Ո՞ւմ օգտին են փոխվում թվերը․ վաղը կավարտվի ընտրությունների արդյունքների վերահաշվարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.06.2026 | 23:30
Սարգիս Սարգսյանը սահմանափակ կարողություններ ունեցող շախմատիստների ԱԱ-ի առաջատարների թվում է
11.06.2026 | 23:19
ԱԱ-2026-ի առաջին գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 23:16
Սյունիքի 35/65 տեղամասի քվեարկությունը ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց
11.06.2026 | 22:59
ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց 10/51 ընտրատեղամասի արդյունքները. ՔՊ-ն այնտեղ 630 քվե էր ստացել, «Ուժեղ Հայաստանը»` 222
11.06.2026 | 22:48
Ռուս-ուկրաինական պատերազմում կռված ադրբեջանցիները դատապարտվել են 3-5 տարվա ազատազրկման
11.06.2026 | 22:34
Ո՞ւմ օգտին են փոխվում թվերը․ վաղը կավարտվի ընտրությունների արդյունքների վերահաշվարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 22:32
Մեքսիկայում կայացավ ԱԱ-2026-ի բացումը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
11.06.2026 | 22:17
Ժոզե Մոուրինյուն՝ «Ռեալի» գլխավոր մարզիչ
11.06.2026 | 22:14
ՀԱԿ-ը կոչ է անում խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերին որևէ պարագայում չհրաժարվել մանդատներից. հայտարարություն
11.06.2026 | 21:58
Երևան–Սևան մայրուղու` կայծակի հետևանքով վնասված կամրջի հիմնանորոգումը կմեկնարկի մասնագիտական ուսումնասիրությունից հետո. նախարար
11.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.06.2026 | 21:30
Պուտինը պարտվել է այս ընտրություններում, ինչը շոկ է եղել․ լեգիտիմությունը չեն կարող կասկածի տակ դնել․ Լուսինե Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.06.2026 | 21:18
Թուրքիան Ֆրանսիայի և Կիպրոսի միջև զորքերի տեղակայման գործարքն անօրինական է անվանել
11.06.2026 | 21:05
ԿԸՀ արտահերթ նիստը․ ՈՒՂԻՂ
11.06.2026 | 20:50
ԵՄ-ն կբացի միության անդամակցության առաջին կլաստերը Ուկրաինայի և Մոլդովայի հետ
Բոլորը

Թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը շարունակում է ընտրությունների արդյունքների վերահաշվարկը։ Factor TV-ի նկարահանման ժամանակ թիվ 04/12 ընտրատեղամասում ՔՊ-ն երկու ձայն կորցրեց։ Հանձնաժողովի նախագահ Արամ Խաչատրյանը նշեց՝ քվեաթերթիկներից մեկը գրառումով է, մյուսի վրա էլ դրոշմանիշ չկա։

Հանձնաժողովը վերահաշվարկ է իրականացնում ինչպես քաղաքական ուժերից ստացած դիմումների հիման վրա, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ։ Արդյունքում, այս հանձնաժողովում կրկին կհաշվեն բոլոր՝ 54 տեղամասերի նախնական արդյունքները։

«Վեց դիմումներից չորսը բավարարվել է։ «Բարգավաճ Հայաստան» քաղաքական ուժի վստահված անձանց կողմից ներկայացվել է չորս դիմում։ Այս ուժից մի քանի քվեաթերթիկներ եղել են, որոնք անվավեր ճանաչված է եղել, հանձնաժողովը քվեարկության է դրել և դրանք վավեր է ճանաչվել»,- ասաց թիվ 4 ԸԸՀ-ի նախագահ Արամ Խաչատրյանը։ 

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ մինչ այդ պահն իրականացված վերահաշվարկների արդյունքում էական փոփոխություններ չեն եղել։ 

Վերահաշվարկի համար դիմել են «Բարգավաճ Հայաստանը», «Միասնության թևերը», «Հայաստան» դաշինքը և «Ուժեղ Հայաստանը»։ Մինչ հունիսի 14-ին հայտնի կդառնա ընտրությունների վերջնական արդյունքը, քաղաքական ուժերից յուրաքանչյուրը սեփական հաշվարկներն է անում։ 

Ընդամենը 0,004 ոկոսով խորհրդարան անցնելու շեմին չհասած «Բարգավաճ Հայաստանը» երեկ հայտարարել էր վերահաշվարկների արդյունքում կուսակցության օգտին ավելացած 140 ձայնի մասին։ Մեզ այսօր չհաջողվեց կապ հաստատել ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ՝ պարզելու, թե վերահաշվարկի վերաբերյալ ինչ պատկեր ունեն այսօր։ 

Ընդդիմադիր ուժերից ամենաշատ ձայներ հավաքած «Ուժեղ Հայաստան» դաշինքը վաղը կդիմի ԿԸՀ՝ ընտրության արդյունքները չեղարկելու և ՔՊ-ի ստացած ձայները վերանայելու պահանջով։

Նարեկ Կարապետյանի խոսքով՝ եթե արագ արձագանք չլինի, կդիմեն ՍԴ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու։ 

«Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները տրամագծորեն հակառակ պնդումն են անում։  

«Արդեն առաջին մի քանի տեղամասի դեպքում 1031 ձայն ունի «Քաղաքացիական պայմանագրիը»։ Ես շատ ուրախ եմ արձանագրել, որ ընդդիմության դիմած վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ի ձայներն են էականորեն ավելանում»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։ 

Արդյո՞ք վերջնարդյունքում կարող է փոխվել ՔՊ-ի մանդատների թիվը՝ հետաքրքրվեցինք Բադալյանից։

«Ինչ կլինի հետո խորհրդարանում, ուժերի դասավորվածությունը փոփոխություն կկրի՞, թե՞ ոչ, մենք նման հարցերին միջամտություններ չենք ունենում, նույնիսկ այն հանգամանքից ելնելով, որ ԲՀԿ-ի խորհրդարան մտնելով և չմտնելով մեր պատգամավորների մանդատների թիվն էականորեն պակասում է»,- ասաց նա։

«Հայաստան» դաշինքը վերահաշվարկի համար մոտ 2 տասնյակ ընտրատեղամասեր է դիմել։

«Թվային տվյալներ ամբողջական չունենք, բայց փոփոխություններ կան, ընդ որում՝ երկու երեք ուղղությունով է՝ ոչ միայն վերահաշվարկի, այլև արձանագրություններում առկա թվային անճշտությունների մասով։  Անպայման նախ մեր ձայները կավելանան, վստահ եմ, որ արդյունքում կավելանան նաև ԲՀԿ-ի և «Ուժեղ Հայաստանի» ձայները»,- նշեց ԱԺ 8-րդ գումարման «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նախնական արդյունքներով՝ 145 հազար ձայն ստացած ընդդիմադիր ուժն ավելի վաղ հայտնել էր ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու մասին։ 

Եվ մինչ քննարկվում է ընտրությունների արդյունքները վերանայելու, չեղարկելու կամ վիճարկելու հարցը, վաղը ժամը 14:00-ին 17 ընտրատարածքային ընտրական  հանձնաժողովները պետք է արդեն ավարտած լինեն 555 տեղամասերի վերահաշվարկը։ Կիրակի՝ հունիսի 14-ին, վերջնական արդյունքների հրապարակումից հետո կուրվագծվի 10-րդ գումարման խորհրդարանի պատկերը: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան