արդյունավետ գործող ժողովրդավարական ինստիտուտների առկայությունը և հասնելու կոռուպցիայի, կազմակերպված հանցավորության և ապօրինի օլիգարխիկ վերահսկողության վերացմանը:

 

 

  1. Սույնով պարտավորություն ենք ստանձնում լիարժեք կերպով իրականացնել դատական համակարգի, պետական կառավարման և բանկային և ֆինանսական հատվածի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների բազմակարծության ամրապնդման հետ կապված բարեփոխումները:

 

  1. Հորդորում ենք ընտրական համակարգի բարեփոխումների իրականացումը՝ միջազգային չափանիշներին համապատասխան և համահունչ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին:

 

  1. ԵՄ աջակցությունը պետք է իրականացվի հատուկ նախագծված մոտեցմամբ՝ համապատասխանեցվելով յուրաքանչյուր գործընկերոջ հետ համագործակցության հավակնության մակարդակին` «ավելին ավելիի դիմաց»և « պակաս պակասի դիմաց» սկզբունքներին համահունչ:

 

  1. Արևելյան գործընկերությունը պետք է տա քաղաքացիների համար շոշափելի արդյունքներ բոլոր գործընկեր երկրներում, մասնավորապես` կրթության, զբաղվածության, շարժունակության հեռանկարների և կապի և ենթակառուցվածքների առնչությամբ:

 

  1. Ընդգծում ենք նաև գործընկեր երկրներում քաղաքացիական հասարակության ամրապնդման անհրաժեշտությունը և նրա կարևոր դերը Արևելյան գործընկերության շրջանակներում` անզիջում կերպով դիմադրելու այնպիսի օրենսդրությանը, որը միտված  է սահմանափակելու քաղհասարակության օրինական գործունեությունը:

 

  1. Մենք կաշխատենք քննության ենթարկել մեր կառավարությունների, Եվրոպական հանձնաժողովի և ԵԱԳԾ-ի արդյունավետությունը՝ մասնավորապես նորհամաձայնագրերի շուրջ բանակցությունների անցկացման և դրանց կյանքի կոչման առումով: