Ընտանեկան բռնությունը կանխարգելող օրինագծի հետ կապված ՀՀԿ-ի մեծ մասն ունի մտահոգություն. Դավիթ Հարությունյան

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի տեղեկացմամբ՝ «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ հնչած բուռն մտահոգությունները փարատելու համար նախագիծն այժմ լրամշակվում է, փոփոխվում են որոշակի ձևակերպումներ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

 

«Բնականաբար, յուրաքանչյուր օրենքի հետ կապված կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, տարբեր հարցադրումներ, և, բնականաբար այս օրենքը, քանի որ արժանացավ բավականին բուռն արձագանքի նաև հանրության կողմից: Օրենքի հիմքը հետևյալն է` օրենքը չի կարող մեկնաբանվել ոչ ողջամիտ: Օրինակ` այս օրենքում նշված էր հետևյալ ձևակերպումը` անձին ազատությունից ապօրինի զրկելը, և տարբեր մեկնաբանություններ հնչեցին, որ եթե երեխային թույլ չենք տալիս տանից դուրս գալ, արդյոք սա անձին ազատությունից ապօրինի զրկել չէ՞ և այլն, և երբեմն այդ քննարկումները հասցվում էին աբսուրդի: Բնական է, եթե այն աստիճան տարածական մեկնաբանվեին նորմերը, իհարկե, աբսուրդ կլիներ օրենքը և կարելի էր ասել՝ նման մեկնաբանության դեպքում օրենքին ոչ մի դեպքում չի կարելի քվեարկել: Ցավոք սրտի, մենք հայտնվեցինք նման իրավիճակում»,- նշեց նախարարը:

Դավիթ Հարությունյանը չհերքեց՝ ՀՀԿ խմբակցության մեծ մասն օրենքի որոշ դրույթների հետ կապված մտահոգություններ ունի:

 

Մանրամասները՝ տեսանյութում: