Ի՞նչ նորարարություններ են նախատեսվում հանրային քննարկման ներկայացված «Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագծով

Լուրեր

02.02.2026 | 12:42
Ռուսական զորքերը հարվածել են Չերկասիի և Դնեպրոպետրովսկի մարզերին. վիրավորներ կան
02.02.2026 | 12:34
Քաղաքացու մարմնից 845 գրամ քաշով «կոկաինի» 50 պատիճ է դուրս բերվել․ ՊԵԿ
02.02.2026 | 12:22
Թրամփը Թեհրանի հետ գործարքի հույս ունի` չնայած «տարածաշրջանային պատերազմի» մասին Խամենեիի նախազգուշացումներին
02.02.2026 | 12:13
Նարեկ Գրիգորյանը գոլային փոխանցում է կատարել առաջատարի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 12:05
«Տոտենհեմի» հարձակվողի անհավանական գոլը «Մանչեսթեր Սիթիի» դարպասը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 12:02
Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
02.02.2026 | 12:00
Գազայից երեխաներ կարող են ՀՀ բերվել՝ բուժման // Եղանակը մինչև 6 աստիճան կտաքանա․ ԼՈՒՐԵՐ
02.02.2026 | 11:48
Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Օստրավայի մրցաշարում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.02.2026 | 11:37
Ապօրինի շինաշխատանքները «չնկատելու», իրավախախտումը չարձանագրելու համար Մալաթիա-Սեբաստիայի պաշտոնատար անձինք կաշառք են վերցրել․ ՀԿԿ
02.02.2026 | 11:25
ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել
02.02.2026 | 11:14
Հայտնի են «Գրեմմիի» բոլոր հաղթողները․ Բեդ Բաննիի հաղթանակը վերածվել է ICE-ի դեմ բողոքի ակցիայի
02.02.2026 | 11:00
Չեխիայում նախագահին աջակցող բազմահազարանոց հանրահավաք է անցկացվել՝ երկրի վարչապետի հետ կոնֆլիկտի ֆոնին
02.02.2026 | 10:44
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արմավիր» և «Գորիս» քրեակատարողական հիմնարկներ
02.02.2026 | 10:32
Վթարային ջրանջատում Կապանում
02.02.2026 | 10:17
Հայաստանն աշխատում է ԱՀԿ-ի հետ՝ Գազայից տասնյակ երեխաների բուժումը իր բուժհաստատություններում կազմակերպելու համար
Բոլորը

Ինչ նորարարություններ են նախատեսվում հանրային քննարկման ներկայացված «Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագծով՝ բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատությունների շրջանակում: Գեղարվեստի ակեդեմիայում ՀՀ ԿԳՆ-ի և «Պարադիգմա» հասարակական կազմակերպության համատեղ նախագծի շրջանակում կազմակերպված մասնագիտական քննարկումը նվիրված էր այս խնդրին: Քննարկմանը մասնակցել են ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, նույն վարչության մասնագիտական կրթության կազմակերպման և վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանը, ԵՊՀ գիտական գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, Գեղարվեստի ակադեմիայի պրոռեկտոր Միքայել Այվազյանը, կրթության փորձագետներ Սերոբ Խաչատրյանը և Սամվել Կարաբեկյանը:

ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության կազմակերպման և վերահսկման բաժնի պետ Սասուն Մելիքյանը նախ հակիրճ ներկայացրել է «Բարձրագույն կրթության մասին» օրինագծում առաջարկվող բուհերի կառավարման մոդելը, որտեղ կատարված փոփոխություններից ամենաէականը թերևս կառավարման խորհուրդների կազմի ապաքաղաքականացումն է: Նշենք, որ ներկայացված նախագիծը բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող թվով երրորդ օրենսդրական փաստաթուղթն է՝ Հայաստանի անկախության շրջանում: Գործող «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի փոփոխությունը դիտարկվում է, որպես այսօրվա հրամայական:

Նախագծի հիմքում դրվել է բուհերի աստիճանական ազատականացման և ակադեմիական ազատությունների մեծացման սկզբունքը: Բուհերի ազատականացման 4 հիմնական սկզբունք է ամրագրված նախագծում՝ ակադեմիական, կադրային, կազմակերպական և ֆինանսական ինքնավարություն:

Քննարկման մասնակիցներից ԵՊՀ գիտության գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը մտահոգություն է հայտնել, որ առաջարկվող նախագծում տարբերակվում է միայն պետական և հանրային բուհեր տարբերակումները. «Ինքնավարության 4 հիմնական սկզբունքները նախագծում ներառվել են համատեղ քննարկումների արդյունքում: Միջազգային գնահատումների արդյունքում այդ չորս ուղղություններից երկուսում՝ կադրային և ֆինանսական բավականին բարձր միավորների ենք արժանացել, մյուս երկուսով՝ կազմակերպական և ակադեմիական, մեր միավորները ցածր են: Եթե փորձենք հասկանալ պատճառները, ապա կտեսնենք, որ կազմակերպական և ակադեմիական ինդեքսով մեր ցածր միավորները պայմանավորված էին այն հանգամանքով, որ բուհերն ունեին ՊՈԱԿ-ի կարգավիճակ: Հետագայում բուհերի մեծ մասը դարձան հիմնադրամներ և դրանով այդ խնդիրը լուծվեց: Հիմա մենք սահմանում ենք, որ ունենք մաքուր պետական բուհեր /դրանք ռազմական և ուժային ուղղվածության բուհերն են, որոնք միայն պետական պատվերով են աշխատում և վճարովի ուսուցում չեն առաջարկում/ հանրային բուհեր և մասնավոր: Մասնավոր բուհերի հիմնադիրը, պարզ է, պետությունն է, սակայն այստեղ հստակեցման խնդիր ունի հանրային բուհերի կարգավիճակը»,- նշել է նա: Ա. Գրիգորյանի խոսքով՝ մի կողմից խոսվում է բուհերի ակադեմիական ազատությունների մասին, մյուս կողմից բուհերի համար պետության կողմից օրենքի ուժով սահմանվում է պարտադիր առարկաներ /հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն, կառավարության որոշմամբ նաև քաղպաշտպանություն և այլն/: Բացի այդ՝ բուհերն ազատ չեն ընդունելության գործընթացում, պետական և մասնավոր բուհերը ստիպված են առաջնորդվել ընդունելության միասնական կարգով: Կան նաև իրավական ակտեր, որոնք սահմանում են ուսանողների հեռացման և վերականգնման նորմերը, որը ևս չի նպաստում բուհերի ակադեմիական ազատություններին:Եթե ընդունելության համակարգը չի փոխվում, սա որևէ ակադեմիական ազատություն աճ չենք ունենալու: Իհարկե, օրենքի նախագիծը գործող օրենքից քայլ առաջ է, սակայն բոլոր հարցերի պատասխանը չի տալիս»,- նշել է ԵՊՀ պրոռեկտորը: Բացի այդ, նրա խոսքով՝ այսօր մենք ունենք օտարերկրյա բուհեր, որոնք կարծես ընդհանուր դաշտից դուրս են մնում և նոր օրինագծով ևս նրանց կարգավորման ընդհանուր դաշտ չի բերվում: «Միջպետական համաձայնագրով ստեղծված բուհերի դեպքում, հասկանալի է, որ գործում է, ոչ թե օրենքը, այլ համաձայնագիրը: Սակայն եթե չկա համաձայնագիր, ապա օտարերկրյա բուհերը մնում են դաշտից դուրս՝ անհասկանալի վիճակում»,- նշել է նա:

Կրթության փորձագետ Սամվել Կարաբեկյանը նախագծի քննարկված դրույթներից ուշադրություն է հրավիրել բարձրագույն կրթության աստիճանների ճանաչման վրա. «Ես կարծում եմ, պետք չէր նախագծում ամրագրել առաջին և երկրորդ մակարդակների ճանաչման հարցը՝ առանձնացնելով երրորդ աստիճանը»,- նշել է նա:

Քննարկման մասնակիցներից փորձագետ Սերոբ Խաչատրյանը բուհերի ֆինանսական ինքնավարության համատեքստում «անընդունելի պարտադրանք» է դիտարկել բուհերի կողմից Երիտասարդական հիմնադրամին տրադրվող հատկացումները :

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ ԿԳՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը նշել է, որ «Բարձրագույն կրթության մասին» օրինագծի նպատակն առաջիկա 10-15 տարիների համար ճկուն զարգացում ապահովող մեխանիզմներ ստանալն է. «Փորձել ենք հասկանալ, որտեղ եք գտնվում, ուր ենք ուզում գնալ և ամենակարևորը՝ ինչպիսի համակարգ ենք ուզում ստանալ՝ սկսած բուհի և պետության հարաբերությունների կարգավորումից, մինչև բուհի ներքին կառավարում:
Մենք պետք է նաև հաշվի առնենք, թե որքանով են բուհերը պատրաստ իրենց առաջարկվող ազատություններին: Այդ պատճառով փորձել ենք զգուշավորություն ցուցաբերել որոշ հարցերում: Նույն՝ երրորդ աստիճանի ճանաչման հարցը կարող է լուծում ստանալ աստիճանաբար. գուցե այդ իրավունքը փորձնական տրվի ԵՊՀ-ին, հետագայում այն տարածվի նաև ողջ համակարգի վրա»,- նշել է վարչության պետը: Հարցերը վերաբերվել են նաև գիտական խորհուրդի-ռեկտոր հարաբերությունների առաջարկվող մոդելին, որով ենթադրվում է, որ ի տարբերություն այժմյան մոդելի ռեկտորը կարող է և չլինել բուհի գիտխորհրդի նախագահ: Նշենք, որ քննարկումները լինելու են շարունակական: