Ոստիկանությունը հորդորում է ավտոմեքենայի գրանցման համար ՃՈ վարչական շենքեր այցելել միայնակ

Լուրեր

10.08.2026 | 13:59
Շահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
10.08.2026 | 13:55
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
10.08.2026 | 13:50
Բողոքարկումը չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը․ նախագիծ 
10.08.2026 | 13:40
Կանանց NBA-ում 3 միավորանոց նետումների ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 13:31
ՔՊ-ից ովքեր են կողմ քվեարկել Արամ Վարդևանյանի թեկնածությանը
10.08.2026 | 13:22
Բերման են ենթարկվել մի խումբ անձինք՝ իրենց մեքենաներով հանդերձ. նրանց մոտ հայտնաբերվել են զենքեր
10.08.2026 | 13:13
Ընտանեկան բռնության վերաբերյալ որոշումներն այլևս չեն վիճարկվի վարչական դատարանում․ նախագիծ 
10.08.2026 | 13:00
Էդգար Ղազարյանը` իր և թիմակիցների միջև լարվածության տեղեկությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:52
Նիժնեկամսկի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
10.08.2026 | 12:43
Գալուզինը հերքել է Բաքվում Ուկրաինայի հարցով Գերմանիայի ներկայացուցիչների հետ բանակցությունները
10.08.2026 | 12:34
Չեմ մեկնաբանի Ադրբեջանի ներքին հարցերը. Սոնա Ղազարյանը` AZ TV-ի ձևակերպումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:30
Ոստիկանները ձերբակալել են մեկ տասնյակից ավելի անձանց․ մանրամասներ` Դաշտավան գյուղում կատարված խուլիգանությունից
10.08.2026 | 12:20
Ռուբեն Վարդանյանի կինը սպասում է ԱԳՆ-ի հետ կապին՝ Բաքու կանանց մարդասիրական այցը քննարկելու համար. հայտարարություն
10.08.2026 | 12:19
Մեսին վերջին հրաժեշտն է տվել հորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 12:10
ԱԺ-ում Արամ Վարդևանյանի ընտրության հարցով քվեարկություն է // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՀ ոստիկանությունը կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով հորդորում է տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման), վարորդական վկայական ստանալու, փոխանակելու գործողություններ կատարելու համար Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ կամ վարչական շենքեր այցելել միայնակ՝ առանց ուղեկցող կողմնակի անձանց։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Հաշվի առնելով, որ առողջապահության ոլորտի պատասխանատուների կողմից տրվել են առողջության պահպանման հստակ ցուցումներ, այդ թվում նաև մարդաշատ վայրերում գտնվելուց խուսափելը, կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով խնդրում և հորդորում ենք․

1․ տրանսպորտային միջոցների գրանցման /հաշվառման/, վարորդական վկայական ստանալու, փոխանակելու գործողություններ կատարելու համար Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներ կամ վարչական շենքեր այցելել միայնակ՝ առանց ուղեկցող կողմնակի անձանց

2․ Ճանապարհային ոստիկանության վարչական մասի, նաև այլ ստորաբաժանումների վարչական շենքեր այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, հնարավոր բոլոր գործողություններն իրականացնել roadpolice.am էլեկտրոնային հարթակի միջոցով, իսկ վարչական ակտերի բողոքարկման, տեղեկատվություն ստանալու, տուգանքի վճարումը տարաժամկետելու, կամ տրանսպորտային միջոցի վերասարքավորման դիմումները ներկայացնել [email protected] էլեկտրոնային փոստի կամ https://e-request.am/hy/ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով։

Պատճառվելիք անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը և հայտնում շնորհակալություն՝ ըմբռնումով մոտենալու համար։

Հանրային առողջության պահպանումը մեր բոլորի ընդհանուր պարտականությունն է»,- ասվում է հայտարարության մեջ։