Բաց տվյալների նոր քաղաքականություն. ՄԱԿ ՊԳԿ

Լուրեր

20.04.2026 | 10:33
Ռոնալդուի գոլը սկիզբ է դրել «Ալ Նասրի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.04.2026 | 10:25
Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից
20.04.2026 | 10:11
Ռեստորանի մոտ մեքենա է այրվել
20.04.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 20-ի դրությամբ
20.04.2026 | 09:33
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը 2018-ի թավշյա հեղափոխության մասին գիրք է գրել
20.04.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
19.04.2026 | 23:45
Գետերում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության
19.04.2026 | 22:28
Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին պատվիրակություն ուղարկել․ Tasnim
19.04.2026 | 21:12
Երևան-Գյումրի ավտոերթին մասնակցել է 1230 մեքենա. ԻՔՄ
19.04.2026 | 20:30
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
19.04.2026 | 20:00
«Վանդալիզմ»-ի ու «ամեն ինչ նորմալ է»-ի միջև. ի՞նչ կատարվեց Ծիծեռնակաբերդում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.04.2026 | 19:07
Վիզաների ազատականացումը ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործընթաց է․ ՆԳ նախարար
19.04.2026 | 18:15
Փոփոխություններ՝ ՀՀ պետական և ոչ պետական բուհեր ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի ընդունելության կարգում
19.04.2026 | 17:41
Կապամոնտաժվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի ջրի մաքրման կայանը, կկառուցվի նորը
19.04.2026 | 17:17
Ռուսաստանի դատարանները սկսել են սոցիալական ցանցերում «666» թվի օգտագործումը դիտարկել որպես սատանիզմի քարոզչություն
Բոլորը

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության բաց տվյալների նոր քաղաքականությունը հեշտացնում է փաստերի որոնումը և տեղեկատվության տարածումը

 

 

«Դուք նու՞յնպես աշխարհը տեսնում եք թվերով: Դուք նու՞յնպես սիրում եք ուսումնասիրել  ինչպես արվեստասերը սիրում է ուսումնասիրել Ռենուարի գործերը: Դուք սիրու՞մ եք վիճակագրությունն իր բոլոր ձևերով: Շատ լավ է, քանզի ՊԳԿ-ն նույնպես այն սիրում է: Երբ խոսքը գնում է պարենի և գյուղատնտեսության տվյալների մասին, ՊԳԿ-ն գիտելիքներով աշխարհում առաջատարներից մեկն է: Թեմայի մասնագետներն ու վիճակագիրներն օրն ի բուն աշխատում են պարենի և գյուղատնտեսության վերաբերյալ տվյալների և տեղեկատվության հավաքագրման, վավերացման և տարածման ուղղությամբ՝ սովից, թերսնուցումից և գյուղական աղքատությունից մինչև պարենային համակարգեր և բնական ռեսուրսների կայուն օգտագործում: Նպատա՞կը՝ օգնել կառավարություններին ճիշտ որոշումներ կայացնել ծրագրերի, քաղաքականության վարման,  ներդրումների ուղղությամբ և օժանդակել անհատներին՝ իրենց գիտական հետազոտությունները տանել այնպիսի կարևոր թեմաներով,  որոնք ազդեցություն են թողնում մեր մոլորակի վրա:

 

ՊԳԿ-ն ունի տարբեր վիճակագրական տվյալների բազաներ այնպիսի թեմաների վերաբերյալ, ինչպիսին են գյուղատնտեսությունը, ձկնաբուծությունը ու ջրային տնտեսությունը, անտառտնտեսությունը, պարենային ապրանքների գները և շուկայի վերաբերյալ տեղեկատվությունը, տնտեսական, սոցիալական և գյուղական զարգացումը, սնուցումը, բնական, գենետիկական և կենսաբազմազանության ռեսուրսները, ինչպես նաև կայուն զարգացման նպատակները: Սա, փաստացի, կազմում է ՊԳԿ մանդատի գերակշռող մասը, այն է՝ հավաքել, վերլուծել, մեկնաբանել և տարածել պարենի, գյուղատնտեսության և բնական ռեսուրսների կայուն կառավարման վերաբերյալ ամեն տեսակի տեղեկատվությունը:

 

Գիտելիքը պետք է տարածել և ՊԳԿ-ն միշտ խրախուսել է իր տվյալների օգտագործումը՝ մարդասիրական աշխատանքներին նպաստելու կամ գիտական առաջխաղացումը մեծացնելու համար: Այժմ, երբ մենք որդեգրել ենք բաց տվյալների արտոնագրման քաղաքականություն, այն հնարավորություն է տալիս հետազոտողներին, լրագրողներին, գիտնականներին, հումանիտար աշխատողներին կամ ուսանողներին ավելի հեշտ և  անվճար մուտք գործել, ներբեռնել, պատճենել և օգտագործել այս տվյալները, ինչպես նաև դրանք տարածել:

 

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բազմաթիվ տվյալների աղբյուրներից ընդամենը 5 հետաքրքիր փաստ, ինչպես նաև խրախուսում ենք այդ տվյալների օգտագործումն ու տարածումը ամբողջ աշխարհով մեկ:

 

  1. Բանանն աշխարհում ամենաշատ սպառվող պտուղն է:

 

Աղբյուրը՝ FAOSTAT

 

Ամբողջ աշխարհում մարդիկ ամեն տարի սպառում են ավելի քան 88 միլիոն տոննա բանան: Այս հետաքրքիր տեղեկատվությունը վերցված է ՊԳԿ-ի՝ պարենի և գյուղատնտեսության խոշորագույն տվյալների բազաներից մեկից՝  FAOSTAT-ից:  Այս ռեսուրսը, 1961թ.-ից սկսած տվյալներ է տրամադրում ավելի քան 245 երկրների և տարածքների վերաբերյալ: Անկախ նրանից, որ դուք փնտրում եք, օրինակ, թե որ երկիրն է խաղողի լավագույն արտադրողը կամ որ արտադրանքն է ամենաշատը արտահանում Եգիպտոսը, FAOSTAT-ը կարող է ձեզ տրամադրել այս տեղեկատվությունը աղյուսակի, (.csv) կամ մեկ այլ ձևաչափով:

 

  1. Անցած 70 տարիների ընթացքում Ասիայում ջրօգտագործումը եռապատկվել է:

 

Աղբյուրը՝ AQUASTAT

 

Ջրօգտագործումը Ասիայում էապես մեծացել է: Օգտագործվող ջրի զգալի մասը՝ 81 տոկոսը, օգտագործվում է գյուղատնտեսության համար:  Այս թիվը Հարավային Ասիայում կազմում է 90 տոկոսից ավելի: ՊԳԿ AQUASTAT-ը հավաքում, վերլուծում և տարածում է տեղեկատվություն ջրային ռեսուրսների, ջրօգտագործման, գյուղատնտեսության համար օգտագործվող ջրերի կառավարման և ջրի հետ կապված քաղաքականության և օրենսդրության վերաբերյալ:  Տվյալների բազան բաժանված է ըստ երկրների և տրամադրում է ոչ միայն տվյալներ և մետատվյալներ, այլև զեկույցներ, երկրների, գետերի ավազանների վերաբերյալ տեղեկատվություն, տարածաշրջանային վերլուծություններ, քարտեզներ, աղյուսակներ, տարածական տվյալներ, ուղեցույցներ և այլ գործիքներ կոնկրետ թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են ամբարտակները, ոռոգվող մշակաբույսերի օրացույցերը և կենցաղային ջրի վերօգտագործումը:

 

  1. Չինաստանը արտադրում եւ արտահանում է ավելի շատ ձուկ, քան ցանկացած այլ երկիր:

 

Աղբյուրը՝ FISHSTAT

 

Չինաստանը ոչ միայն ձկնարտադրության և ջրային տնտեսության առումով ամենաառաջատար տեղում գնտվող երկիրն է, այլև ամենաշատ ձուկ արտահանող երկիրը: Ընդհանուր առմամբ, Ասիայի երկրները, ներառյալ Հնդկաստանը, Ինդոնեզիան և Վիետնամը, ներկայացնում են ակվակուլտուրայի (ձկնային տնտեսության, ջրում կենդանիների և բույսերի բուծման) համաշխարհային արտադրության մոտ 90 տոկոսը: Չինաստանը նաև ձկան՝ իր ներքին սպառման և վերամշակման համար, երրորդ խոշոր ներմուծողն է աշխարհում: ՊԳԿ FISHSTAT տվյալների բազայում ներառված տվյալները ձկնորսության և ակվակուլտուրայի վերաբերյալ (արտադրություն, վաճառք, սպառում, զբաղվածություն և նավատորմ) ընդգրկում է ավելի քան 240 երկիր՝ 1650թ.-ից սկսած: Այս ոլորտների կարգավիճակի և միտումների վերաբերյալ տվյալները կարևոր են առողջ քաղաքականության մշակման, ինչպես նաև նրանց պատասխանատու ղեկավարների աշխատանքը գնահատելու և դրանց հետևելու համար:

 

  1. Որոշ երկրներում եւ համապատասխան արժեշղթաներում մրգերի եւ բանջարեղենի մինչեւ 50 տոկոսը կարելի է կորցնել փոխադրման ընթացքում, մինչդեռ այդ կորուստների համաշխարհային միջինը ընդամենը 10 տոկոս է:

 

Աղբյուրը՝ պարենի կորուստների ու թափոնների տվյալների բազա

 

Պարենի կորուստների և թափոնների տվյալներ բազան (FLW) ամենամեծ առցանց տվյալների հավաքածուն է այն մասին, թե ինչպես է վատնվում սնունդը: Այն օգտվողներին թույլ է տալիս ֆիլտրել տեղեկատվությունը ըստ տարիների, երկրների, ապրանքատեսակի, արժեշղթայի և գործողության փուլերի: Պարենի կորուստների և թափոնների համաշխարհային գնահատումները ապրանքատեսակի, երկրի և փուլային մակարդակով էապես կբարելավի պարենի կորուստների խնդրի վերաբերյալ ունեցած մեր գիտելիքները և հնարավորություններ կտրամադրի միջամտելու, ինչը կարևոր քայլ է Կայուն զարգացման նպատակների ցուցանիշ 12.3.1-ին հասնելու համար: Բարելավված տվյալները թույլ կտան ՊԳԿ-ին և նրա շահառուներին ավելի արդյունավետ կենտրոնացնել երկրներին տրամադրվող տեխնիկական օժանդակությունը՝ այս նպատակին հասնելու համար:

 

  1. 2013թ.-ին Արգենտինայի Ռոսարիո քաղաքում միսը կազմում էր չափահասների սննդակարգի գրեթե 20 տոկոսը:

 

Աղբյուրը՝ ՊԳԿ/ԱՀԿ համաշխարհային մասշտաբով պարենի սպառման անհատական տվյալների գործիք

 

Իմանալու համար, թե աշխարհի տարբեր երկներում տարբեր տարիքի և սեռի մարդիկ ինչ են ուտում կամ խմում, կարող եք օգտվել ՊԳԿ/ԱՀԿ համաշխարհայի մասշտաբով պարենի սպառման անհատական տվյալների գործիքից: Այս հարթակը ներկայացնում է պարենի սպառման տվյալները անհատական մակարդակով՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններից:  Տվյալները հավաքագրվում են ինչպես համազգային մեծամասշտաբ այնպես էլ փոքրամասշտաբ ուսումնասիրությունների միջոցով: Այդ տվյալները պարենի վերաբերյալ կարևոր ցուցիչներ են տրամադրում պարենի սպառման, սննդայնության և սննդի անվտանգության մասին: Այս գործիքը նպատակ ունի օժանդակել քաղաքականություն մշակողներին, ծրագրեր կազմողներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և այլ շահառուներին՝ երկրի, տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում սննդայնության, գյուղատնտեսության և սննդի անվտանգության թեմաների վերաբերյալ տեղեկացված որոշումներ կայացնելու հարցում:

 

 

Պարենը և գյուղատնտեսությունը մարդու կյանքի համար կենսական նշանակություն ունեն: Դրանց վերաբերող հարցերը ճիշտ կարգավորելու դեպքում մենք հիմքեր կստեղծենք ավելի առողջ, ավելի կայուն և ավելի արդար ապագա ունենալու համար:  Կարևոր որոշումներ կայացնելու և հանրային ծրագրեր կազմելու ժամանակ, առանց հուսալի տեղեկատվության՝ ջանքերը կարող են կարճատև լինել կամ պարզապես անարդյունք: ՊԳԿ-ն ձգտում է իր հավաքած և վերլուծած տեղեկատվությունը դարձնել ավելի հասանելի և օգտակար թե անհատների և թե կառավարությունների համար:  Բաց տվյալների նոր քաղաքականության որդեգրումը թերևս ամենավերջին քայլն է այս ուղղությամբ և հանդիսանում է անբաժանելի մասը այն բանի, որ բոլոր մարդկանց համար հասանելի լինի տեղեկատվությունը (Կայուն զարգացման նպատակ 9) և կրթությունը (Կայուն զարգացման նպատակ 4), որը նրանց անհրաժեշտ է ավելի լավ աշխարհ ունենալու համար:

 

 

Իմացի՛ր ավելին

 

Բաց տվյալների քաղաքականությունը վերաբերում է ստորև նշված բոլոր ՊԳԿ տվյալների բազաներին՝