Պահանջում ենք «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» նախագիծը հանել շրջանառությունից. ՀԿ-ների հայտարարությունը

Լուրեր

08.04.2026 | 16:22
Հրադադարից հետո Հորմուզի նեղուցով առաջին նավերն են անցել
08.04.2026 | 16:13
Հայաստան կժամանեն Ղազախստանի ԱԳ և տրանսպորտի նախարարները
08.04.2026 | 16:03
Ադրբեջանում երեք երկրաշարժ է տեղի է ունեցել
08.04.2026 | 15:56
Իրանը հարձակվել է Քուվեյթի և ԱՄԷ-ի վրա՝ իր նավթային օբյեկտներին հարվածելուց հետո
08.04.2026 | 15:42
Լոռիում անչափահասին հարկադրել են սեքսուալ գործողությունների և շանտաժով գումար պահանջել․ ՔԿ
08.04.2026 | 15:38
Երկշաբաթյա հրադադարի ընթացքում Իրանը և Օմանը վճար կգանձեն Հորմուզի նեղուցով անցնող նավերից
08.04.2026 | 15:33
Դանիլ Մեդվեդևի սենսացիոն պարտությունը՝ 0։6, 0։6․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.04.2026 | 15:27
Իրանի Լավանի նավթավերամշակման գործարանում և Սիրի կղզում, հրադադարից մի քանի ժամ անց, պայթյուններ են տեղի ունեցել
08.04.2026 | 15:20
Ալիևը Ղազախստանի նախարարների հետ Հայաստան-Ադրբեջան կարգավորումն ու TRIPP-ն է քննարկել
08.04.2026 | 15:15
Ձերբակալվել են Արման Սահակյանն ու Արտեմ Ասատրյանը // Նավթի գինը նվազում է. ԼՈՒՐԵՐ
08.04.2026 | 15:10
Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հրադադարը պետք է ներառի նաև Լիբանանը
08.04.2026 | 15:03
Չնայած ԱՄՆ-Իրան հրադադարին` Բահրեյնում իրանական հարվածից կան վիրավորներ. Իսրայելը շարունակում է հարձակումը Լիբանանում
08.04.2026 | 14:52
Մեկ օրում բացահայտվել է 180 հանցագործություն․ ՆԳՆ
08.04.2026 | 14:45
Քննարկվել է Գագիկ Խաչատրյանի՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված գումարի գերակշիռ մասը ՀՀ-ին վերադարձնելու հարցը
08.04.2026 | 14:35
Իսլամաբադում կայանալիք ԱՄՆ-ի հետ բանակցություններում Իրանի գլխավոր բանակցողը դեռևս հաստատված չէ
Բոլորը

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը, Խաղաղության երկխոսություն ՀԿ-ն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի հետ:

Հայտարարությունը՝ ստորև.

«2020 թվականի մարտի 30-ին ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծն էր (այսուհետ՝ Նախագիծ)։

Բարձր ենք գնահատում Կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը բնակչության առողջության և կյանքի պաշտպանության տեսանկյունից, սակայն տվյալ Նախագծով չեն լուծվում այս խնդիրներից ոչ մեկը։ Արտակարգ իրավիճակի պայմաններում պետության կողմից կատարվող միջոցառումները չպետք է նահանջեն ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքներից։ Կառավարության մշակած նախագիծը պարունակում է մի շարք խնդրահարույց կարգավորումներ, որոնք անհամաչափ և ոչ անհրաժեշտ սահմանափակումներ են ստեղծում անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքների իրացման տեսանկյունից։

Արձանագրենք, որ արտակարգ դրության պայմաններում արդեն իսկ գործում են ազատ տեղաշարջման իրավունքի սահմանափակումներ։ Համաչափության սկզբունքը պարտադրում է, որ նախապատվությունը տրվի նվազ միջամտող լուծումներին՝ հաշվի առնելով հետապնդվող հատուկ նպատակը։ Լրացուցիչ վերահսկողական մեխանիզմների ներդնումը կարող է խաթարել մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և անդառնալի հետևանքներ ունենալ ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա։

Եվրոպայի խորհուրդի և Եվրոպական միության շրջանակներում արդեն իսկ ընդգծվել է անձնական տվյալների պաշտպանության խնդիրը նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-2019)  դեմ երկրների պայքարում։

Հարցեր են առաջանում, թե անվտանգության ի՞նչպիսի մեխանիզմներով ու միջոցներով են ապահովելու, որ բացառվեն անձնական տվյալների արտահոսքերը, երրորդ անձանց հասանելիությունը այդ տվյալներին։ Խնդիրը նաև այն է, թե որտեղ են պահվելու անձնական տվյալները:  Բացակայում է կապը մշակվող անձնական տվյալների և սահմանված նպատակի միջև։ Եվ հարց է ծագում, թե որքանով է նպատակահարմար վերահսկել զանգերի քանակը, տևողությունը և այն ամենը, ինչը անմիջականորեն կապ չունի տեղաշարժի հետ:

Շարժական կապի տվյալների միջոցով տեղորոշման տվյալները ի տարբերություն GPS ի ունեն շատ ցածր ճշգրտություն, ուստի դրա կիրառման օգուտը շատ կասկածելի է։ Այսինքն, այդ տվյալների հավաքագրումը ոչ մի օգուտ չի տա համավարակի պայքարի հետ։ Բացի դրանից, գործիքակազմը, որը  օգտագործվում է այդ տվյալները մշակելու համար, բավականին թանկարժեք է և պահանջում է մեծ պետական բյուջեից ծախսեր։ Ուստի կոչ ենք անում միջոցները չվատնել անարդյունավետ տվյալները հավագրելու և մշակելու վրա։

Առաջարկվող սահմանափակումների արդյունքում հնարավոր չարաշահումների արձանագրման, կանխարգելման որևէ արդյունավետ, կիրառելի մեխանիզմի բացակայությունը կարող է հանգեցնել ոչ միայն մարդու իրավունքների անվերահսկելի խախտումների, չհասնելով ենթադրյալ նպատակին` կորոնավիրուսի համավարակի կանխմանը,  այլ ավելին կարող է խոցելի դարձնել մարդկանց կյանքն ու անվտանգությունը։

Նախագիծը գնահատում ենք որպես արտակարգ դրության պայմաններում անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքների կոպիտ խախտում և պահանջում ենք հանել այն շրջանառությունից։

Միաժամանակ, մենք հորդորում ենք Կառավարությանը ներդնել բոլոր հնարավոր ռեսուրսները և ջանքերը պարզելու համար վարակվածների հետ հնարավոր շփման շրջանակը և պարտադրել նրանց մեկուսացումը, և ավելացնել թեստավորումը բնակչության համար, որն ամենաարդյունավետ միջոցն է դեպքերի պատշաճ և ժամանակին հայտնաբերման համար։

 

 

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան,
Խաղաղության երկխոսություն ՀԿ,
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 

Հայտարարությունը բաց է միանալու համար»: