ԴԱՀԿ-ն անցնում է արտակարգ ռեժիմի

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն անցնում է աշխատանքի արտակարգ ռեժիմի, ըստ այդմ էլ կասեցնում է այնպիսի կատարողական գործողությունների իրականացումը, որոնց կատարումը ենթադրում է շփում կատարողական վարույթի մասնակիցների հետ և նախատեսում է կատարողական գործողությունների իրականացում պարտապանի հասցեում։ Այս մասին տեղեկացնում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը։

«Տեղեկացնում ենք նաև, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գրասենյակի աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են, ուստի խնդրում ենք այցելել Ծառայություն` ելնելով բացառապես խիստ անհրաժեշտությունից:

Այցելության դեպքում՝
կրել դիմակներ, օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ,
ցուցաբերել առավելագույն զգուշավորություն,
հետևել Ծառայության հերթապահ աշխատակիցների ցուցումներին:

Ծառայությունը հորդորում է բոլոր վճարումներն իրականացնել վճարահաշվարկային տերմինալների` «Թել-Սել, «Իզի Փեյ», «Իդրամ», «Մոբի Դրամ» վճարային համակարգերի և բանկային փոխանցումների միջոցով՝ խուսափելով Ծառայության որևէ ստորաբաժանում այցելելուց: Կատարողական վարույթների շրջանակում վճարումները կարող են կատարվել նաև «e-payments» և «ArCa» վճարային համակարգերի միջոցով։
Դիմումները, բողոքները, հարցումները և Ծառայությանը հասցեագրված այլ փաստաթղթերը պետք է ուղարկվեն կա՛մ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (www.e-request.am) միջոցով, կա՛մ ուղարկվեն փոստային ծառայության միջոցով»,- նշված է հաղորդագրության մեջ: