ՌԴ-ից Հայաստան բենզինի ներկրումը պարզեցվում է. Պետդուման վավերացրել է համապատասխան արձանագրությունը
Տնտեսություն
19.03.2020 | 22:38Ռուսաստանի Պետդուման վավերացրել է ՌԴ և Հայաստան կառավարությունների միջև համաձայնագիրը՝ Հայաստան բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարումների ոլորտում համագործակցության մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ արձանագրությունը ստորագրվել է Մոսկվայում, 2019 թվականի հոկտեմբերի 4-ին: Այն ենթադրում է, որ ռուսական նավթամթերքի, մասնավորապես՝ բենզինի արտահանումը, բացառությամբ՝ բնական գազի, ՀՀ տարածք մատակարարումն իրականացվում է առանց ՌԴ օրենսդրությամբ սահմանված ժամանակավոր մաքսային հայտարարագրերի կիրառման:
ՌԴ Պետդումայի էներգետիկայի հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ փաստաթուղթն ուղղված է Հայաստան ռուսական նավթամթերքի արտահանման ձևակերպումների պարզեցմանը: