Փաստաբանին լռեցնելու և վախեցնելու նոր գործիք. «Փաստ»

Լուրեր

15.10.2026 | 12:34
Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին․ դպրոցներ ու մանկապարտեզներ են փակվել
15.10.2026 | 12:21
Պետք չի ջղայնացնել. Փաշինյանը խոսեց Աջափնյակում կրպակների քանդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:13
Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել
15.10.2026 | 12:12
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:34
Ուկրաինային ռուսական զանգվածային հարվածների հետևանքով 5 մարդ զոհվել է, վիրավորներ կան
15.10.2026 | 11:24
Հորդառատ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել Ստամբուլում․ 2 մարդ է զոհվել, դպրոցները փակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի դատական նոր օրենսգրքի նախագծով փաստաբանների նկատմամբ որպես դատական սանկցիա կարող է մինչև 100 հազար դրամի չափով տուգանք կիրառվել: Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այդ դրույթը որպես փաստաբանին լռեցնելու, զսպելու և վախեցնելու գործիք է որակում:

«Այն բավականին ազդեցիկ գործիք է լինելու: Ներկայի օրենսգրքով ամենալուրջ սանկցիան նախազգուշացումն է կամ «Փաստաբանների պալատ»–ին դիմելը: Այժմ հնչեղ գործերով այդ սանկցիաները յուրաքանչյուր փաստաբանի նկատմամբ մի քանի անգամ են կիրառվում: Պատկերացրեք, թե ինչ կլինի վերոնշյալ դրույթն ընդունելուց հետո: Կնշանակի, որ փաստաբանը դատավորի քմահաճույքով անընդհատ կարող է անգամ մինչև 2 կամ 5 միլիոնով տուգանվել: Բացի այդ, բնական է, որ ինչքան էլ բողոքարկես, ամեն դեպքում դատավորի որոշումն է: Այս պարագայում հասկանալի է, որ թե՛ Վերաքննիչ և թե՛ Վճռաբեկ ատյանները հակված կլինեն դատավորին օգնելու և նրա կողմից լինելու մտքին»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Տ. Աթանեսյանը՝ հավելելով, որ արդարադատության մեջ փաստաբանի դերն ու նշանակությունը խիստ նվազում է:

«Դու դատական նիստին ներկա անկարգապահ քաղաքացու հետ նույն նժարի վրա ես դրվում, ինչն անթույլատրելի է: Փաստաբանն ունի իր կարգավիճակը, նա անկախ է: Նա չի կարող հետապնդվել դատարանում հայտնած իր կարծիքի համար: Հաճախ, երբ դատավորի կողմից ապօրինությունների ենք հանդիպում, բնականաբար, բարձրաձայնում, առարկում և աղմուկ ենք բարձրացնում: Հիմա այդ ամենին զուգահեռ շատ հեշտ կլինի կիրառել տուգանքները:

Այստեղ խնդիրներ են առաջանալու նաև վստահորդների հետ, չէ որ փաստաբանը ստիպված է լինլու ինչ–որ դեպքերում լռել, որպեսզի չարժանանա այդ սանկցիային»,–հավելեց նա:

Փաստաբանի խոսքով՝ դրույթը լուրջ հարված է փաստաբանությանը. «Այն միտքը, թե մեր կառույցը կոչված է փաստաբաններին պաշտպանելու, վաղուց այդպիսին չէ և, կարելի է ասել, վաղուց գոյություն չունի: Դրույթի դեմն առնելու խնդիրն այդ կառույցինն է: Եթե մենք քիչ թե շատ «Փաստաբանների պալատ» ունենայինք, իրենք աղմուկ կբարձրացնեին»:

Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ ոչ ոք չի ասում, թե փաստաբանը կարող է իրեն պահել այնպես, ինչպես ցանկանում է. «Իհարկե, իրեն հարգող յուրաքանչյուր փաստաբան կպահանջի, որ կոլեգաները ևս իրենց ադեկվատ և օրենքին համապատասխան պահեն: Բայց եթե փաստաբանը դուրս է գալիս իր լիազորությունների շրջանակից ու իրեն պահել չգիտի, ապա ճիշտ է, որ պալատը քննության առնի դեպքը: Ամեն դեպքում պետք է պարզի՝ փաստաբանն իրեն որպես փաստաբան, թե պարզապես խուլիգան է պահել: Ներկայիս օրենսգրքում առկա միտքը լավն է, բայց պրակտիկայում այն մի քիչ այլ երանգ ստացավ: Բայց այժմյան նախագիծը պարզապես խայտառակություն է»:

Ինչ վերաբերում է առաջարկվող դրույթի միջազգային կիրառմանը, Տ. Աթանեսյանը նշեց. «Որքան տեղյակ եմ՝ Արևմտյան Եվրոպայում փաստաբանության կազմակերպման մեջ նման բան չկա: Որոշակիորեն ուսումնասիրել եմ, բայց նման դրույթի չեմ հանդիպել:

Հարցին, թե փաստաբանները կպահանջե՞ն նախագծից հանել այդ դրույթը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ կսպասեն, հասկանալու՝ «Փաստաբանների պալատը» նման պահանջ կներկայացնի՞, թե՝ ոչ. «Ի վերջո, փաստաբանի կարծիքը մի բան է, կառույցի կարծիքն այլ բան»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: