Վարչապետը կատարեց պետության զավթմանը գնահատական տալու առաջին քայլը․ Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը ՀՔԱ Վանաձորի  գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

– Պարո՛ն Սաքունց, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը վերնագրված է «2020թ. ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի հռչակագիր»: Այդ տեքստում գնահատականներ են տրվում Հայաստանում 1995-2018թ. տեղի ունեցած համապետական ընտրություններին, նշվում է, որ դրանք, բացառությամբ 1999թ. խորհրդարանական ընտրությունների, չեն արտահայտել ժողովրդի կամքը: Դուք, որպես իրավապաշտպան, երկար ժամանակ պնդում էիք, որ պետության զավթմանը պետք է քաղաքական և իրավական գնահատական տրվի: Ի՞նչ եք կարծում, այս փաստաթուղթն ինչի՞ մասին է:

– Ես վերանում եմ «Հանրաքվեի հռչակագիր» անվանմամբ այդ փաստաթղթի վերնագրից, վարչապետը պետք է մեկնաբանի, թե դա իրենից ինչ է ներկայացնում, բայց կարևորում եմ ինքնին փաստաթուղթը՝ իր բովանդակային մոտեցմամբ: Կարելի է ասել, որ սա առաջին, այսպես կոչված, պաշտոնական դիրքորոշումն է պետության զավթման մասին, որի վերաբերյալ մենք բազմիցս պնդումներ ենք արել տարբեր հարթակներում քննարկումների ժամանակ, նաև մեր վերջին հայտարարության մեջ, որտեղ նշել ենք, որ առնվազն մինչև ապրիլի 1-ը պետք է պետության զավթմանը տրվի քաղաքական գնահատական: Հերթական անգամ արձանագրենք, որ նախաձեռնողականությունն այս անգամ էլ հանդես բերեց վարչապետը, այն դեպքում, երբ ակնկալում էինք, որ այս թեման պետք է քննարկվի և այնուհետև այսպիսի բնույթի փաստաթուղթ պետք է ընդունվի Ազգային ժողովի կողմից: Ես ենթադրում եմ, որ վարչապետը նկատի է ունեցել, որ հիմա «Այո»-ի և «Ոչ»-ի օգտին քարոզչություն է ընթանում, և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով կարելի է ընդունված համարել նաև այս հռչակագիրը:

– Հետաքրքիր է՝ ի՞նչ կարող է հաջորդել, ի՞նչ իրավական ուժ կարող է ունենալ այս հռչակագիրը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այն:

– Մինչ այդ հարցին անդրադառնալը՝ կուզենայի որպես փաստ արձանագրել, որ իշխանության կողմից առաջին անգամ դիրքորոշում է արտահայտվել պետության զավթման մասին, սա միանշանակ ողջունելի փաստ է: Բայց բովանդակային առումով, իհարկե, մենք բոլորովին այլ փաստաթուղթ ենք ակնկալում, ոչ թե արմատապես տարբեր, այլ առանձին գնահատականներով: Օրինակ՝ 1999թ. ԱԺ ընտրությունների լեգիտիմության հետ կապված այլ հարցեր էլ կան, մենք մինչև հիմա պնդում ենք, որ առաջին ընտրություններից հետո՝ 1991թ. նախագահական ընտրություններից հետո, բոլոր ընտրությունների և հանրաքվեների արդյունքները, ցավոք, կեղծված են եղել և ժողովրդի կողմից չեն ընդունվել:

– Դուք վերապահում ունեք՝ կապված 1999թ. ընտրությունների՞ հետ:

– Այո՛, բայց առանձին մանրամասների մեջ չեմ ուզում խորանալ, որովհետև գնահատականը պետք է լինի ամբողջական, պետության զավթման մեխանիզմներն ամբողջությամբ ներկայացված չեն: Օրինակ՝ հանքային, բնապահպանական, պետական ռեսուրսները, ապօրինի ճանապարհով 10 միլիարդ դոլարից ավելի գումարների դուրս գալը երկրից, աղքատությունը, կրթական բնագավառում անգրագիտության առկա ծավալները, քաղաքական հետապնդումները, ԶՈՒ-ում մահացության դեպքերը, խոշտանգումները, դատաիրավական համակարգի ամբողջությամբ զավթումը. այս ամենը պետության զավթման հետևանք են եղել, այսինքն՝ կոմպոնենտները, այն ինստիտուտները և մեխանիզմները, որոնց միջոցով պետության զավթում է տեղի ունեցել, շատ ավելի համապարփակ պետք է ներկայացված լինեն:

– Ձեր նշածներից մի քանիսի մասին նշված էր անցումային արդարադատության վերաբերյալ փաստաթղթում, այդ թվում՝ քաղաքական հետապնդումների, մարդու իրավունքների խախտումների մասին, այսինքն՝ միգուցե սա հռչակագիր է, և մանրամասներն այլ փաստաթղթում պետք է ներառվեն:

– Պետք է մեխանիզմները նշվեն, ես ուղղակի օրինակներ բերեցի՝ պնդելու համար, որ ամբողջ դատաիրավական համակարգը հանդիսացել է պետության զավթման և՛ գործիքը, և՛ միջոցը, որի հետևանքները կարող են շարադրվել: Կարծում եմ, որ փաստաթղթի ընդունումը կամ քաղաքական գնահատական տալը պետք է լինի ԱԺ տիրույթում: Որպես բարձրագույն օրենսդիր և ժողովրդի կողմից հեղափոխության արդյունքում ընտրված բարձրագույն ներկայացուցչական մարմին՝ ԱԺ-ն պետք է անպայման ընդունի պետության զավթմանը քաղաքական գնահատական տալու մասին հռչակագիրը:

– Իսկ եթե հիմա ժողովրդին է վերապահվում քաղաքական գնահատական տալ-չտալու գործառույթը, ո՞րն է տարբերությունը:

– Ես ենթադրում եմ, որ պետք է հանրաքվեի դրվի նաև այս փաստաթղթի ընդունումը, իսկ դա նշանակում է, որ այս փաստաթուղթը պետք է ունենա ինչ-որ կարգավիճակ՝ ում կողմից է առաջադրվում հանրաքվեի՝ զուտ իրավական տեսանկյունից, հենց այնպես չենք կարող մեխանիկորեն ասել՝ քվեարկո՞ւմ եք այս հռչակագրի օգտին, թե՞ ոչ: Հաշվի առնելով շատ հարցեր՝ պարզ է, որ ԱԺ-ն չէր կարող սահմանադրական փոփոխություններ կատարել, բայց հռչակագրի ընդունումը ԱԺ-ի կողմից կարող էր լեգիտիմ լինել, և մի քանի լսումների ու քննարկումների արդյունքում կարող էր փաստաթուղթն ավելի ամբողջական տեսք ստանալ և դրվել քվեարկության: Այստեղ շատ կարևոր է մասնակցայնությունը, որովհետև պետության զավթման գործընթացում մասնակցություն են ունեցել նաև հենց ԱԺ ներկայացված որոշ մարդիկ:

– Այնուամենայնիվ, եթե այս փաստաթուղթն ընդունվի ժողովրդի կողմից, ի՞նչ հետևանքներ կլինեն: Խոսվում է ապօրինի ծագմամբ գույքի, կուտակված ապօրինի հարստությունների, ինչպես նաև դատաիրավական համակարգի մասին:

– Մինչ այդ ռազմավարական փաստաթղթերի ընդունումը՝ անցումային արդարադատության, ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձի վերաբերյալ, դատաիրավական փոփոխությունների, այդ թվում՝ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական խմբի վերաբերյալ, նման գնահատական տալու նպատակով ընդունվելիք փաստաթուղթն ամբողջացնում է այն գործողությունները, որ հիմա առանձին-առանձին փաստաթղթերի տեսքով արվում է. դա լեգիտիմ, իրավական հենքն է, և իրավական հենքի առումով ԱԺ-ի կողմից ընդունվելն էլ բավարար է: Դա այն հենքն է, որը պատասխան է տալիս բոլոր այն մանիպուլյացիաներին, թե ինչու են արվում այդ գործողությունները: Քանի որ եղել է պետության զավթում, պետք է դատարանն ազատագրել զավթումից և դարձնել անկախ դատարան, պետք է ազատագրել նաև Ոստիկանությունը, ԱԱԾ-ն: Այս հանրաքվեով մեկ մարմնի խնդիր է լուծվելու, իսկ մյուս մարմինների հարցն ինչպե՞ս է լուծվելու: Ես հասկանում եմ, որ ՍԴ կարգավիճակը բոլորովին այլ է, և ՍԴ-ն իրապես լուրջ խոչընդոտ է արմատական փոփոխությունների իրականացման հարցում՝ ունենալով ոչ լեգիտիմ Սահմանադրությամբ լծակներ, բայց կա նաև Գլխավոր դատախազության, ԱԱԾ-ի, Ոստիկանության հարցը: Նկատի ունեմ այն, որ չի կարելի ընտրողական մոտեցում ցուցաբերել, հանրաքվեն լուծում է մեկ մարմնի խնդիրը, այս փաստաթուղթը պետության զավթման վերաբերյալ քաղաքական գնահատականի և մի մարմնի խնդիրը համատեղելու փորձ է, ես կարծում եմ, որ դրանք պետք է տարանջատել զուտ մեթոդապես… Այս փաստաթուղթը, կարելի է ասել, վերականգնման մեկնակետն է, սահմանադրական հենքն է, ժողովրդավարական և իրավական պետության հայեցակարգն է, որը կարող է հաստատվել ԱԺ-ի կողմից:

– Ձեր գնահատմամբ՝ արդյո՞ք սա նշանակում է, որ վարչապետը քաղաքական և իրավական որոշակի գնահատական է ներկայացնում պետության զավթման վերաբերյալ:

– Այո՛, սա պետության զավթման քաղաքական, իրավական գնահատական տալու առաջին փաստաթուղթն է՝ նախագծի տեսքով, որը ներկայացվում է գործող իշխանության կողմից, սա նախաձեռնություն է, կարևոր քայլ, որը գալիս է ապացուցելու գնահատական տալու քաղաքական կամքի առկայության և ընկալման մասին, որ այդ գնահատականը կարևոր է: Մնում է իրականություն դարձնել, իսկ թե ինչ ճանապարհով, կարծում եմ՝ ԱԺ-ի կողմից պետք է հատուկ որոշմամբ ընդունվի այդ փաստաթուղթը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան